Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ

Այն մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է...

Հունիսի 8, 2021
Սոցիում
Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
425
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչ պատերազմը մենք Սեւանա լճի ճակատագրով մտահոգ էինք, որովհետեւ լճի բնական հավասարակշռությունը խախտված է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Քննարկում էինք մասնագետների հետ, առաջարկներ ներկայացնում: Պատերազմից հետո մի խնդիր էլ ավելացավ. առիթով ասել ենք, հիմա կրկնվենք. չգիտես ինչպես գծվող նոր սահմանները ստիպում են անհանգստանալ Սեւանի ճակատագրով արդեն բոլորովին այլ տեսանկյունից. սահմանը մոտեցել է, եւ գետաբերանների անվտանգությունն այլեւս վտանգված է։ Հաշվի առնելով թշնամու՝ մեր հանդեպ պետական մակարդակով վարվող մոլի հայատյաց քաղաքականությունը, ընդհանրապես թունավորման դեպքերը բացառել չենք կարող։ Սեւանի, այսպես ասենք այս՝ արտաքին խնդրի մասին խոսել ենք, հիմա խոսենք ներքին խնդրից:

Նախորդ շաբաթ կրկին դիտարկման էի դուրս եկել: Երեք օր շրջել եմ Երեւանի փողոցներով (մասնավորապես՝ Ավան, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններ): Սիգի մանրաձկներ դարձյալ վաճառվում են: Մեր համայնքում՝ Ավանում նկատեցի, որ հիմնականում միջին չափի ձկներ են, ուրախացա, բայց ստուգել փորձեցի: Փնտրում եմ անծանոթ ձկնավաճառի, ով չիմանալով իմ լրագրող լինելը, անկեղծ կխոսի: Հարցնում եմ. «Մանր ձկներ չունե՞ք»: «Մանդրն ի՞նչ պիտի անես, հեսա՝ թարմը, սիրուն ձկներ, պաչելու»,- պատասխանում է: Ասում եմ՝ «չէ, ինձ համար պաչելունը մանրն է, մանրն են սիրում»: Վրայի արկղը մի կողմ տանելով ցույց է տալիս տակի արկղը՝ մանրաձկներով լիքը, սառույցն էլ մեջը: «Վայ, ինչ լավ է,- մի կերպ եմ թաքցնում զայրույթս,- բա ինչի՞ էիր տակով արել»: «Եսիմ, էս տարածքին անծանոթ եմ, քուրս»… Շենգավիթում մեկին մոտեցա, ով ազատ էր վաճառում մանրաձուկը. «Բայց էս չափի ձկներ որսալն արգելված չի՞, ո՞նց եք բերում»: «Տո չէ հա,- շվշվացնելով տոպրակն է բացում,- քանի՞ հատ, ինչի ա արգելված, բա որ արգելված ա, ո՞նց եմ բերում»: Ի դեպ, օրեր առաջ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ առգրավվել է 115 հատ սիգի մանրաձուկ՝ ընդհանուր 19.8 կգ քաշով: Պարզ հաշվարկը ցույց կտա, թե քանի գրամանոց են եղել այդ մանրաձկները: Սա ոչ այլ ինչ է, քան հոշոտում:

Մենք կեղեքում ենք մի լիճ, որ մեզ կերակրում է՝ թույլ չտալով վերականգնել ձկան ռազմավարական պաշարը, ինչի վտանգավոր հեռանկարներից «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է: Մեկ փաստ մեջբերենք: ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հաշվարկների համաձայն, որ արվել է շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում, 2018 թ. Սեւանա լճում սիգի արդյունագործական պաշարը կազմել է 740 տ, 2019 թ.՝ արդեն 667 տոննա, իսկ 2020-ին հասել է 586 տոննայի: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այլ թվեր էլ է ներկայացնում: Դատելով դրանցից՝ լճում էականորեն նվազել է ձկան պաշարը: 2013-2018 թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից դարձել է 2948 տոննա: 2019 թ. այս թիվը նվազել է՝ հասնելով 2668 տոննայի:  2020 թ. համապատասխան ցուցանիշն արդեն 2345 տոննա էր: Մասնագետի գնահատմամբ, նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ կառավարելի որսով եւ բազմացման վատ պայմաններով:

Մինչդեռ պետք է հասկանալ, որ Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի: Այսինքն՝ եթե մենք այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը: Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը սկսեցինք՝ ընդ որում ավելացնելով որսի ծավալը՝ դարձնելով 250 տ նախկին 200 տ-ի փոխարեն: Ձկների քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500 գրամի փոխարեն: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար: Արդյո՞ք կլինի այս խիստ հսկողությունը: Անշուշտ, կարող ենք այս հարցադրումը հնչեցնել, որովհետեւ միշտ էլ արգելված շրջաններում ձուկ վաճառվել է՝ ընդ որում բացօթյա, ազատ, փողոցներում, բոլորի աչքի առաջ: Այնպես, ինչպես խախտվում էր 500 գրամի եւ այսօր էլ 400 գրամի սահմանը: Ինչ է, ձկնորսներն ու ձկնավաճառներն այնքան աճպարար են, որ պետությունը չի՞ կարողանում նրանց դեմն առնել:

Պետությունը պետք է ցույց տա իր ուժեղ ձեռքը: Սեւանը ազգային խնդիր է, իսկ ազգային խնդրի լուծումը ձկնորսների, ձկնավաճառների հույսին չէ, որ թողնում են: Ձկնորսներին հարցնես՝ «Սեւան լիք, ծով ձուկ: Մեզ էն մութ տարիներին կերակրեց, հիմի էլ կկերակրի»: Ձկնորսներին լսելո՞վ պիտի Սեւանի ռազմավարական պաշարի հարցը լուծենք: Այո, Սեւանը մեզ 90-ականների էներգետիկ ճգնաժամի ու պատերազմի տարիներին կերակրել է, որովհետեւ լճում 30 հազ. տոննա ձուկ է եղել: Իսկ այսօ՞ր ինչքան է, արդեն ասացինք: Պետությունը պետք է ամեն ինչ անի Սեւանի ձկան ռազմավարական պաշարը վերականգնելու համար, որովհետեւ Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից: Բայց որպեսզի Սեւանը մեզ վաղը կարողանա կերակրել, մենք պետք է այսօր ձեռք մեկնենք Սեւանին: Ի դեպ, Բ. Գաբրիելյանն ասում է, որ ձկան ռազմավարական պաշարը վերականգնելով եւ, որ կարեւոր է, պահպանելով, հնարավորություն կունենանք նաեւ կերակրել մեր բանակը:

Սեւանի նկատմամբ պետք է խստագույն վերահսկողություն լինի: Որովհետեւ Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ: Սեւանը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է: Հաշվի առնելով, որ 21-րդ դարը նաեւ ջրային պատերազմների դար է, Սեւանը մեզ համար գեոքաղաքական նշանակություն է ստանում: Հավելենք նաեւ լճի՝ տարածաշրջանի մակարդակով կլիմայագոյացնող դերի փաստը: Այս բոլոր փաստերի գիտակցումը թողնել ձկնորսներին, որ չորսան ու ձկնավաճառներին, որ չվաճառեն եւ սպառողներին, որ չգնեն, մեղմ ասած, ճիշտ չէ: Այո, սա համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա՝ ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով:

Թեգեր: լիճջուկջուրՍեւանՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր

Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր

«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»

«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist