Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 8, 2021
Սոցիում
«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սկսում են լայն համագործակցություն, որի մեկնարկը տրվեց երեկ գործակալության տնօրեն Արամ Անանյանի եւ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ուրախություն հայտնեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցության համար՝ նշելով, որ այն իրականություն է դառնում ՀՊՏՀ ռեկտորի թիմի ջանքերի շնորհիվ։ Արամ Անանյանն ընդգծեց, որ գործակալության համար եւս համագործակցության առաջին եւ պատեհ առիթն է պրոֆիլային բուհի հետ։ Նա ընդգծեց, որ տեղյակ է տնտեսագիտական մայր բուհում կատարվող բարեփոխումներին եւ իր հիացմունքն արտահայտեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  գործունեությամբ։ «Իսկապես, մեծ աշխատանք է կատարում «Ամբերդը», ձեզ հաջողվել է ակումուլացնել թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը եւ թե՛ փորձը,- ասաց գործակալության տնօրենը եւ հավելեց.- Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք է ունենալու, քան ակնկալում ենք»։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն գործընկերների լայն ցանց ունի, սակայն ԶԼՄ-ների հետ համագործակցության շարքում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ գործընկերությունը առաջինն է, եւ ուրախալի է, որ այն սկսվում է նման հեղինակավոր լրատվամիջոցի հետ։ Բուհի ռեկտորն ընդգծեց, որ տնտեսագիտական մայր բուհը բարեփոխումների շրջանում է, եւ այս համատեքստում շատ է կարեւորում բուհի դրական կերպարի ստեղծումն ու լրատվամիջոցների հետ համագործակցությունը։

Նոր գործընկերությունը ՀՊՏՀ-ն սկսում է ակադեմիական հաստատությունների եւ զանգվածային լրատվամիջոցների համագործակցության կարեւորության գիտակցմամբ եւ բավական լայն է՝ համալսարանի եւ  համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքների հանրայնացում, հետազոտական կենտրոնի կողմից գործակալությանը փորձագիտական կարծիքի եւ մասնագիտական տեղեկության տրամադրում, ուսանողների փորձառության, համատեղ միջոցառումների կազմակերպում, կդիտարկվի նաեւ տնտեսագիտության եւ լրագրության ոլորտում համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացումը։

Հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրենն այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացավ կենտրոնի գիտահետազոտական գործունեությանը։

Թեգեր: «Ամբերդ» հետազոտական կենտրոնԱրամ ԱնանյանԱրմենպրեսԴիանա ԳալոյանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանռեկտոր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը

Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Զսպեք ձեր զայրույթն ու դյուրագրգռությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist