Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կարգավորվում են հանքշահագործման խնդիրները նաեւ պատերազմական իրավիճակներում

Այսուհետ թույլ կտրվի հանքարդյունաբերության իրավունքի փոխանցումը

Հունիսի 9, 2021
Սոցիում
Կարգավորվում են հանքշահագործման խնդիրները նաեւ պատերազմական իրավիճակներում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա է մեծ բաց, որը երկար տարիներ հիմնարար խնդիրներ էր առաջացնում այս բնագավառում: Ընդերքի մասին օրենսգրքում ասվում է, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է, սակայն նույն իրավակարգավորմամբ ասվում է, որ դրա տրամադրումն այլ անձի` օգտագործման իրավունքով, արգելվում է: Մինչեւ հիմա այս հակադրության պատճառով մեծ ծավալի վարչարարություն էր իրականացվում, ինչն էլ, իր հերթին, կոռուպցիոն մեծ ռիսկ էր պարունակում:

Հատկանշական է, որ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասն էլ սահմանում է տնօրինման իրավունքի ընդհանուր հասկացությունը, համաձայն որի՝ այն գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Վերոնշյալ դրույթներից պարզ է դառնում, որ անձը կարող է տնօրինել իր ընդերքօգտագործման իրավունքը, այն է՝ ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով որոշել իր ընդերքօգտագործման իրավունքի ճակատագիրը, այն դեպքում, երբ օրենքի մեկ այլ դրույթով դա արգելվում է:

Ավելին, չնայած այս ամենին, օրենքով կարգավորվում է նաեւ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգը: Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ: Վերոշարադրյալից հետեւում է, որ այն մասնավորեցնում է ընդերքօգտագործման մասին օրենսգրքի ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման դեպքերը՝ հստակ սահմանելով, որ վերջինս կարող է փոխանցվել առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա:

Միեւնույն ժամանակ իրավակարգավորմամբ ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը հնարավոր է միայն առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եղանակով, ուստի ընդերքօգտագործման իրավունքի օտարումը կարող է դիտարկվել որպես ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման սահմանափակում:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման իրավահարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգիրքը, բացի առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաեւ միացման, միաձուլման եւ վերակազմավորման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ գործող օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել, որում սահմանվում է. «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը եւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով»։

Վերջին իրադարձությունները վեր հանեցին մեկ այլ բաց. պարզվում է, որ ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որեւէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել եւ հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված՝ կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ:

Հանրային քննարկման դրված օրենսդրական փաթեթով կարգավորվում են նաեւ վերոնշյալ իրավահարաբերությունները: Այն թույլ կտա ոլորտում էականորեն կրճատել վարչարարությունը, կոռուպցիոն ռիսկերը եւ պատերազմական ժամանակ ապահովել ոլորտի բնականոն գործունեությունը:

Թեգեր: հանքարդյունաբերությունպատերազմՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Արարատ-Արմենիան» չի երկարաձգել պայմանագիրը Ռաշիդիի հետ

«Արարատ-Արմենիան» չի երկարաձգել պայմանագիրը Ռաշիդիի հետ

Սկսել են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին

Սկսել են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist