Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել

Իսկ դրա համար պետությունը պետք է աշխատի հայ դրամատերերի հետ

Հունիսի 10, 2021
Սոցիում
Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել

Businessmen with plants

17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բիզնեսը հայրենիք չի ճանաչում», «Կապիտալը հայրենիք չունի», «Փողն ազգություն չի ճանաչում». այս եւ նմանատիպ արտահայտություններն արդի աշխարհում գցված անհրաժեշտ այն խամաճիկային թելերն են, որոնցից օգտվում են խելացի պետությունները՝ իրենց տնտեսական ու քաղաքական ազդեցությունները տարբեր երկրներում կիրառելու նպատակով։ Բայց երբ պահը գալիս է, պետության ձեռքը գործում է՝ կապիտալն աշխատեցնելով հօգուտ սեփական պետության ու պետական շահի։ Իսրայելի օրինակը շատերին է հայտնի։ Նույնը՝ ԱՄՆ-ի. երբ անհրաժեշտ է լինում, ազատական տնտեսահարաբերություններ են, երբ ոչ, պետությունը ձեռքի մի շարժումով այլ երկրներում ներդրված կապիտալի հետկանչ է անում…

«Անվիճելի է, որ մեր հայ գործարարներից ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պակաս հայրենասեր չեն, քան Հայաստանի անվանի դասախոսներն ու հանրահայտ բժիշկները, հայտնի փաստաբաններն ու փորձված դիվանագետները, քան մշակույթի ականավոր գործիչներն ու քաղաքագետները, քան վաստակաշատ պահեստազորի սպաներն ու այս օրերին Հայաստանի պետական սահմանը փաստացի պաշտպանող մեր հայ հողի մշակները… Հայ գործարարներն ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նույնպես չպետք է թույլ տան, որ հայ ազգի թափած արյամբ ոտքի կանգնած երկիրն ու անասելի ջանքերով վերականգնված տնտեսությունը գնան անփառունակ կործանման,- Արցախյան երրորդ պատերազմից հետո, նախորդ տարվա դեկտեմբերին առիթով ասել էր տնտեսագետ Կարեն Ճշմարիտյանը:- Եվ հիշե՛ք` եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլեւ ունի Հայրենիք»:

Գաղտնիք չէ, որ եթե անվտանգային խնդիրները չեն լուծվում, ապա տվյալ երկրում ներդրումներ չեն լինում։ Սա անվիճելի է։ Սակայն՝ մեդալի մյուս կողմն էլ «կարդանք»։ Անվիճելի է, երբ խոսքն այլ «ազգության» կապիտալի մասին է։ Իսկ եթե խոսենք մեր «ազգության» կապիտալի մասին, ապա դրա ներհոսքն ապահովելով ու տնտեսությունը ոտքի հանելով՝ նույնպես կարող ենք նպաստել անվտանգային խնդիրների էլ ավելի արագ լուծմանը։ Բայց դրա համար պետությունը պետք է աշխատի, որպեսզի հայ ձեռներեցը՝ խոշոր թե փոքր, գիտակցի, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, ինքն ուժեղ է, իր կապիտալը՝ մնայուն, եթե ջանքերն ի շահ հայրենիքի են գործադրվում։

Ինչու՛ ենք ասում՝ պետությու՛նը պետք է աշխատի։ Պարզ մի պատճառով. բոլոր ձեռներեցները չէ, որ գիտակցում են վերն ասվածը՝ ուղնուծուծով հավատալով «փողը հայրենիք չունի» հատուկ նպատակով գցված թեզին։

Խաչատուր Դադայանը («Հայոց տնտեսական ցեղասպանություն: Հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչեւ 1915 թվականը» փաստերի ժողովածուի հեղինակ), խոսելով Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին, գրում է, որ «Նժդեհն ուներ տնտեսագիտական լուրջ տեսական հենք եւ, բնական է, դա պետք է ներդներ իր կենսափիլիսոփայության մեջ, կիրառեր հայկականության, հայ իրականության հանդեպ։ Հարկ է շեշտել, որ Նժդեհի վերաբերմունքը հայոց կապիտալի եւ նրա կրողների հանդեպ խիստ բացասական է։ Հայ իրականության մեջ ազգակից դրամատերերի հանդեպ մերժողական կեցվածքը նորություն չէր. դրա դրսեւորումները բազմաթիվ են մեր գրականությունում եւ մամուլի էջերում։ Նժդեհի դատավճիռը նվազ ահեղաձայն չէր. «Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին։ Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում։ Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են։ Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից։ Պարտականութիւններ չունեն սրանք։ Մարդ չեն սրանք։ Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ. որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն։ Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ» («Էջեր իմ օրագրէն»)։

Նժդեհի կյանքն ու ժամանակի շունչը հասկացողի համար մտահոգությունը լիովին ընկալելի է։ Մեծ իմաստասերն ու զորավարն Իսրայելի օրինակն է բերում. «Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց` զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար։ Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի – ոսկու եւ խելքի եղբայրութեան – իր ծոցի մէջ»։

Իսկ ի՞նչ եղավ մե՛ր պարագայում։ Նժդեհը շարունակում է. «…Մեր պատմութեան ընթացքում… մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։ Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին` պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան…»…

Կրկին՝ ինչու՛ ենք ասում՝ պետությու՛նը պետք է աշխատի։ Որովհետեւ բոլոր հայ դրամատերերը չէ, որ հօգուտ հայրենիքի ծառայելու օգուտը գիտակցում են, այո, գուցե հայրենասեր են, բայց հայկականությունը խորքային իրենց ներսում չեն կրում։ Հայրենասիրությունը գործնական քայլի չեն վերածում։ Պետությունը դրամատիրոջ հետ պետք է աշխատի նրա իսկ հոգեբանությամբ՝ ցույց տալով հայրենիքում նրա անելիքի շահը, քաղելիք պտուղը, համբավը, համապատասխան երաշխիքներ տրամադրի եւն։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը վստահ է, որ երկրի տնտեսությունը կարելի է ոչ միայն ոտքի հանել, այլեւ հզորացնել ու շատ արագ, որովհետեւ սա մեր լինել-չլինելու պահն է. «Կամ հաղթում ենք տնտեսապես, կամ՝ մեռնում բարոյապես»:

Անհատական մակարդակներով աշխատելու ժամանակը հիմա մենք չունենք։ Հաղթելուց զատ այլ տարբերակ չունենք։ Իսկ հաղթելու համար պետք է արագ գործի անցնենք։ Արագության համար էլ պետությու՛նը պետք է գործի անցնի՝ հապճեպ ու մանրազնին հաշվարկված քայլերով։

Թեգեր: գործարարներհայրենասիրությունՏնտեսություն
Կիսվել7Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նաթանյահուն «կհանձնվի՞»

Նաթանյահուն «կհանձնվի՞»

Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է

Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist