Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Օգոստոսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենի հողի նվիրյալ զավակներից մեկը

Հունիսի 11, 2021
Սոցիում
Հայրենի հողի նվիրյալ զավակներից մեկը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
492
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էդուարդ Արմենի Մուրադյանը ծնվել է 2001 թ. հունվարի 19-ին, Երեւան քաղաքում, շամախահայերի ընտանիքում: Սովորել է Շենգավիթի Ջորջ Դունայանցի անվան հանրակրթական թիվ 154 դպրոցում եւ ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) քոլեջում:

Նա դեռ մանկուց զարմանալի հետաքրքրասիրություն, գերազանց հիշողություն եւ անկեղծություն ուներ: Ձգտում էր բացահայտել յուրաքանչյուր շարժման գաղտնիքը, ուստի ջարդում էր իրեն նվիրած խաղալիքները՝ հասնելով դրանց մեխանիզմներին… Տեսնելով հոր բանակային մեդալները եւ պապիկի շքանշաններն ու մյուս պարգեւները՝ ոգեշնչվել էր նվիրվածությամբ, համարձակությամբ, խիզախությամբ եւ մարդկանց նկատմամբ հավատարմությամբ:

Էդուարդը միշտ շրջապատված էր ընկերներով: Մարզիկ էր, լավ վոլեյբոլիստ, խաղում էր Շենգավիթի հավաքական թիմում եւ հաճախ մեկնում էր արտասահման մրցումների: Իր վիթխարի հասակով եւ գնդակի անկասելի հարվածներով թիմին հաղթական ոգի ու հավատ էր ներշնչում:

Պատանի Էդուարդն ազատ ժամերին չէր կտրվում շախմատից՝ լուծելով խնդիրներ, դիտարկելով էտյուդներ: Նրան կարելի էր տեսնել ՀԱԱՀ-ի շախմատի թանգարանում:

2019 թ. հուլիսի 22-ին Էդուարդը զորակոչվեց զինվորական ծառայության: Ծառայությունը Արցախի Հանրապետության «Եղնիկներ» կոչվող զորամասում էր: Նրան բանակ ճանապարհեցին հարազատներն ու ընկերները: Պապը՝ գնդապետ Էդիկ Մուրադյանը, թոռանը ճանապարհեց հատուկ հպարտությամբ, քանի որ նրա մեջ դաստիարակել էր մարտական ոգի, համարձակություն, խիզախություն եւ հավատարիմ ծառայություն հայրենիքին:

Շարքային Էդուարդը մարտական ծառայության ընթացքում միշտ հիշում էր հոր եւ պապի  խրատները: Եվ հաճախ հպարտությամբ ասում էր. «Թեկուզ ես չեմ ծնվել Մադրասայում, սակայն Մադրասան ծնվել է իմ մեջ»: Գիտեր, որ շամախահայերն ավանդական սերտ կապ են ունեցել Արցախի հետ: Հաճախ օգնության են հասել ղարաբաղցի եղբայրներին ընդհանուր թշնամու դեմ պայքարում եւ նույնիսկ տնավորվել այնտեղ, ունեցել ոչ մեծ իշխանություն: Միաժամանակ բազմաթիվ ղարաբաղցի ընտանիքներ Արցախի տագնապալի, խառնակ ժամանակներում տնավորվել են Շամախում, տեղափոխվել են ամբողջ ընտանիքներով:

Այդ ամենի տպավորության ներքո, միայն թշնամու դեմ հաղթանակի ծարավը զգալով պատերազմի հենց առաջին օրվանից` 2020 թ. սեպտեմբերի 27-ին ընկերներով նետվեց մարտի դաշտ: Առաջին 25 օրվա կատաղի մարտերի ընթացքում Էդուարդ Մուրադյանին հաջողվում է իր տղաների հետ միասին պատերազմի կենտրոնական մասի ճակատամարտում նշանակալից կուրուստներ պատճառել թշնամու մեծաքանակ կենդանի ուժին եւ ռազմական տեխնիկային՝ այդպես ճանապարհ հարթելով Հայոց բանակի առաջխաղացման համար: Հոկտեմբերի 21-ին անհավասար թեժ մարտի ժամանակ նշանառու Էդուարդ Մուրադյանը ծանր վիրավորվում է, 2 անգամ ունենում սրտի կանգ: Առաջին անգամ հաղթահարում է, տանջվելով չէր հավատում իրողությանը՝ գիտակցությունը հուսահատյալ դիմադրում էր, պայքարում էր, իրենից ետ էր մղում կյանքից հեռանալու վրա հասնող անխուսափելի պահը: Չընդունելով այն, ինչ տեղի է ունեցել իր հետ, հենց իր հետ: Եվ նա հասցրել է հարցնել. «Իսկ ինչպե՞ս են մարտական ընկերներս…»: Մտադիր էր միանալ նրանց: Երկրորդ անգամ…: Ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ մեղք ուներ… Մի՞թե նրան վիճակված չէր արթնանալ ու տեսնել արեւածագը, լինել շրջապատված հարազատներով, խրատներ տալ փոքր եղբորը՝ Նարեկին, եւ քրոջը՝ Մանեին: Սակայն ճակատագիրն անողոք էր Էդուարդի հանդեպ, եւ նա «միացավ» իր անմահ ընկերներին: Էդուարդը զոհվեց՝ չխոնարհելով գլուխը թուրքերի եւ ազերիների առջեւ:

Էդուարդ Մուրադյանը միակ երիտասարդ ռազմիկը չէր, որ հերոսաբար ընկավ մարտի դաշտում, չճանաչելով կյանքի քաղցրությունը: Նա էլ մյուսների պես ավարտեց չափազանց կարճ կյանքը հանուն Արցախի փրկության: Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Էդուարդի եւ հազարավոր զինակից ընկերների մարմինը հանգչում է Եռաբլուրում:

…Հաճախելով սիրելի Էդուարդի գերեզմանին, Էլմիրա տատիկը հեռու պահելով թոռան քարացած ծնողներին՝ Գոհարին եւ Արմենին հերթական սրտի նոպայից, արցունքաշող դեմքով ասաց. «Այս արցունքները ոչ միայն իմ թոռան, այլեւ այստեղ հանգչողների համար են, Ղարաբաղում ամբողջ հայության նահատակների համար են»: Եվ մի կերպ պահելով արցունքները՝ շարունակեց. «Դաստիարակելով թոռանս, հաճախ էի ասում՝ որտեղ դժվարությամբ են շունչ քաշում, որտեղ վիշտ է զգացվում՝ եղիր այնտեղ: Մարդկանց հովին հասիր»: Սրտից արյուն կաթելով, դառն արտասուք թափելով, մի կերպ ասաց. «Նա հասավ մարդկանց հովին: Այժմ հանգիստ քնում է, չիմանալով ոչ վիշտ, ոչ թախիծ»: Մեծահոգի պապը արտասուքը կուլ տալով՝ ասաց. «Ես չեմ հավատում, որ իմ թոռը չկա: Ամեն անգամ հիշելով իրեն, անհասկանալի հույսով մտածում եմ՝ ահա զանգը կհնչի, դուռը բաց կանեմ, կտեսնեմ սիրելի թոռանս, կլսեմ նրա ձայնը, նրա ուրախ բերկրալի ծիծաղը եւ մի ակնթարթում կառնեմ իմ գիրկը»: Արցունքներ թափելով գնդապետ Մուրադյանը հավաստիացրեց. «Իմ թոռն իրեն չխնայեց մարտում, հանուն Արցախի փրկության»:

Էդուարդի գերեզմանը ուխտատեղի է դարձել Մուրադյանների գերդաստանի համար: Ամեն շաբաթ այցելելով, առաջին գարնանը զգացին նրա գերեզմանին աճած, արշալույսի շողերով պատված գունազարդ ծաղիկների թարմության բույրը եւ փարվեցին գերեզմանաթմբին, քանի որ այդ ամենը նրա հոգուց բխող անուշահամ բուրմունքն էր, որ տարածվել էր շրջապատում…

Թեգեր: Էդուարդ ՄուրադյանՀայաստանի ազգային ագրարային համալսարանհերոսպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայոց  մեծ եղեռնի լուսանկարիչը

Հայոց մեծ եղեռնի լուսանկարիչը

Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային

Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետահայաց դիմանկար

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist