Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հրետանային ինժեներն ու ճակատագրական «Բերկուտը»

Հունիսի 12, 2021
Սոցիում
Հրետանային ինժեներն ու ճակատագրական «Բերկուտը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
197
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենական մեծ պատերազմն ավարտվել էր արդեն. թվում է` խաղաղությունը հաստատուն մտել էր կյանք, եւ այլեւս որեւէ սպառնալիք չկար, սակայն պատերազմի դժնի տարիները տվել էին դասեր, այն, որ խաղաղությունը պահպանելու լավագույն միջոցը մշտապես պատերազմի պատրաստ լինելն է, եւ առաջին օրինակը, որ աչքի առաջ պետք էր ունենալ, հենց թշնամին էր…

Իսկ թշնամին ուժեղ էր, լավ պատրաստված ու զինված… Նախահարձակ լինողը, պարզ է, հաշվի է առնում հնարավորությունները երկուստեք եւ գնահատում թիրախի թուլությունները, այլապես չի սկսի այն, ինչ կոչվում է պատերազմ։ Ընտրելով թիրախը՝ հարձակվողը միշտ նախապատրաստվում է` մանրակրկիտ, քայլ առ քայլ եւ սպասում հարմար պահի, երբ այլեւս չի կասկածում սեփական ուժերին եւ հաղթանակի հնարավորությանը։ Այդպես էլ` նացիստական Գերմանիան, երբ սկսեց Երկրորդ համաշխարհայինը, զինված ու կազմակերպված էր մինչեւ ուղնուծուծը, իսկ Եվրոպան վայելում էր խաղաղության թմբիրը, եւ զարմանալի չէ, որ կարճ ժամանակում ծնկի եկավ ոսոխի առջեւ, ու թեեւ ԽՍՀՄ-ն էլ կազմավորման օրվանից սկսել էր լայն թափով ներդրումային ու զարգացման ծրագրեր իրականացնել բոլոր բնագավառներում, այդ թվում եւ ռազմական, նրա համար նույնպես Գերմանիայի հարձակումը սկզբնական շրջանում մեծ կորուստների պատճառ դարձավ։ Սակայն, ի տարբերություն Եվրոպայի, ԽՍՀՄ-ն արագ ուշքի եկավ եւ ամբողջ թափով ընդունեց մարտահրավերը` կազմակերպվելով եւ վերակառուցվելով, ողջ ուժերը նետելով հաղթանակի նվաճմանը։ Հենց այդ ժամանակ էլ առավել զգացվեց գիտության կարիքը, հատկապես` ռազմական։ Հարկավոր էր կոորդինացնել ուժերը եւ համալրվել` հակահարված տալու համարժեք զինտեխնիկայով։ Իսկ ԽՍՀՄ-ում գիտնական-կազմակերպիչները քիչ չէին, սակայն անհրաժեշտ էին լավագույնները, որոնց մեջ էլ առանձնանում էր Համո Յոլյանը, ով արդեն իսկ բավականին ճանապարհ էր անցել եւ ծանրակշիռ ներդրում ուներ ռազմական տեխնիկայի արտադրության ու կառավարման հարցում։

Հայազգի գիտնականի ծննդավայրը հստակ չէ. որոշ աղբյուրներ նշում են Բաքուն, որոշները` Գորիսը: Համո Յոլյանը ծնվել է 1903 թ., ավարտել Շուշիի ռեալական ուսումնարանը, 1923-26 թթ. ուսանել Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետեւ` 1929-ին ավարտել «Ազնեֆտի» մետաղների սառը մշակման եռամյա դասընթացը, 1930-ից տնօրինել է Բաքվի Ս. Մ. Կիրովի անվան գործարանը, այնուհետեւ «Նեֆթոմաշ» տրեստը։ 1937-40-ականներին արդեն Մոսկվայի 32-րդ գործարանի տեխնիկական տնօրենն էր, 1940-ից՝ 92-րդ հրետանային գործարանի տնօրենը։ Հատկանշական են Յոլյանի պատրաստվածությունը եւ վստահությունը նրա հանդեպ այն աստիճան, որ ժամանակների համար չլսված բան` Օրջոնիկիձեն անձամբ 1935 թ. նրան գործուղում է ԱՄՆ` ստաժավորման, որտեղ գիտնականը տեղավորվում է աշխատանքի ֆորդերի արտադրության գործարաններից մեկում` որպես հասարակ դարբին, իսկ հայրենիք վերադառնում է կիսալեգալ ճանապարհով ձեռք բերված զանազան տեխնոլոգիական փաստաթղթերի ու գծագրերի ծանրակշիռ տրցակով։ Լինելով գործի նվիրյալ՝ զարմանալի չէ, որ պատերազմի ընթացքում նրա ղեկավարած 92-րդ հրետանային գործարանը թողարկում էր բազմաթիվ տարբեր տիպի հրանոթներ եւ առաջին հրետանային ձեռնարկությունն էր, որ հրանոթները թողարկում էր հոսքային համակարգով եւ գրեթե եզակին էր, որտեղ արտադրությունն ընթանում էր լիակատար հզորությամբ։ Ուստինովի ու Ստալինի հանձնարարականը` գերակատարել ամսական միջինը 500 թնդանոթի մինչպատերազմյան պլանը 15-20 անգամ, գործարանն իրականացնում էր անվերապահ, ինչի վկայությունը գործարանի` Լենինի շքանշանով չորս անգամ պարգեւատրումն էր, որ կատակ բան չէր այն ժամանակների համար։ Պատերազմի տարիներին արդիականացված գործարանը թողարկել է ավելի քան 100 հազար տարբեր տրամաչափի հրանոթներ, ինչը գերազանցում էր այդ տարիների նացիստական Գերմանիայի ողջ ռազմարդյունաբերական համակարգի հզորությունը։

Հետպատերազմյան տարիներին Յոլյանի ղեկավարած 92-րդ հրետանային գործարանը նույնպես առաջատարներից էր` ուրանից իզոտոպների անջատման եւ առաջին ատոմային ռեակտորների ստեղծման համար սարքավորումների մշակման ու արտադրության գծով։ Միաժամանակ` 1947 թ. Յոլյանն զբաղեցնում էր ԽՍՀՄ սպառազինության մինիստրի տեղակալի պաշտոնը։ Եվ դարձյալ զարմանալի չէ, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համար ԿԲ-1-ի (կոնստրուկտորական բյուրո) ղեկավար նշանակվեց հենց Համո Յոլյանը, երբ 1950 թ. ամռանը Ստալինը նման առաջադրանք տվեց խորհրդային կոնստրուկտորներին` ստեղծել այնպիսի «հերմետիկ» համակարգ, որ թշնամական ոչ մի ինքնաթիռ չկարողանա ճեղքել պաշտպանությունը, ինչը կարեւորությամբ ու աշխատանքի բարդությամբ հավասարազոր էր միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների ստեղծմանը։ Արդեն հինգ տարի անց` 1955 թ. մայիսին, աշխարհում առաջին զենիթային հրթիռային համակարգը` ՀՕՊ Շ-25 «Բերկուտը», գլխավոր կոնստրուկտորներ Պ. Ն. Կուկսենկոյի եւ Ս. Լ. Բերիայի գլխավորությամբ համալրեց ԽՍՀՄ զինանոցը, առավել վաղ, քան ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համանման պաշտպանությունը։

Համո Յոլյանի աշխատանքային գործունեությունն ու փառքի ուղին թեքվեցին Ստալինի մահից ու Բերիայի ձերբակալությունից հետո: Նոր իշխանությունները շատերին սկսեցին մեղադրել «բերիականության» մեջ. այդ պիտակից չխուսափեց եւ Յոլյանը, այն պատճառաբանությամբ, որ ՀՕՊ ծրագրի համակարգողը Լավրենտի Բերիան էր, իսկ նրա որդին` Սերգոն, Շ-25-ի կոնստրուկտորներից մեկը: Անգամ համակարգի «Բերկուտ» անվանումը կապվեց կոնստրուկտորներ Սերգո Բերիայի եւ Պավել Կուկսենկոյի անզգանունների հապավման` Բեր+Կու եւ բարեհնչության համար` տ հնչյունի հավելումով, սարքովի բառի հետ։ Եվ այսպես, արհամարհելով այն ողջ հայրենանվեր ծառայությունները, գիտնականի, հասարակական գործչի, մեծ կազմակերպչի ջանքն ու եռանդը պետության կայացման ու պաշտպանության գործում, 1955 թ. նոր իշխանությունները զորացրեցին Յոլյանին` մեղադրելով նախկին ղեկավարության հետ ունեցած կապերի մեջ, նշանակեցին մերձմոսկովյան գործարաններից մեկի գլխավոր մեխանիկ, դա չափազանց վիրավորական էր նրա մասշտաբի գործչի համար, ինչը եւ պատճառ դարձավ լուրջ առողջական խնդիրների. գիտնականը երեք անգամ կաթված ստացավ ու այդ վիճակում էլ մնաց մինչեւ կյանքի ավարտը. վախճանվեց 1965 թ.` Մոսկվայում, իսկ նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծված ԿԲ-1-ը հետագայում վերակառուցվեց «Ալմազ» գիտարտադրական միավորման, որ թողարկում է աշխարհի լավագույն ՀՕՊ-երը, այդ թվում եւ նշանավոր С-300-ը եւ С-400-ը։

Իսկ թե որքանով էին Համո Յոլյանի «իշխանատենչության» ու մարդկային կերպարի վրա անդրադառնում նախկին իշխանությունների հետ կապերը, բավական է բերել մի խոսուն օրինակ. Վասիլի Անդրեեւը պատմում է, որ պատերազմի ժամանակ սպառազինության ժողկոմ Դ. Ֆ. Ուստինովը մոտոցիկլետով շրջելիս վթարի է ենթարկվում: Նման «երեխայությունից» զայրացած Ստալինը զանգահարում է Յոլյանին, հրամայում ժամանել Մոսկվա եւ ընդունել ժողկոմը, ինչին Յոլյանը կտրականապես առարկում եւ պնդում է իրենը. «Ընկեր Ստալին, Ուստինովի կենդանության օրոք ոչ մի կերպ չեմ կարող», իսկ թե ինչ կարող էր արժենալ Ստալինի հրամանը չկատարելը, գաղտնիք չէ ոչ մեկի համար…

Թեգեր: C-300C-400ԱՄՆԲաքուԽՍՀՄՀամո ՅոլյանՀայրենական պատերազմՀՕՊ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Սեփական ասելիքով լեցուն գրականագիտական հոդվածների ժողովածու

Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» նամականիշով գեղաթերթիկը

Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» նամականիշով գեղաթերթիկը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist