Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին

Հունիսի 15, 2021
Սոցիում
Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
83
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երրորդ պատերազմում Թուրքիայի ունեցած որոշիչ ներգրավվածությանը մեր պատասխանելու միակ գործուն միջոցը, թերեւս, Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքն է: Ծանր տնտեսական վիճակում գտնվող Անկարայի դեմ սա միակ գործուն պատասխանն է Արցախի ժողովրդի դեմ վերջինիս կատարած պատերազմական հանցագործություններին: Բուն ռազմագործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին չհաջողվեց մեծ թվով մարդկային կորուստներ պատճառել թուրքական բանակի անձնակազմին, քանի որ նրանք հիմնականում «Բայրաքթարների» օպերատորությամբ էին զբաղվում եւ «F 16» ինքնաթիռներով օդային աջակցություն էին ցույց տալիս թյուրք-ջիհադիստական զինյալներին: Վերջիններիս շարքում ռազմական գործողություններին մասնակցած եւ ոչնչացված թուրքական քաղաքացիություն ունեցող զինյալների թիվը քիչ էր:

Պատերազմի ժամանակ մեծ դեր խաղաց թուրքական զինտեխնիկան, իսկ դրա դեմ պայքարելու միակ ձեւը Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ֆինանսավորումից զրկելն է: 6 ամիս առաջ Հայաստանն արդարացիորեն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը մեր հանրապետություն: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին հերթական որոշման նախագիծը, որով առաջարկվում է եւս 6 ամսով երկարացնել այդ  ապրանքների ներմուծումը։ Դրանով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դրանով կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:

Հանրային քննարկման դրված նախագծում ասվում է, որ սահմանված արգելքը չի տարածվում ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը:

Արգելքի դրույթները չեն տարածվում նաեւ Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա, ինչպես նաեւ ՀՀ-ից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչեւ Հայաստանի տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում: Գործադիրը որոշել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չտարածել նաեւ սահմանված կարգերով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած եւ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա։

Հայաստանի այս քայլը պատասխանն է թուրքական ագրեսիվ քաղաքականությանը, որի թիրախում էին հայտնվել հայկական երկու պետությունները: Մյուս կողմից էլ սա արձագանքն է Էրդողանի տարածած այն ստի, թե արցախյան երրորդ պատերազմի ելքն ապահովել է բացառապես Ադրբեջանը, եւ Թուրքիան որեւէ մասնակցություն չի ունեցել դրանում:

Թեգեր: F-16ԱրցախԹուրքիապատերազմՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կա հավատ՝ տունդարձի

Կա հավատ՝ տունդարձի

Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին

Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist