Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կա հավատ՝ տունդարձի

Հունիսի 15, 2021
Սոցիում
Կա հավատ՝ տունդարձի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
386
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմը մեծ դառնություն ու ցավ, տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեց մեր ժողովրդին։ Իրենց հարազատ բնակավայրերից հեռացան հազարավոր արցախցիներ։ Պատերազմի պատճառով թշնամու տիրապետության տակ են Հադրութն ու Քաշաթաղը, Քարվաճառն ու Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանից Ավետարանոցն ու Ակնաղբյուրը, Մարտակերտից Թալիշն ու Մատաղիսը եւ այլ բնակավայրեր։ Նշված տարածքների դպրոցականներն այժմ սովորում են հիմնականում ՀՀ տարբեր մարզերի, Երեւանի դպրոցներում, որոշները՝ Ստեփանակերտում, Արցախի այլ վայրերում։

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի՝ շրջանավարտներին հասցեագրված ուղերձում տեղեկանում ենք, որ Արցախի 284 շրջանավարտներ վերջին դասն անցկացնում են ՀՀ-ի տարբեր դպրոցներում։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի տեղեկությամբ՝ 2021 թ. Արցախը 1141 շրջանավարտ ունի։ Տեղահանվելուց եւ Երեւանում ժամանակավոր հաստատվելուց հետո «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրա Թամրազյանը Երեւանում՝ Գարեգին Նժդեհի 23.1 հասցեում համախմբեց կենտրոնի աշխատակիցներին, սաներին, ովքեր բնակվում են Երեւանում, մոտակա բնակավայրերում։ Ի. Թամրազյանի եւ «Iammedia» օնլայն հարթակի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ-ում Արցախի հիմնական ներկայացուցչության, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի օժանդակությամբ, հունիսի 12-ին «Թեքեյան կենտրոնի» դահլիճում մեկտեղվել էին Արցախի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի եւ Շուշիի շրջանների դպրոցների մոտ 100 շրջանավարտներ, ուսուցիչներ, տնօրեններ։ Ներկա էին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը (Թամոյան), ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք, ծնողներ։

Հանդիսավոր մասն սկսվեց Արցախի օրհներգի հնչեցումով, եղավ լռության րոպե՝ նվիրված Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին։ «Iammedia» հարթակի խմբագիր Լիաննա Ադամյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց շրջանավարտներին։ Շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր նախաձեռնել, աջակցել են հանդիպմանը։ Ասաց. «Ոչ մեկի մտքով չէր անցնի հայտնվել նման իրավիճակում։ 44-օրյա պատերազմի պատճառով մայր Հայաստանը գրկել է վիրավոր զավակին՝ Արցախին։ Դժվար է ոգեւորող խոսքեր ասել այստեղ եկած շրջանավարտներին, տխուր ենք, խոնարհված, բայց խոնարհված ենք մեր քաջորդիների սխրանքի առջեւ»։ Խոսքը տալով ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին՝ Լ. Ադամյանը նշեց, որ նրա պաշտոնավարումը համընկավ Արցախյան վերջին պատերազմի օրերին, եւ այդ ընթացքում Ս. Ղազարյանը մեծ աշխատանք է կատարել տեղահանված արցախցիների բնակարանային եւ այլ հարցեր լուծելու համար։ Ս. Ղազարյանն իր շնորհավորական խոսքում ասաց. «Այսօր շրջադարձային է մեր շրջանավարտների համար. ավարտել են դպրոցը եւ նոր կյանք պետք է մտնեն։ Յուրաքանչյուրը պետք է իր հարազատ դպրոցում նշեր Վերջին զանգը, ցավոք, այսպես ստացվեց»։ Դիմելով շրջանավարտներին՝ խնդրեց ու պահանջեց, որ իրենց որոշումներում լինեն համարձակ, հասնեն երազանքներին։ Վստահություն հայտնեց, որ նույն շրջանավարտներն են կերտելու մեր հետագա հաղթանակները։ Շրջանավարտներին իրենց ուղերձն էին հղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը եւ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանը, ովքեր չէին կարողացել ներկա լինել հանդիպմանը։

Ընթացքում շրջանավարտներին շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին Արցախի շրջանների կրթության բաժինների, դպրոցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, տնօրեններ։ Բոլորի խոսքում կարեւորվեց այն, որ պետք է վերադառնանք մեր տները, եւ պետք է ազատագրվեն բռնազավթված մեր բնակավայրերը։ Իսկ այս հարցում շատ մեծ է հենց նոր սերնդի դերը։ Իր ելույթում Եզդիների ազգային միության նախագահը, ողջունելով շրջանավարտներին, շնորհավորելով նոր կյանք մտնելու առթիվ, կարեւորեց հայ-եզդիական բարեկամությունը։ Ասաց, որ դժվար ժամանակները հզոր մարդկանց են ստեղծում, իսկ հզորները՝ լավ ժամանակներ։ Հույս հայտնեց՝ նույն շրջանավարտներն են այդ հզոր մարդիկ։ Տեղեկացրեց, որ մշտապես եզդիները կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանն իր ողջունի խոսքում կարեւորեց, որ Քաշաթաղի շրջանում դեռ կա գործող դպրոց՝ Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգը, որտեղ հունիսի 5-ին կայացավ վերջին դաս 2 շրջանավարտի համար։ Շրջանավարտներին ողջունեցին ու շնորհավորեցին նաեւ դերասանուհի Նարինե Գրիգորյանը, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Գոհար  Մկրտչյանը, այլք։ Իրա Թամրազյանը տեղեկացրեց, որ այս տարի իր ղեկավարած կենտրոնն ավարտել են 11 հոգի, ցերեկույթին մասնակցող 6 շրջանավարտի հատկացրեց  վկայականներ ու պատվոգրեր։ Ընթացքում գեղեցիկ պարային համարով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի պարուհիները, դհոլի եւ դուդուկի կատարումով ներկաներին ողջունեցին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։ Կենտրոնի ուսուցչուհի Անուշ Ստեփանյանը, ով Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ուսանողուհի է, հանդես եկավ արցախյան բարբառով երգի կատարմամբ. երգը հնչեց առաջին անգամ, գրվել է կենտրոնում։

Ամփոփելով ցերեկույթը՝ Լ. Ադամյանը նշեց, որ օրը համընկնում է լեգենդար զորավար Մոնթեի նահատակվելու օրվա հետ, եւ հիշեցրեց հերոսի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։

Թեգեր: ԱրցախԹեքեյան մշակութային կենտրոնժողովուրդՀադրութՇուշիպատերազմՔաշաթաղՔարվաճառ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին

Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին

Նրանք այլեւս բացակա չեն

Նրանք այլեւս բացակա չեն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist