Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին

Կոփել կամքը. փրկության այլ ելք մեզ չեն թողել

Հունիսի 15, 2021
Սոցիում
Մեծագույն հայրենասերը խտացնում է հայոց ազատագրական ոգին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
364
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ մինչ օրս տարատեսակ ուղղություններից բազմաթիվ սլաքներ են ուղղվում հայոց ազգային հերոս Գարեգին Նժդեհի անվան դեմ: Երբ փորձում են նսեմացնել նրա վաստակը, ընդամենը մեկ խնդիր են ձգտում լուծել՝ կոտրել հայոց ազգի ինքնագիտակցության, ազատագրական ոգին: Որովհետեւ Նժդեհը երբեք անցյալ չի դառնա. նա ծնվում է յուրաքանչյուր հայ երեխայի մեջ, եւ դա սարսափեցնում է թշնամիներին: Նա նաեւ բաց գիրք է եւ օգնում է բացահայտել բոլոր այն ուժերի խաղաքարտերը, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում: Նրանք, ովքեր հանդես են գալիս Նժդեհի դեմ, ըստ էության, հանդես են գալիս Հայաստանի դեմ, որովհետեւ այն ամենը, ինչ դնում են սեղանին, ակնհայտորեն հորինված կեղծ փաստարկներ են: Բայց նրանցից շատերը նաեւ հանդես են գալիս իրենց իսկ դեմ…

Ինչ էլ որ Նժդեհն արել է իր գործունեության ընթացքում, առաջնորդվել է միայն մի սկզբունքով՝ փրկել ազգը, նրա գենն ու արժեքային համակարգը: Այսօր արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ մաղձոտ հոդվածներ են հրապարակում Հայաստանի Հանրապետության, ավելին՝ ողջ հայության եւ նրա շահերի դեմ: Գաղափարական այդ կեղտոտ քարոզչության նպատակն աշխարհում, այդ թվում՝ նաեւ ՌԴ-ում այնպիսի կարծիքի ձեւավորումն է, որ հայերը պետք է «պատժվեն իրենց արարքների» համար: Նույնիսկ Ռուսաստանում ծախու շրջանակների միջոցով փորձ է արվել կեղտոտել Գարեգին Նժդեհի անունը, մի ռազմական գործչի, ում շնորհիվ է Ռուսաստանին հաջողվել ժամանակին պահպանել իր այսօրվա հարավային սահմանները, ով ցարական Ռուսաստանի հերոս է եւ այդ փառքին հասել է ոչ թե կաբինետներում հրամաններ ստորագրելու, այլ մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցելու եւ սխրագործություններ կատարելու համար: Սեփական երկրի շահերը մի քանի գրոշով ադրբեջանաթուրքական հետաքրքրություններին ստորադասած ռուսական որոշ ԶԼՄ-ների թունոտ սլաքն ուղղված է այդ գործչի դեմ: Նրան ֆաշիստ են անվանում՝ մոռանալով կամ ուղղակի չծանոթանալով պատմությանը. փողը ոմանց համար վեր է սեփական պրոֆեսիոնալիզմից: Նույնիսկ Խորհրդային Միությունը նրան չի կարողացել մեղադրել ֆաշիզմի մեջ: Միակ մեղադրանքը, որը հնչել է, հակախորհրդային գործունեությունն էր, եւ նույնիսկ դա սխալ էր, որովհետեւ Նժդեհը եղել է հայկականության երդվյալ պաշտպան, եւ նրա շնորհիվ է, որ խորհրդա-թուրքական դաշնակցային ուժերին չի հաջողվել հայաթափել Սյունիքը եւ այն միացնել Ադրբեջանին: Եվ ժամանակին ստորաբար մեղադրանք է հարուցվել այլ երկրի մի գործչի, ով կռվել է հանուն իր ժողովրդի: Հիմա էլ նույնպիսի ստորությամբ նրան մեղադրում են չկատարած հանցանքների մեջ: Իսկ այդ քաղաքականության հետեւում ադրբեջանական ականջներ են երեւում…

Իհարկե, ադրբեջանաթուրքական քարոզչության նպատակը մահացած մարդու դեմ սուր ճոճելը չէ: Իրականում Նժդեհը գաղափար է, ոգի, եւ ազատագրական պայքարի նրա կոչերն այսօր էլ թեւածում են յուրաքանչյուր հայի սրտում: Թշնամին կռվում է այդ ոգու դեմ, որովհետեւ սարսափում է հայոց հզոր բազկի պատասխանից: Փորձում են ոչնչացնել ազատության մեր բոլոր ձգտումները, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրավացի է, երիցս իրավացի է Նժդեհն իր հայապահպան գաղափարներում ու գործողություններում: Տարօրինակ է, որ Ադրբեջանի ցուցումով ոմանք փորձեցին «պատերազմ հայտարարել» Նժդեհի անվանը, բայց ոչ ոք պատասխան չպահանջեց ադրբեջանցիներից, թե որտեղ են Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների արձանները: Պատասխան չպահանջեցին նաեւ Շուշիի եւ այլ վայրերի պղծված ռուսական գերեզմանների համար, ընդհանրապես՝ հայկական եւ ռուսական հետքի ոչնչացման համար…

Հաճախ ենք հանդիպել եւ հանդիպում ենք Հայաստանի դեմ օգտագործված կեղծ, սին եւ մտացածին փաստերի ու զրպարտությունների: Հաճախ զարմացել ենք, թե ինչպես է Ռուսաստանը դեմ գնում Հարավային Կովկասում իր հետաքրքրություններին եւ սեփական քարոզչամեքենան հանում ոչ միայն դաշնակցի, այլեւ իր իրական շահերի դեմ…

Բայց նույն Ռուսաստանում շատ են նաեւ այն գործիչները, ովքեր պատմություն գիտեն եւ հասկանում են, որ որոշ շրջանակներ այս կերպ փորձում են արդարացնել 44-օրյա պատերազմում իրենց գործողությունների տրամաբանությունը: Բայց ոչ մի կայսերական ուժ հայերին չի կարող ստիպել՝ ընդունելու իր պարտությունն այն հարցերում, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը: Մենք հիշում ենք մեր մեծ հայրենիքի յուրաքանչյուր անկյունը, յուրաքանչյուր գերեզմանը, յուրաքանչյուր սրբատեղին, եւ հատուցման ժամն անպայման գալու է: Անկախ նրանից, թե ինչ են գրել մեր դեմ, ինչպես են վարվել մեր դեմ եւ ինչ են պլանավորում մեր դեմ:

Մեզ հազարամյակներով խանգարել են կառուցել, բայց մենք արարել ու ստեղծել ենք այնպիսի նյութական ու հոգեւոր մշակութային հարստություն, որով կարող է հպարտանալ ողջ մարդկությունը: Ձգտել ենք չչարանալ, երբ ատելության ենք հանդիպել, որովհետեւ ուրիշի տուն մտած գողի ամենասարսափելի թշնամին տանտերն է, եթե նույնիսկ զինված չէ: Բայց մենակ ենք մնացել՝ ինքներս մեզ հարցնելով, թե ինչու այդպես եղավ: Գուցե եկել է ժամանակը՝ հրաժարվելու նման հարցադրումներից, փնտրտուքից ու հասկանալու, որ մեր ստեղծագործ միտքը որոշ ժամանակով պետք է թողնի արվեստը եւ սկսի զենք արտադրել: Ամեն գնով: Եվ կոփի կամքը, որովհետեւ փրկության այլ ելք նրան չեն թողել: Եվ կրկին՝ անկախ նրանից, թե ինչ են գրել, գրում ու գրելու մեր դեմ:

Նրանք, ովքեր խոսում են Նժդեհի դեմ, բացահայտում են մեր տարածաշրջանում իրենց քաղաքականության որոշ էական նրբերանգներ… Մենք պետք է ընթանանք սեփական ճանապարհով՝ կատարելով ճիշտ վերլուծություններ եւ եզրահանգումներ: Եվ եթե անհրաժեշտ է, կոփելով նաև սեփական ատելությունն արտաքին թշնամու նկատմամբ, որի ամենանվիրական ցանկությունը մեր ֆիզիկական ոչնչացումն է:

Վստահ ենք, որ ոսոխը մի օր պատասխան է տալու: Վստահ ենք, որովհետեւ Նժդեհ ունենք, ով հավերժորեն ապրելու է մեր սրտերում: Նրա պայքարն ուղղված է եղել միայն այն ուժերի դեմ, որոնք սպառնացել են իր ժողովրդի գոյությանը: Նա ոչ թե ստեղծագործ ձեռք է կտրել, այլ ոչնչացրել է այդ ձեռքը կտրել փորձողներին: Նա անուն է, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում…

Թեգեր: ԱրցախԳարեգին ՆժդեհթշնամիպատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նրանք այլեւս բացակա չեն

Նրանք այլեւս բացակա չեն

Այժմեական եւ ուսանելի

Այժմեական եւ ուսանելի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist