Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մշակույթը նաեւ զենք է

Այն հայ ժողովրդի ազգային ինքնության եւ պատմական հիշողության հիմքն է

Հունիսի 18, 2021
Սոցիում
Մշակույթը նաեւ զենք է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
620
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եթե մշակույթը չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում»,- այս խոսքերն ասվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից, երբ վերջինս տեսնում է, որ պետբյուջեում մշակույթի համար նախատեսված ծախսերը նվազագույնի են հասցված։ Պետական-քաղաքական գործչի այս մոտեցումն ընդգծում է, թե ինչպիսի նշանակություն ունի մշակույթը պետությունների եւ ազգերի համար։ Մշակույթը ոչ միայն հոգեւոր, գեղագիտական, էսթետիկ խնդիրներ է լուծում, այլեւ հզոր գործիք է նույն այդ պետություններն ու ազգերը կառավարելու, «նվաճելու», վերափոխելու կամ անգամ ոչնչացնելու համար, երբ զարգանում է հակամշակույթը։ «ՀՀ» օրաթերթը ներկայացնում է մշակույթի բաժինը նախընտրական ծրագրերում։

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք անդրադարձել են մշակույթին, ընդգծում են դրա առանցքային դերակատարությունը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում, քանի որ ցանկացած ազգի մշակույթը նրա հոգեւոր զարգացման առանցքն է։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները գրեթե նույն կերպ են ձեւակերպում ՀՀ մշակութային քաղաքականության անելիքները, որն ուղղված պետք է լինի հոգեւոր եւ ազգային ավանդույթների պահպանման վրա հիմնված ժամանակակից մշակութային միջավայրի ձեւավորմանը, մրցունակ մշակութային արժեքների ստեղծմանը, ինչպես նաեւ մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանմանը: ԼՀԿ-ի գնահատմամբ, մշակույթն ունի նաեւ հասարակական հարաբերությունները կարգավորելու գործառույթ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է օրենսդրորեն կարգավորել մեկենասության ոլորտը, ինչը կնպաստի մեկենասության մշակույթի ձեւավորմանը եւ կօգնի հեղինակներին իրենց ստեղծագործությունների կյանքի կոչման համար ներգրավել դրանցով հետաքրքրված մեկենասների։ Ստեղծելու են նաեւ մշակութային ժառանգության համապարփակ ներկայացման էլեկտրոնային հարթակ։ Թվայնացման գործիքների ներդրմամբ ապահովվելու է մշակութային ժառանգության հասանելիությունը, դյուրացվելու է մշակութային ժառանգության պահպանման եւ փոխանցման գործընթացը։

«Արդար Հայաստան» կուսակցությունն ընդգծում է մշակութային ժառանգության հոգեւոր եւ նյութական արժեքները պետության հոգածության ներքո պահելու անհրաժեշտության մասին, իսկ արվեստն իր ամբողջության մեջ դիտարկել որպես ազգային հոգեւոր ժառանգության շտեմարան եւ գաղափարախոսական հզոր գործիք: Ազգային փոքրամասնությունների մշակութային եւ լեզվական բազմազանությունը դիտարկում են որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ, որը նույնպես պետք է արժանանա պատշաճ պետական հոգածության։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն անհրաժեշտ է համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության եւ պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Լայն առումով նրանք հակված են տեղային մշակույթը դիտարկելու որպես համաշխարհային իրողությունների մաս եւ դերակատար. «Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ եւ միաժամանակ այնքան արժեքավոր լինի, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից»։

«Հայաստան» դաշինքը մշակույթը համարում է ազգային արժեհամակարգի անվտանգության, նրա պահպանման գլխավոր երաշխիքը, քանի որ ուժեղ երկրներում մշակույթն առանձնահատուկ կարեւորություն ունի։ «Մշակույթն այն կենսարար արմատն է, որը սնում է ազգային պետությանը եւ ուժ տալիս նրան։ Ուժեղ Հայաստանն այն պետությունն է, որը միշտ կանգնած է լինելու ստեղծագործ մարդու կողքին», հետեւաբար անհրաժեշտություն է դառնում մշակույթի նախարարության գոյությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունն էլ կարեւորում է ազգային մշակույթի արտահանման հարցում առանձնահատուկ մոտեցման որդեգրումը եւ նպատակային միջոցներ հատկացնելով՝ արտերկրում հայկական մշակույթի պրոպագանդումը:

«Պատիվ ունեմ» դաշինքը մշակույթի ոլորտում հիմնարար շերտերի հստակեցման կարիք է տեսնում, իսկ վերջին շրջանում Հայաստանի մշակութային կյանքում նկատվող բազում հիմնախնդիրներ պայմանավորում է երկրում հստակ մշակութային քաղաքականության բացակայությամբ: «Մշակույթի անվտանգային բովանդակության գիտակցված չլինելը եւ պետության կողմից չկանոնակարգվելը առաջացնում են տարածաշրջանում հայկական ներկայության, Հայաստանի շահերի պահպանության, հայ ժողովրդի պատմական ժառանգության համար լրջագույն խնդիրներ»,- գտնում են դաշինքում։

«5165» կուսակցության մոտեցմամբ, մշակութային քաղաքականությունը, կերտելով պետության եւ հասարակության ոգին, պետք է խաչաձեւ եւ միջոլորտային ազդեցություններ բերի այլ ռազմավարական ու տնտեսական խնդիրների լուծման համար եւս։ Դրանք կարող են վերաբերել ինչպես հասարակական հարաբերությունների եւ կյանքի կարգավորումներին, երկրի գրավչության, զբոսաշրջության եւ տնտեսության այլ ճյուղերի առաջմղման խնդիրներին ու հայրենադարձության խրախուսմանը, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության օրակարգի աջակցությանը, ազգային խնդիրների ներկայացմանն ու հանրաճանաչմանը։

Թեգեր: մշակույթՈւինսթոն Չերչիլ
Կիսվել2Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Եղնիկների» ամրոցը շարունակում է անառիկ մնալ

«Եղնիկների» ամրոցը շարունակում է անառիկ մնալ

«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»

«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist