Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»

«Ցեղ էինք եւ հզոր էինք. կցեղանանք, որպեսզի կրկին հզորանանք…»

Հունիսի 18, 2021
Սոցիում
«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
299
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայ ժողովրդի ողբերգությունը այն է, որ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանե ծանրության»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ոչ երեւակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը…

Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:

Իսկ թու՞րքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է՝ կենսաբանական տկարություն եւ ուժի ծարավ, անհանճար ոգի եւ քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրավիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք: Հայը խորքով է արժեքավոր, թուրքը՝ մակերեսով: Հայն էությամբ է բարձր, սա՝ արտահայտության ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ: Թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ…»:

Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Տարոնական շարժման նվիրյալներից մեկն է Մեծն Նժդեհի գաղափարակից ու մտերիմ ընկեր Հայկ Ասատրյանը՝ հանրահայտ հասարակական գործիչ, խմբագիր եւ փիլիսոփա, ով սույն դատողությունները թղթին է հանձնել «Հայի եւ թուրքի տարբերությունը» խորագրի ներքո: Նրա ինքնաճանաչումի, ինքնասթափեցման, մեր եւ թուրքի ով լինելու, իրողություններից դասեր քաղելու այս հիշեցումը, կարծում եմ, չափազանց ժամանակահունչ է, չմաշվող, չհնացող մտորումների իմաստախոսություն: Ուստի դա է հանգամանքը, որպեսզի անդրադառնանք այս երեւելի հայորդուն, որի նմանների կարիքն այսօր զգացվում է որպես օդի եւ ջրի պակաս…

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թ., Ալաշկերտում: Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետեւ բնակություն հաստատել Բուլղարիայում, Ռումինիայում: Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը, Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով: Գաղափարակիցն է եղել Գարեգին Նժդեհի, նրա հիմնադրած Ցեղակրոնության ջատագովն ու գաղափարակիցը: Խմբագրել է պարբերականներ, հատկապես կիսաշաբաթաթերթ «Ռազմիկը»՝ Նժդեհի հետ համատեղ: Ազգապաշտ գործիչները միտք-մտքի ստեղծել եւ քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, հրատարակել «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը:

Հայկ Ասատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, ըստ որի՝ իբրեւ թե մենք՝ հայերս, ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունենք, եւ որը կարող էր երկրորդ աշխարհամարտի ընթացքում սպառնալիք դառնալ հայության ջարդերի համար, ինչպես դա տեղի ունեցավ հրեաների հետ: Այս մտահոգությունից դրդված՝ նա հանդես է գալիս «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը՝ Նժդեհի առաջաբանով, լույս է տեսնում 1943 թ., Սոֆիայում, իսկ երկրորդ մասը մնում անտիպ: Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, սակայն գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով հեռացվել է կառույցից 1935 թ.: Իսկ 1944 թ. ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել 10 տարվա ազատազրկման եւ գրեթե մինչեւ իր վախճանը տառապել ու կեղեքվել խորհրդային բանտերում:

Ազգանվեր գործիչը մի քանի գրքերի հեղինակ է՝ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 26-ի մասին», «Հայաստան. Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում», «Արթնացի՜ր, հայ մարդ»:

Արթնացի՜ր. այսպես հորդորել են մեզ մեր իմաստուն այրերը: Հորդորել են դարեր շարունակ, բայց մենք ունա՞կ ենք եղել անսալու նրանց իմաստնությանը: Այսօր՝ այս օրհասական ժամանակներում առավել քան արդիական է այդ կոչը, որը հնչեցնում ենք Հայկ Ասատրյան ազգապաշտ հայորդու անունից…

Թեգեր: Գարեգին ՆժդեհժողովուրդՀայկ Ասատրյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ֆրանսուա դը ԼԱՌՈՇՖՈՒԿՈ . IPSE DIXIT

Հունիսի 20-ին ընտրում ենք հայրենիքը

Հունիսի 20-ին ընտրում ենք հայրենիքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist