Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախից հեռու, բայց արցախյան համ ու հոտով

Հունիսի 22, 2021
Սոցիում
Արցախից հեռու, բայց արցախյան համ ու հոտով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազատագրված Արցախի բնակավայրերում հաճախ էին կազմակերպվում տարաբնույթ փառատոներ, բերքի տոներ, այլ միջոցառումներ, որոնք բացահայտում էին մեր հայրենիքի այս հատվածի մշակույթն ու կենցաղը, պատմությունն ու ներկան։ Սակայն անցած 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով հազարավոր արցախցիներ այսօր հեռու են հարազատ տներից եւ ապրում են հայրենի եզերքի կարոտով։

Դեռեւս պատերազմի առաջին օրերին Երեւանում արդեն 20 տարուց ավելի գործող «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն այլ կառույցների շարքում դարձավ տեղահանված արցախցիներին ապաստարանով, սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովողներից մեկը։ Այսօր էլ կենտրոնն արցախցիների կողքին է։ ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Աշտարակում հունիսի 19-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը։ Քասախ գետի առափնյա թանգարանի տարածքում այդ օրվա ընթացքում Արցախի շունչն էր՝ հադրութցիներ, շուշեցիներ, քաշաթաղցիներ եւ այլք այստեղ էին՝ մասնակցելու փառատոնին։ Ներկա էին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ տնօրեն Լիլիթ Մելիքյանը տեղեկացրեց, որ փառատոնի նպատակն է ուշադրություն հրավիրել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանության նկատմամբ: Իսկ ինչո՞ւ Աշտարակում հարցին Լ. Մելիքյանը պատասխանեց. «Վայրն ընտրել ենք ոչ պատահական, տեղի բնությունը հիշեցնում է Հադրութ քաղաքը կամ Շուշին»։ 30 վարպետ զբաղված էին արցախյան ուտեստներ պատրաստելով։ «Կարեւորում ենք նաեւ բարբառների դերը։ Արցախցիները, որ սովորաբար Տող գյուղում կարողանում էին ունենալ նման փառատոն, նույնն այստեղ պետք է շարունակեն։ Տեղահանվածներն ապրուստի խնդիր ունեն, նրանք պետք է ինտեգրվեն նոր պայմաններին»,- հավելեց Լ. Մելիքյանը։ Կենտրոնի մենեջեր Օվսաննա Մարգարյանը կարեւորեց նման միջոցառումները, որպեսզի պահպանվի արցախյան մշակույթը, որ նույն տարածքի բնակիչները հաճախ շփվեն. «Հադրութում տարբեր, այդ թվում «Թթվի փառատոն» էր անցկացվում, մեր ցանկությունն է՝ արցախյան մշակութային որեւէ տոն չկորչի»։

Թանգարանի տարածքում տաղավարներ էին հատկացվել կիրառական արվեստի տարբեր նմուշների պատրաստման եւ վաճառքի համար։ Ցուցադրված էին նաեւ հայկական տարազներ։ Մի անկյունում ստեղծագործում էին «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները՝ տնօրեն Իրա Թամրազյանի գլխավորությամբ։ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տաղավարում ցուցադրվել եւ վաճառվում էին արցախցի տեղահանված կանանց ձեռագործ շալեր, զարդեր, տիկնիկներ եւ այլ պարագաներ։ Լուսիկ Գեղամյանը, ով մինչ պատերազմը բնակվում էր Բերձորում եւ քաղաքային մանկապարտեզի դաստիարակ էր, այժմ «Տերյան մշակութային կենտրոն»-ում պատրաստում է զարդեր։ Ասաց՝ սկզբնական շրջանում այս կենտրոն է այցելել սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ ստանալու համար։ Հետագայում տեսնելով, որ կա կենտրոնին օգնող կամավորների անհրաժեշտություն, դարձել է կամավոր, հետագայում սովորել ձեռագործ-վարպետի մասնագիտություն։ 

Նույն տաղավարում էր Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ Սեդա Միքայելյանը, ով դարձյալ պատերազմի պատճառով է տեղափոխվել Երեւան, այժմ ծնողների հետ վարձով է բնակվում։ Մինչ տեղահանվելը՝ աշխատել է մաթեմատիկայի ուսուցչուհի, ավարտել է ԱրՊՀ ֆիզմաթ բաժինը, իսկ ձեռագործությունն իր համար եղել է սիրած զբաղմունք, այժմ՝ արդեն աշխատանք։ Նրանց ստեղծագործությունների նախշերը վերցրած էին Վասպուրականի եւ Արցախի գորգերից։ Որոշ շալերի վրա հայոց այբուբենի տառերն են, այլ նախշեր։ Սեդան տեղում տղամարդու վերնաշապիկ էր գործում Վասպուրականի նախշերով։ Դավիթ Ավագիմյանն ու կինը՝ Անի Ավագիմյանը, Շուշի քաղաքից են տեղահանվել, այժմ 2 երեխայի հետ բնակվում են Աբովյան քաղաքում՝ վարձով։ Դավիթը նկարիչ է, ավարտել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան ուսումնարանը։ Նրա նկարներում Շուշի քաղաքն է, շուշեցիներ են։ Զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, կավագործությամբ։ Կնոջ հետ թղթից հայկական տարբեր տարածքների տարազներով տիկնիկներ են պատրաստել։ Ապրիլյան պատերազմի օրերին Դավիթին շուշեցիների ջոկատի հետ հանդիպել էի Մատաղիսում։ Հիշեցինք հերոսական այդ օրերը…

Փառատոնի տարածքում նաեւ արտերկրից զբոսաշրջիկներ կային, ովքեր հետաքրքրված էին արցախյան մշակույթով եւ գնումներ էին կատարում, զրուցում վարպետների հետ։ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ին հատկացված տաղավարում ցուցադրված էին բրդե ձեռագործ ծածկոցներ եւ շալեր։ ՀԿ ներկայացուցիչ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրեց՝ արտադրանքը մաքուր բրդից է, եւ յուրաքանչյուր աշխատանք կատարվել է ձեռքով։ Նկարչուհի Թամարա Մարդանյանը, ով դիմանկարի վարպետ է, ասաց՝ շատ է այցելել Արցախ եւ ցանկանում է իր աշխատանքների վաճառքով օգնել տեղահանվածներին։ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Պ. Պռոշյանի տուն-թանգարանի վարիչ Մարինե Թումանյանն ասաց՝ արդեն 8 եւ ավելի տարի է՝ համագործակցում են «Տերյան մշակութային կենտրոնի» հետ տարբեր ծրագրերով։ Սիրով են տարածքը հատկացրել արցախցիներին։ Հավելեց՝ կա ծրագիր՝ հուլիսի սկզբին անցկացնել «Հին արհեստների նոր տունը» դասընթացներ։ Այն լինելու է նման երրորդ ծրագիրը, բայց այս անգամ՝ մեծահասկաների համար, եւ կարող են մասնակցել միայն Աշտարակում, մոտակա բնակավայրերում տեղավորված արցախցի կանայք։ Դասընթացները կավարտվեն նոյեմբերին, կդասավանդվեն կիրառական արվեստի տարբեր ճյուղեր, ասեղնագործություն, գոբելենագործություն եւ այլն։

Փառատոնի կայացման հետ կապված զրուցեցի ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի եւ ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ։ Ս. Ղազարյանն ասաց. «Նման բարդ իրավիճակներում այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են։ Մեր հայրենակիցներին տրվել է հնարավորություն ստեղծագործել, ունենալ զբաղվածություն մշակութային եւ սննդի ոլորտներում, իրացնել արտադրանքը։ Վերջերս մեր երեխաների նկարները վաճառվել են արտերկրում, աշխատանքը շարունակական է»։ Ա. Սիմոնյանը նույնպես կարեւորում է նման փառատոները. «Նման ծրագրի խնդիրը ծագել էր դեռ պատերազմի օրերին. բազում արցախցիներ թողել էին ամեն ինչ եւ հեռացել, ունեին ապրուստի խնդիր։ Բացի ապրուստից, նման ծրագրերը նաեւ զբաղվածության հարց են լուծում։ Ընթացքում տեղի են ունեցել մի շարք փառատոներ եւս։ Իհարկե, վարպետների մի մասը, բարեբախտաբար, վերադարձել է Արցախ, իսկ ովքեր այստեղ են, փորձում ենք նրանց համար զբաղվածության պայմաններ ստեղծել»։ Անդրադառնալով  «Տերյան մշակութային կենտրոնի» հետ համագործակցությանը՝ Ա. Սիմոնյանն ասաց, որ պատերազմի սկզբից են համագործակցել, եւ այս կենտրոնն արցախցիներին աջակցող կարեւոր կազմակերպություններից է, որ օժանդակել է բնակարաններ հայթայթելով, հագուստով, սննդով։

Փառատոնը շարունակվեց մինչեւ երեկո։ Օրվա ընթացքում հադրութցի երեխաներին ուղեկցեցինք Աշտարակի Ծիրանավոր եւ Սպիտակավոր եկեղեցիներ։ 

Թեգեր: ԱրցախՀադրութՊերճ Պռոշյանտուն-թանգարան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Անվերջ կրկնվող հիշողության բավիղներում

Անվերջ կրկնվող հիշողության բավիղներում

Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը

Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist