Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում հունձ են անում

Կարեւոր է, որ անկորուստ հավաքվի աճեցված բերքը

Հունիսի 23, 2021
Սոցիում
Արցախում հունձ են անում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
265
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին 20 տարում Արցախը տարածաշրջանի երկրներում հացահատիկի արտադրությամբ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Խոպան հողերի մշակման եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հանրապետությունում տարեցտարի ընդլայնվում էին ցանքատարածությունները, իսկ 2017-ին թե՛ հեկտարի բերքատվության ավելացման եւ թե մթերման տեսանկյունից բացառիկ, ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: Առաջին անգամ գերազանցվել է 100 հազար տոննա հացահատիկի արտադրման բնագիծը: Ըստ որում, հատկանշական է, որ բերքի մեծ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետություն:

Եթե հաշվի առնենք, որ պետությունը եւս այդ գործում որոշիչ իր դերակատարությունն ուներ եւ աջակցում էր հողագործներին՝ սուբսիդավորելով հացահատիկի սերմացուի, դիզելային վառելիքի եւ պարարտանյութերի ձեռք բերումը, առավել «տեսանելի» կդառնա ծրագրի բովանդակությունը: Կարեւորելով պարենային ապահովման ռազմավարական նշանակությունը, լիզինգային ծրագրով երկիր էին ներկրվում գյուղատնտեսական ժամանակակից մեքենաներ, մասնավորապես գերմանական կոմբայններ, նախատեսվում էր նոր հողերի յուրացման եւ շրջանառման, ինչպես նաեւ բերքատվության շեշտակի ավելացման միջոցով հացահատիկի արտադրությունը հասցնել 120 հազար տոննայի: Ցավոք, 44-օրյա պատերազմը խափանեց հողագործների բոլոր ծրագրերն ու մտահղացումները:

Ագրարային տնտեսության համար մեծ հարված էր հացագործությամբ զբաղվող համայնքներին պատկանող բերրի հողերի զավթումը հակառակորդի կողմից, ինչի պատճառով անհամեմատ նվազել են ցանքատարածքները: Բավական է նշել, որ 2021 թ. բերքի տակ կատարվել է ընդամենը 22 հազար 253 հեկտար հացահատիկի ցանքս, որից 11 հազարը ցորեն է, իսկ մնացածը՝ գարի: Ընդ որում, հաշվի պիտի առնվի այն իրողությունը, որ արտերի մի զգալի մասը պարզապես հայտնվել է թշնամու նշանառության ներքո եւ «ռիսկային գոտում» աշխատելը, մանավանդ բերքահավաքի այս եռուն օրերին, լրացուցիչ լարվածություն է ստեղծում մարդկանց համար:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում մեկնարկել է հացահատիկայինների հունձը: Բերքահավաքին առաջինն են ձեռնամուխ եղել Մարտունու եւ Մարտակերտի շրջանների հարթավայրային գոտու հողագործները: Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի, առայժմ համեստ են արդյունքները: Հնձվել է 350 հեկտար հացահատիկ, որից 270 հեկտարը գարի է: Ոլորտի պատասխանատուն խոստովանում է, որ հարթավայրային գոտում, բնականաբար, ցածր է մնում բերքատվությունը՝ գլխավորապես երաշտի պատճառով:

Ձմռան եւ գարնան ամիսներին «տեղումների սակավությունը բացասաբար է անդրադարձել հասկերի աճի վրա»: Հեկտարից միջին հաշվով 14 ցենտներ ցորեն եւ շուրջ 10 ցենտներ գարի է հնձվում, ինչը բավարար ցուցանիշ չի կարելի համարել: Առանձին ցանքատարածքներից մինչեւ 25 ցենտներ բերք է ստացվում, բայց Վ. Ավետիսյանը դա էլ հացագործների ակնկալիքներն արդարացնող հանգամանք չի համարում: «Տարին, ընդհանուր առմամբ, հաց արտադրողների համար դժգույն է», եւ բացթողումներից անհրաժեշտ հետեւություններ պիտի արվեն:

Անդրադառնալով բերքի մթերման հետ կապված հարցերին, գյուղնախարարի տեղակալը նշեց, թե այդ առումով մտահոգիչ խնդիրներ չկան, եւ «կառավարությունը ժամանակին կարգավորել է հացահատիկի մթերման գները՝ նպատակ ունենալով շահագրգռել հողի սեփականատերերին»: Պահպանելով ցորենի եւ գարու խոնավության  պահանջվող չափանիշները, համապատասխանաբար, կիլոգրամի հաշվով, կմթերվեն 130 եւ 125 դրամով: Նրա համոզմամբ, շատ կարեւոր է, որ դժվարությամբ աճեցված բերքն անկորուստ հավաքվի եւ պահեստավորվի: Իսկ պետությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու է հացագործությունը երկրում խթանելու համար: 

Թեգեր: Արցախբերքգյուղգյուղատնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վճռականություն

Վճռականություն

Նոր արժեքավոր ուսումնասիրություն

Նոր արժեքավոր ուսումնասիրություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist