Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վճռականություն

Հունիսի 23, 2021
Սոցիում
Վճռականություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
277
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե ինձ հարկ լիներ մեկ բառով բնութագրել

լավ կառավարչին անհրաժեշտ հատկությունները,

ես կասեի, որ դրանք բոլորը հանգում են

«վճռականություն» հասկացությանը:

Լի Յակոկկա

Կառավարչական ճիշտ որոշում կայացնելու գործոններին վերաբերող մեր քննարկումն ավարտենք արդյունավետ կառավարման ապահովման ենթակայական բնույթի թերեւս ամենակարեւոր գործոնի՝ կառավարչի վճռականության դերի դիտարկմամբ: Դա հասուն անձի բնավորության գծերից մեկն է, որով նա կարողանում է կենսական որոշակի իրավիճակում անհապաղ որոշում կայացնել հօգուտ այս կամ այն քայլի, ապա եւ հետամուտ լինել որոշման լիարժեք կատարմանը: Լայն իմաստով «վճռականությունը» ներառում է անձի սկզբունքայնությունը, հետեւողականությունը, հավատը, ինքնավստահությունը, գաղափարայնությունը, համբերատարությունը, նախաձեռնողականությունը, պայքարելու անկոտրուն ոգին եւ այլն:

Վճռականության շնորհիվ է, որ կառավարիչը կամ առաջնորդը կարողանում է կայացնել վերջնական որոշում եւ այդկերպ անձնական պատասխանատվություն է ստանձնում  իր ենթակաների կամ հետեւորդների առջեւ:

Վճռականության հակոտնյան անվճռականությունն է, երբ կառավարիչը (առաջնորդը) տատանվում է, ձգձգում, խուսափում վերջնական որոշում կայացնելուց, նույնիսկ դրանից հետո էլ թերահավատ է լինում, հապաղում է, կասկածում սեփական որոշման մեջ, թերահավատությամբ վարակում նաեւ մյուսներին, ի վերջո ակամա հանգեցնում կառավարչական որոշման անհաջող կատարմանը կամ լիովին վիժեցմանը: Նման ղեկավարը սեփական քայլի համար պատասխանատվությունը կամաակամա տեղափոխում է այլ անձանց կամ ատյանների վրա, իսկ ձախողման պարագայում որոնում է այլ մեղավորների:

Անձի անվճռականության մասին խոսելիս՝ շատերն են հիշատակում «Բուրիդանի պարադոքսը»: Սա 14րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բուրիդանին վերագրվող այն պատկերն է, ըստ որի խոտի երկու նույնանման դեզերի ուղիղ մեջտեղում հայտնված ավանակը չի կարողանա դրանց միջեւ վերջնական ընտրություն կատարել եւ կերի առատության պայմաններում սովից կսատկի: Իհարկե, սա մտացածին այլընտրանք է, եւ ոչ էլ ավանակը տեղում անշարժ կմնա: Ինչպես ժամանակին նկատել է գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, մենք չենք կարող լիովին իմանալ երկու դեզերի միջեւ՝ ավանակին հասուն այն տարբերությունները, որոնց հիման վրա էլ նա կշարժվի աջ կամ ձախ: Այդուհանդերձ, կառավարչին (առաջնորդին) հարկավոր է եւ, անտարակույս, հնարավոր է խուսափել նման վիճակից. եւ նրան հնարավորություն է ընձեռում ոչ այնքան այլընտրանքների («դեզերի») առանձնահատկությունների ստույգ իմացությունը, որքան սեփական կամային բնութագծի՝ վճռականության առկայությունը: 

Պատահական չէ, որ Լի Յակոկան կառավարչի գլխավոր հատկությունն է համարում հենց վճռականությունը: Որոշում կայացնելու ընթացքում հնարավոր է լիակատար տեղեկույթ ունենալ հիմնախնդրի մասին, կատարել անթերի ախտորոշում, ունենալ լուծման հոյակապ հեռանկարներ, բայց, այդուհանդերձ, տապալել գործը, եթե վարանում ենք եւ կորցնում որոշում ընդունելու եւ անհապաղ գործելու ճիշտ պահը: Իհարկե, վճռելուց ու գործելուց առաջ ամեն ինչ ստույգ իմանալն ինքնին դրվատանքի արժանի դիրքորոշում է, սակայն դա կարող է, իրոք, նաեւ լինել անվճռականության յուրատեսակ քողարկում: Յակոկկան մեջբերում է «Ֆորդ» ընկերության բարձր մակարդակի մի կառավարչի հետ իր զրույցից հետեւյալ հատվածը. «Ձեր տրամադրության տակ է փաստերի 95 տոկոսը, բայց դուք դեռ վեց ամիս էլ ծախսում եք վերջին 5 տոկոսը ձեռքբերելու համար: Այն պահին, երբ դուք վերջապես դա ձեռք եք բերում, պարզվում է, որ տեղեկատվությունն արդեն հնացել է, քանի որ շուկայական իրավիճակն է փոփոխության ենթարկվել»: Եվ հասկանալի է, որ  անգամ լիակատար հավաստիությամբ ընդունված ճիշտ որոշումը արդեն փոփոխված պայմաններում ոչ միայն լինում է ուշացած, այլեւ կարող է վերածվել սխալի:

Կառավարչի՝ գերտեղեկացվածությանը ձգտելու վնասակարության մասին շատ պատկերավոր են գրում նաեւ ամերիկացի կառավարաբաններ Սիրլ Փարկինսնը եւ Մինու Ռոսթոմջին. «Տեղեկույթը լույսի նման է. եթե չափազանց շատ է, ապա կուրացնում է: Հարկավոր է ձգտել տեղեկության նվազագույնանհրաժեշտ քանակին»:

Իշխանություն գործադրողի ամենամերժելի հատկություններից մեկն է համարել անվճռականությունը Նիկոլո Մաքիավելին: Մինչեւ որոշում կայացնելը՝ իշխանավորը պիտի ունակ լինի խորհուրդ լսելու (սակայն, կարեւոր վերապահում է անում Մաքիավելին, լսի, երբ ինքն է ցանկանում, այլ ոչ թե հանդուրժի, որ ով ուզի եւ երբ ուզի իրեն խորհուրդ տալ), իսկ դրանից հետո պիտի անձամբ վերջնականապես վճռի եւ «առանց տատանումների իրականացնի կայացված որոշումն ու հաստատուն մնա»:

Իհարկե, որոշում կայացնելիս միշտ կա որոշակի ռիսկի պահ, քանի որ անորոշությունն իսպառ բացառել հնարավոր չէ, այլ կերպ ասած՝ հենվում ենք «տեղեկության նվազագույնանհրաժեշտ քանակին»: Բայց հիշեցնեմ Քոսոնքե Մացուսիտայի համոզմունքը. «Վճռի կայացումից հետո դրա իրականացումը լիովին կախված է վճռականությունից եւ կամքից: Անկախ այն բանից, թե որքանով է ժամանակին եւ հիմնավոր եղել կայացված որոշումը, առանց դրա կենսագործման վճռականության եւ պատրաստակամության որոշումը ոչ մի արժեք չունի: Իսկ ահա խիզախության եւ համառության առկայությամբ նույնիսկ վաթսուն տոկոս հիմնավորվածությամբ կայացված որոշումը կարող է ապահովել լիարժեք՝ հարյուր տոկոսանոց հաջողություն»:

Վճռականությունը, եթե չի նույնանում անհարկի շտապողականության հետ, կառավարչի կարեւորագույն հատկությունը պիտի համարվի նաեւ այն հիմնավորմամբ, որ դա փոխարինելի չէ նրա մյուս հատկանիշներով: Հիրավի, խնդրի համակողմանի իմացության պակասը, ասենք, երբեմն փոխհատուցելի է ուրիշներին լսելու զարգացած ունակությամբ, կամ, ընդհակառակը, մարդկանց փոխհարաբերություններում կառավարչի որոշակի կտրուկությունը դարձյալ փոխհատուցվում է նրա եռանդով, գործին նվիրվածությամբ: Մինչդեռ անվճռականությունը սկզբունքորեն փոխարինելի չէ. եթե ղեկավարի անվճռականության պատճառով կայացվել է ժամանակավրեպ, չհիմնավորված, սխալ որոշում, ապա որքան էլ նա հմուտ լինի աշխատակազմի խթանման մեջ, անձնապես ջանք թափի, դրվատելի օրինակ ծառայի եւ այլն, միեւնույն է, կառավարման ողջ ընթացքը ձախողվելու է:

Արդ, վճռականությունը ինքնին անձնային կարեւոր հատկություն է, սակայն իսկապես վճռորոշ դեր է խաղում մարդկանց համատեղ աշխատանքի բնականոն կազմակերպման եւ կառավարման տեսակետից: Եվ կառավարչի (առաջնորդի) վճռականությունը հատկապես կարեւոր է կառավարչական ճիշտ որոշում կայացնելու համար, քանի որ, ինքնին հասկանալի է, սխալ որոշումը չի կարող ցանկալի արդյունքի հանգեցնել: Կարեւորը, վերջիվերջո, ոչ թե եռանդուն քայլելն է, այլ ճիշտ ուղղությամբ քայլելը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փ.գ.դ., պրոֆեսոր 

Թեգեր: Կառավարումփիլիսոփայություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նոր արժեքավոր ուսումնասիրություն

Նոր արժեքավոր ուսումնասիրություն

Մատենադարանի անտիպ գանձերից եւս մի նոր գիրք

Մատենադարանի անտիպ գանձերից եւս մի նոր գիրք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist