Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նոր արժեքավոր ուսումնասիրություն

Հայրենական մեծ պատերազմի հայազգի վաստակաշատ գնդապետի մասին

Հունիսի 23, 2021
Սոցիում
Նոր արժեքավոր ուսումնասիրություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
269
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 22-ին նախկին Խորհրդային Միության ժողովուրդները հիշում են  Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը: Տարելիցին ընդառաջ Երեւանի «Լիմուշ» հրատարակչությունը լույս է ընծայել «Անվանի զինվորականը եւ տեսաբանը. Սարգիս Վարագի Սարգսյանի կյանքը եւ գիտական ժառանգությունը» («Знаменитый военный и теоретик: жизнь и научное наследие Саркиса Вараговича Саркисяна») մենագրությունը: Գրքի հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Հակոբ Հարությունյանը: Աշխատությունը պատմում է նախկին ԽՍՀՄ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Սարգիս Սարգսյանի (1899-1981 թթ.) անցած ուղու եւ գիտական-ստեղծագործական ժառանգության մասին:

Գնդապետ Ս. Սարգսյանը անցել է պրոֆեսիոնալ զինվորականի հերոսական ու փառահեղ ուղի: Արդեն 15 տարեկան հասակում նա ընդգրկվել է հայկական կամավորական ջոկատներում եւ մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, ապա կռվել է 1918 թ. Սարդարապատի հերոսամարտում:

Խորհրդային շրջանում նա զբաղեցրել է մի շարք պատասխանատու զինվորական պաշտոններ Հայկական ԽՍՀ-ում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1942-1945 թթ.) նա եղել է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ հրետանային գնդի հրամանատարը: Ուշագրավ է, որ գնդապետ Ս. Սարգսյանի հետ այս պատերազմին մասնակցել են նաեւ նրա ավագ որդին եւ դուստրը ամուսնու հետ, իսկ կրտսեր որդին այդ տարիներին աշխատել է Երեւանի ռազմական գործարաններից մեկում: Գործած սխրանքների համար Ս. Սարգսյանն ու նրա զավակներն արժանացել են պետական ու կառավարական բարձր պարգեւների:

Պրոֆեսոր Հ. Հարությունյանը փաստում է, որ Սարգիս Սարգսյանին կարելի է համարել հին հայկական ռազմարվեստի ուսումնասիրության հիմնադիրը հայ իրականության մեջ, որովհետեւ նրա գրչին է պատկանում  «Հայ ռազմական արվեստի պատմությունից» (Երեւան, 1969 թ., «Հայաստան» հրատ., 219 էջ) արժեքավոր մենագրությունը, որը բաղկացած է 10 գլուխներից: Ժամանակագրորեն այն ընդգրկում է Հայկի եւ Բելի հանրահայտ ճակատամարտից մինչեւ արաբական առաջին՝ դեպի Հայաստան կազմակերպված արշավանքները (մ.թ. VII դ. սկիզբը):

Գնդապետ Ս. Սարգսյանի կյանքին եւ գիտական ժառանգությանը նվիրված մենագրությունը բաղկացած է 4 գլուխներից: Առաջաբանի հեղինակն է հայկական բանակի հիմնադիրներից մեկը՝ վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Մասնագետների գնահատմամբ՝ այս գիրքը շատ օգտակար կլինի հայկական զինվորական ուսումնական հաստատությունների սաներին եւ ունկնդիրներին, ինչպես նաեւ բոլոր այն գիտնականներին եւ փորձագետներին, որոնք կուզենան խորանալ Հայրենական մեծ պատերազմի եւ հայկական ռազմարվեստի պատմության հիմնահարցերում: Մենագրությունը հասցեագրված է ոչ միայն այդ մասնագետներին, այլ նաեւ ընթերցողների լայն շրջանակին: Գիրքը անվճար կբաժանվի Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնական հաստատությունների եւ ակադեմիական ու բուհական բոլոր գրադարաններին:

Թեգեր: ԽՍՀՄՀայրենական պատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մատենադարանի անտիպ գանձերից եւս մի նոր գիրք

Մատենադարանի անտիպ գանձերից եւս մի նոր գիրք

Ռազմական օկուպացիայից հետո

Ռազմական օկուպացիայից հետո

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist