Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եթե բրիտանացիները անսային Նուբար փաշային…

Սյունիքի մելիքների արժանավոր շառավիղը

Հունիսի 25, 2021
Սոցիում
Եթե բրիտանացիները անսային Նուբար փաշային…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
489
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նուբարյան գերդաստանը սերում էր Սյունիքի մելիքներից: Դավիթ Բեկի իշխանության ժամանակ նրա նշանավոր զորավարներից մեկն էր Չավնդուրի մելիք Թորոսը: 1724 թ., երբ Թորոսն սպանվում է, նրան իր պաշտոնում փոխարինում է մելիք Նուբարը, ով, իշխանության տապալումից հետո, անցնում է Զմյուռնիա, որտեղ էլ հաստատվում է Նուբարյանների գերդաստանը: Նուբարյաններն այնուհետեւ կապեր են հաստատում Եգիպտոսի հետ, տեղափոխվում այս երկիր՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ: Եգիպտոսն իր առաջին վարչապետին՝ Նուբար փաշային է պարտական Սուեզի ջրանցքի համար: Իսկ մենք, հիշատակի օրվա առիթով, անդրադառնանք նրա արժանավոր որդուն՝ Պողոս Նուբար փաշային՝ ազգանվեր մի հայի, ով բարեգործ էր եւ դիվանագետ:

Պողոս Նուբարը աշխատանքային գործունեությունն սկսել է ֆրանսիական հանքերում, երկաթուղային կառույցներում: 28 տարեկան էր, երբ վերադառնում է ծննդավայր, ընտանիք կազմում՝ ամուսնանալով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյի դստեր՝ Մարիի հետ, ով նրան պարգեւելու էր չորս արու զավակ եւ մեկ աղջիկ:

Առժամանակ անց Պողոս Նուբարը մեկնում է Եգիպտոս, Կահիրեում ստանձնում Բեհերայի անգլիական ընկերության, այնուհետեւ՝ երկրի երկաթուղային ընկերության տնօրինությունը, որը հաջողությամբ վարում է յոթ տարի: Եգիպտոսի երկաթուղին այդ տարիներին անգլո-ֆրանս-եգիպտական հսկողության ներքո էր, եւ անհարկի միջամտություններն այն աստիճանի են հասցնում, որ նա հրաժարական է տալիս՝ մերժելով անգամ սուլթան Հուսեին 1-ինի՝ պետական բարձր պաշտոններ ստանձնելու առաջարկները. նրան գրավում էր գործարար աշխարհը: Շուրջ տասնյակ բանկերի եւ ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր, հսկայական կարողության տեր: 1899 թ. բելգիացի միլիոնատերերի հետ Կահիրեում՝ երբեմնի Հելիոպոլիս քաղաքի տեղում նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնում է «Օազիս» ընկերությունը: Եվ շնչավորվում է նորակառույց թաղամասը, որն այսօր էլ Կահիրեի ամենադիտարժան վայրերից է: Մեծ է նրա ներդրումը նաեւ երկրագործության բնագավառում. ջրոռոգմանը նվիրված աշխատությունից հետո Պողոս Նուբարը ճանաչվում է նաեւ որպես գիտնական: Ստեղծում է նոր տիպի տրակտոր եւ այն ներկայացնելով Փարիզում՝ արժանանում Պատվո լեգեոնի խաչի: 1904 թ. հայազգի անվանի փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխական ժողովի ատենապետ: Նրա օրոք՝ 1905-14 թթ., Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասնում են 10 000-ի: 1904-ին օգնություն է ուղարկում Տարոնի տառապյալ ազգակիցներին, Էջմիածին, աջակցում Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը:

1906 թ. Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի է ունենում ճանաչված ու ազգային  նշանավոր գործիչների նախաձեռնած համագումարը, որը հիմնում է մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ համբավավոր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որի առանցքային նպատակն էր օգնել Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում ապրող հայությանը: Միությունն ստեղծում է անձեռնմխելի հիմնադրամ, որը կնպաստեր այդ նվիրական ծրագրի հարատեւմանը:

1912 թվական. Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի կոնդակով Պողոս Նուբարը գլխավորում է ազգային պատվիրակությունը եւ պետք է մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը: Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, չէր պատկանում որեւէ կուսակցության, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար եւ Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական ատյաններում: Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգեւորականների, նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական, այլ՝ շահադիտական տեսանկյունից: Հետեւանքը լինում է Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը, որը առաջին աշխարհամարտի սկսման պատճառով մնում է անկատար: Պատերազմն սկսվելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով, 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին. Բրիտանական ուժերի ափհանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն բրիտանացիները, ինչպես միշտ, բոլորովին այլ ծրագիր ունեին…

Ազգանվեր գործիչը սկսում է նոր հանգանակություններ, նոր թափ է հաղորդում արեւելահայությանը՝ 6000 ոսկի ուղարկելով Թիֆլիս: Հայության անունից՝ շրջում է Եվրոպայում՝ բանակցություններ վարելով տարբեր երկրների կառավարությունների հետ: Նա հույս ուներ, որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամեն ինչ կփոխվի… Սակայն այլ եղավ իրողությունը: Եվ նոր իրավիճակում ջանաց անել հնարավորը. 1919 թ. ապրիլին փաշան եւ ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ ստորագրում են համաձայնագիր եւ անկախ Հայաստան մեծ օգնություն առաքում՝ ալյուրի եւ այլ սննդամթերքների տեսքով: Մի քանի ամսվա ընթացքում 1 մլն 600 000 ֆրանկի օգնություն է ուղարկվում արեւմտահայերին: Նույն թվականին՝ որպես արեւմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայանում է Փարիզի կոնֆերանսում: Կոնֆերանսից հետո՝ հոկտեմբերի 29-ին, Պողոս Նուբարը միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ է ուղարկում Հայաստան, սակայն՝ անարդյունք…

Առաջացած տարիքն ու վատառողջ վիճակը ազգային բարերարին  ու քաղաքական գործչին ստիպելու էին, որ 1928 թ. մայիսի 28-ին հրաժարվի ՀԲԸՄ ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ ինքը հռչակվեց միության հավերժ նախագահ: Երկու տարի անց Փարիզում դադարեց բաբախել ազգանվեր հայի սիրտը՝ սերունդներին թողնելով փայփայելի հիշատակ. ձեռներեց փաշան սփյուռքում հովանավորել էր քանի՜-քանի հայ դպրոցների, հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի փոխանցել աշխարհահռչակ Օքսֆորդի համալսարանին՝ հայագիտական ամբիոն բացելու համար: Ու էլի աստվածահաճո գործեր, որոնք համազգային օրհնանքի են արժանի..

Թեգեր: Դավիթ ԲեկՆուբար փաշաՍյունիք
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հռչակավոր Օրբելի տոհմի հռչակավոր կենսաբանը

Հռչակավոր Օրբելի տոհմի հռչակավոր կենսաբանը

Փախստականների հարցը՝ ճնշման լծակ

Փախստականների հարցը՝ ճնշման լծակ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist