Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

Մաքրվում են Սեւանա լիճը սնուցող գետերը

Հունիսի 26, 2021
Սոցիում
Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենի բնությունը սիրելն ու այն անաղարտ պահելը ցանկացած մարդու պարտավորությունն է։ Սա էլ հայրենասիրություն է՝ սահմանը պաշտպանելուց ոչ պակաս…

Մենք դպրոցից պետք է դաստիարակենք մեր երեխաներին։ Իհարկե, կարեւորն ընտանիքն է, բայց եթե նույն ընտանիքի հայրը կամ մայրը, ավագ քույրն ու եղբայրն աղբը նետում են ուր պատահի, բնական է՝ փոքր երեխան նույնն է անելու։ Եվ հակառակը՝ եթե ընտանիքի ավագը գոնե մեկ անգամ սաստի փոքրիկին, որ ձեռքի նույնիսկ կոնֆետի թուղթը չնետի փողոց, տան բակ եւ այլուր, ապա հաստատ նույն երեխան այլեւս մաքուր է պահելու իր շրջապատը, հայրենի բնությունը։ Այս օրերին «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» (ISSD) Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Մաքուր Սեւան» ծրագիրը՝ մաքրման աշխատանքներ են կատարում Սեւանա լիճը սնուցող գետերում։ Այդ առթիվ զրուցեցինք ծրագիրը համակարգող Գագիկ Գեւորգյանի եւ մաքրման աշխատանքներ կատարող Գեղհովիտ գյուղի բնակիչների հետ։          

Գյուղի մեջտեղով է անցնում Մարտունի գետը եւ թափվում Սեւանա լիճ։ Գետի ակունքները հիմնականում Վարդենյաց լեռնաշղթայի ստորոտներում են։ Ժամանակին գետը մաքուր էր տարվա բոլոր եղանակներին։ Հիշում եմ՝ իմ մանկության տարիներին լողանում էինք գետում, փոքր ջրավազաններ սարքում։ Այն ժամանակ չկային ներկայիս կոշտ թափոնները, հատկապես՝ պոլիէթիլենային շշերն ու տոպրակները։ Իսկ այսօր այդ իրերը դարձել են չարիք մեր բնության համար։ Ամենուրեք են դրանք թափված։ Մեծ ցավ է, երբ մեր շատ հայրենակիցներ այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ չի կարելի աղտոտել բնությունը։ Ամռան եւ աշնան ընթացքում, ձմռանը շատ աղբ է թափվում Մարտունի գետ։ Ձմռանը հիմնականում սառցակալում է գետը՝ սառցաշերտի տակ թաքցնելով տարբեր թափոններ։ Գարնանը վարարում է, երբեմն վնասներ պատճառում ափամերձ տներին, այգիներին, հողատարածքներին, եւ ջուրը մեծ քանակի աղբ է հասցնում Սեւանա լիճ։

Իհարկե, նույն պատկերն է բոլոր գետերում։ Ամռան ընթացքում գետի ջուրն օգտագործվում է բանջարանոցներն ու այգիները ոռոգելու նպատակով, եւ, հատկապես երաշտ տարիներին, գետում քիչ ջուր է մնում, մամռակալում է։ Այժմ էլ ստեղծվել է հնարավորություն, եւ գյուղի բնակիչները, վերոհիշյալ կազմակերպությունների աջակցությամբ, զբաղված են գետի մաքրմամբ։ Գ. Գեւորգյանն ասաց՝ այս օրերին նույն աշխատանքներն իրականացվում են նաեւ լիճ թափվող ամենամեծ Արգիճի (Իշխանագետ, Կոթիգետ), ինչպես նաեւ Վարդենիկ եւ ընդհանրապես լիճը սնող բոլոր գետերում։ Ընդհանուր 250 աշխատող է այժմ զբաղված այս կարեւոր գործով։

Մարտունի գետը մաքրում էին 28 հոգի՝ օրավարձով։ Գոհ են վարձատրությունից, բայց դժգոհ՝ նրանցից, ովքեր չեն գնահատում մայր բնությունը, չեն գնահատում իրենց աշխատանքը։ Աշխատանքների առաջին օրվանից սկսած արդեն մաքրել են 2-3 կմ հատված։ Գետից հանված աղբը պարկերով շարել էին գետափին։ Ընթացքում այն մեքենայով տեղափոխվում է համապատասխան աղբավայր։ Աշխատակիցներից մի կին ասաց՝ իր աչքի առաջ մաքրած տարածքում ինչ-որ մեկը աղբով լի տոպրակը նետեց գետ… Նույն աշխատողների երեխաներն էլ են այժմ դարձել բնապահպան. մի երեխա ընկերոջը թույլ չտվեց պաղպաղակի թուղթը նետել գետ: Այս աշխատանքը, բացի բնությունը մաքրելուց, գյուղի բնակչության զբաղվածության ժամանակավոր հարց լուծելուց, ունի նաեւ ուսուցողական նպատակ։

Ծրագրի համակարգող Գ. Գեւորգյանն ասաց՝ իրենց կազմակերպությունը տարիների ընթացքում բազում ծրագրեր է իրականացրել նաեւ աղբահանության, տարածքների մաքրման առումով։ Մի շարք կազմակերպություններում եւ կրթական հաստատություններում արդեն տեղադրվել են տեսակավորող աղբամաններ, որոնց շնորհիվ հնարավոր է առանձնացնել պլաստիկն ու թուղթը եւ ուղարկել վերամշակման։ Վերամշակելով շշերը՝ թել են արտադրում, այլ իրեր պատրաստում։ Սրան զուգահեռ՝ հաստատություններում անցկացվում են դասընթացներ, որոնց միջոցով մարդկանց իրազեկում են, թե բնության համար որքան կարեւոր է աղբի տեսակավորումը։ Ամեն տարի մաքրման ավելի քան 20 միջոցառում է կազմակերպվում ISSD ՀԿ-ի կողմից: Մաքրման աշխատանքները հիմնականում կենտրոնացնում են ջրային գոտիներին հարող տարածքներում, մաքրում են շրջակա միջավայրը բոլոր տեսակի կոշտ թափոններից: Հավաքված թափոնները տեղում տեսակավորվում են եւ վերամշակման ենթակա նյութերը հասցվում են վերամշակման կայաններ։ Այս ՀԿ-ի կողմից Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում անցած տարի կազմակերպվել է նաեւ ծառատունկ։

Հուսանք՝ շուտով միայն մաքուր ջուր կհասնի Սեւանա լիճ, եւ այս տարի լճի ջուրը համեմատաբար պարզ ու զուլալ կլինի…

Թեգեր: բնությունգետջուրՍեւան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թուրքիային ձեռնտու է օգտագործվել՝ օգտագործելով

Թուրքիային ձեռնտու է օգտագործվել՝ օգտագործելով

Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…

Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist