Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել

Անհրաժեշտ է հանրապետությունում առաջին հերթին զարգացնել գրադարանային ցանցը

Հունիսի 30, 2021
Սոցիում
Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
628
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրքի, գրականության առաջին ու հիմնական չափանիշը պետք է լինի որակը. դեպի գրքերի աշխարհ ճանապարհն սկսվեց 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին։ Տասը տարի աշխատելով Բյուրականի աստղադիտարանում որպես գիտաշխատող՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Մկրտիչ Կարապետյանը երկու տարբերակ ուներ՝ թողնել եւ հեռանալ երկրից, ինչպես վարվեցին շատերը, կամ էլ պետք էր նոր զբաղմունք գտնել, քանի որ այդ ժամանակ հնարավոր չէր գիտությամբ ընտանիք պահել։ Հրատարակչական գործունեությամբ սկսել էր զբաղվել դեռեւս 1988-89-ից, իսկ արդեն 1993-ին հիմնադրվեց «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որն իր գործունեության 28 տարվա ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր տարիքի ու նախասիրությունների ընթերցողներին:

«Երբ հասկացա, որ պետք է հիմնավոր ինչ-որ բան փոխել, որոշեցի զբաղվել հրատարակչական գործունեությամբ։ Երբ անցա հրատարակչական գործին, պարզվեց՝ համակարգչի համար հայերեն տառատեսակներ չկան, որով հնարավոր կլիներ նորմալ գիրք սարքել։ Ամեն ինչ սկսեցինք տառերը սարքելուց»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում հիշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը՝ ընդգծելով, որ հրատարակչական գործն ինտելեկտուալ բիզնես է, որը հաջողելու համար պետք է նախեւառաջ սիրես գիրքը։ Առաջինը աշխարհի որսորդական հրացանների մասին պատմող գիրքն էր՝ «Որսորդական հրացան»-ը։

Կարապետյանի համար կարեւորը որակյալ գրականության եւ որակյալ գրքի մատուցումն է գրքասերներին։ Այդ նպատակով ընթերցողներին են ներկայացվում ինչպես հայ եւ օտար լավագույն հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող գրողների եւ արտասահմանյան հրատարակչությունների հետ համագործակցությունների շնորհիվ բնագրային թարգմանությամբ ներկայացնում են դասական եւ ժամանակակից բեսթսելլերներ, ինչպես, օրինակ, Էքզյուպերի, Ռեմարկ, Ջոն Գրին եւ այլք: «Գրքերի հանդեպ հետաքրքրությունն սկսեց աճել տասը տարի առաջ, այդ ժամանակ մեծ բում եղավ։ Հիմա էլ բավականին լավ է, թեեւ անցած տարի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ, սակայն մասամբ փոխհատուցվեց գրքերի օնլայն վաճառքի միջոցով»,- ասաց զրուցակիցս՝ կարեւորելով գրքի գրագետ մատուցումը։ Մյուս կողմից՝ որքան էլ արդյունավետ եւ հաջող կիրառվեն մարկետինգի գործիքները ընթերցողների շրջանակն ընդլայնելու համար, Կարապետյանի համոզմամբ՝ նախեւառաջ պետք է լինի պետական ճիշտ մոտեցում։

Համաշխարհային լավագույն գործերին հաղորդակից դարձնելու նպատակով ներկայացվում է «Անգլերեն դասականներ» մատենաշարը, որում ընդգրկվում են համաշխարհային գրականության մեջ իրենց մնայուն եւ կարեւոր տեղն զբաղեցրած անգլալեզու հեղինակների նշանավոր գործերը: Ռուսալեզու ընթերցողը նույնպես մատնված չէ անուշադրության, ներկայացված են ռուսերեն ստեղծագործող հայ եւ ռուս դասական հեղինակների գործերը։ Կարապետյանը հպարտությամբ նշեց, որ այս տարի ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթին ուղարկված «Էդիթ Պրինտ»-ի երեք գրքերն էլ տարբեր անվանակարգերում շահել են առաջին մրցանակը։ Արվեստի բնագավառում շահել է Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի եւ արդի հայ արվեստում» գիրքը, Ժողովուրդների բարեկամության անվանակարգում Սերգեյ Գալստյանի «Փարաջանով. հանդիպումներ եւ ոչ միայն» գիրքը, իսկ մանկական գրականության անվանակարգում՝ Նարինե Միրզոյանի «Քչից շատից ամեն ինչից» գիրքը 3-6 տարեկան երեխաների համար։

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն երկար տարիներ հրատարակում է Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները: Նրա ստեղծագործական եւ անձնական կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ, որի տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը հրատարակել եւ հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը:

Գրքի եւ գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հանրապետությունում զարգացնել գրադարանային ցանցը։ Դա նորանոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն գրադարանների եւ ընթերցողների, այլեւ հրատարակիչների ու ժամանակակից գրողների համար։ «Հրատարակիչը գրողին գիրք գրելու պատվեր տալու համար պետք է վերջինիս հետ պայմանագիր կնքի եւ այնքան գումար տա, որպեսզի գրողը կարողանա քիչ թե շատ նորմալ ապրել եւ մտածել միայն ստեղծագործելու մասին։ Եթե պետությունը հրատարակչական գործին տրամադրվող գումարներն ուղղի գրադարաններին նոր հրատարակված գրքերը գնելու համար, ապա, ի վերջո, հրատարակիչները ավելի շատ գումար կկարողանան աշխատել, իսկ գրադարաններն էլ կապահովվեն նորանոր գրքերով»,- ասաց Կարապետյանը։

Թեգեր: գիրքԷդիթ ՊրինտՄկրտիչ Կարապետյանմշակույթ
Կիսվել2Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ոչ թե զուտ կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն

Ոչ թե զուտ կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն

Իրանի ռազմածովային ուժերը զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում

Իրանի ռազմածովային ուժերը զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist