Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պոետական ու մարդկային նկարագրով հարուստ

Բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանը կդառնար 85 տարեկան

Հունիսի 30, 2021
Սոցիում
Պոետական ու մարդկային նկարագրով հարուստ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
253
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էռնեստ Բեգլարյանն այն սերնդի ներկայացուցիչներից է, ում մանկությունը խաթարվել է աշխարհակործան պատերազմի արհավիրքներից, եւ շատերի թվում նրա հայրը եւս չի վերադարձել Մեծ հայրենականից: Ապա տարիներ անց, «երբ մոտեցել էր իր կյանքի մայրամուտին», բանաստեղծին «վիճակվեց» արցախյան պատերազմի դառնություններն ու զրկանքները կրել, սգալ հարազատների եւ մտերիմների կորուստը: Եվ զուգահեռներ անցկացնելով երկու պատերազմի միջեւ՝ Է. Բեգլարյանն իր ստեղծագործություններում յուրովի ընկալեց այդ ողբերգական իրադարձությունները, ցավի եւ վշտի միջից «բարձրաձայնեց» կրած տառապանքների, ժողովրդին բաժին հասած դառը ճակատագրի մասին: Պատահական չէ, որ այնքան թախծոտ, հուզառատ, զգացմունքային, միաժամանակ լավատեսություն ներշնչող են նրա ստեղծագործությունները:

Դեռ ուսանողական տարիներին էր, երբ անվանի բանաստեղծ Բոգդան Ջանյանը, ողջունելով Է. Բեգլարյանի մուտքը գրական աշխարհ, «բարի ճանապարհի» խոսք գրեց երիտասարդ գրչընկերոջ մասին՝ ընդգծելով նրա ինքնատիպ նկարագիրն ու ձեռագիրը. «Էռնեստը միշտ ճանապարհի վրա է, հողի եւ դաշտի վրա, դրա համար էլ նրա երգերը հողաբույր են, դաշտաբույր: Հակառակ մեր մյուս երիտասարդ բանաստեղծների՝ Բեգլարյանը քչախոս է իր երգերում: Հաճախ այդ երգ կոչվածը մի քանի տող է, բայց ամբողջական է, խորք ու խորություն ունի եւ կարդալուց էլ մտածել է տալիս: Խորհող բանաստեղծ է նա, եւ խոհն է նրա երգերի մեջ ամենից շատ հնչողը, սակայն այդ խոհը սոսկ մտքի պտուղ չէ, խոհը ծնվել է սրտի ու մտքի դաշնությունից»… Իսկ գրչի վարպետներից Համո Սահյանը, ընթերցելով Է. Բեգլարյանի «Արեւ եւ նարինջ» ժողովածուն, ոգեւորված նրա պատկերային գունեղ, երեւակայական աշխարհով, երանի տվեց երիտասարդ պոետին, ով «արեւծագին նարինջ է քաղում արեւից» ու այն մենակ չի վայելում…

Էռնեստ Բեգլարյանի ստեղծագործությունների թեման ավանդական է՝ հայրենիք, մայրական ու հայրական սեր, մարդասիրություն… Գովերգում է հայրենի հողը, որի գրկում հասակ է առել, ստացել մոր օրհնանքը, լցվել բարությամբ: Գալիքի հանդեպ պայծառ հավատով է լի Է. Բեգլարյանի քնարական հերոսը: Մաքուր եւ ազնիվ են նրա երազները, ջերմ, արեւոտ եւ լուսավոր: Եվ ուշագրավ է այն հանգամանքը, որ բանաստեղծը փիլիսոփայական խոր ընդհանրացումներ է կատարում,  «խփում ճիշտ նշանակետին»…

Էռնեստ Բեգլարյանի «Քնարական խոհեր» շարքի կապակցությամբ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը ժամանակին այսպես է բնութագրել նրա բանարվեստը. «Կաթիլ-կաթիլ է գալիս Էռնեստ Բեգլարյանի երգը, անմիջական է նրա երգը, բանաստեղծական տողը, անկեղծ, առանց ձեւականության ու ձեւի՝ ծնված տառապանքից եւ զրկանքներից»…   

Է. Բեգլարյանի պոեզիան արցախյան քնարերգության զուլալ, մաքրամաքուր աղբյուրներից է սնվում եւ ուժ առնում:

Լույսը տանս մեջ

Միշտ վառ եմ պահում,

Չէ՞ որ երգերս լույսից եմ քամում…

Իրոք, պայծառ եւ լուսավոր է Է. Բեգլարյանի քնարերգությունը: Ահա թե ինչու մինչեւ կյանքի վերջին հանգրվանը համեստ ու անխաթար մնաց նրա պոետական ու մարդկային նկարագիրը:

Երկար տարիներ դասավանդելով Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում՝ Էռնեստ Բեգլարյանը ոչ միայն խոր ու կայուն գիտելիքներ էր հաղորդում ուսանողներին, այլեւ սովորեցնում էր նրանց սիրել հայրենիքը, լինել հողի անխոնջ մշակներ, իսկական նվիրյալներ: Էռնեստ Բեգլարյանն արցախյան պոեզիայում իր անփոխարինելի տեղն ու դերն ունի: Եվ չնայած նա հեռացել է կյանքից, բայց իր անարատ ստեղծագործություններով հավերժ մնացել է գրչակից ընկերների, պոեզիայի իր երկրպագուների սրտերում:

Շուրջ մեկ տասնյակ ժողովածուների հեղինակ է Էռնեստ Բեգլարյանը, ում գրական ժառանգությունը բարձր է գնահատվել գրականագետների կողմից: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի համոզմամբ՝ «Է. Բեգլարյանը լույս աշխարհ է եկել որպես բանաստեղծ: Նրա մտածողությունն ինքնատիպ է, արցախյան համ ու հոտով, կենսափիլիսոփայական լայն շերտերով, մեղմ, քնարական: Նրա տողը, բառը հոգեհարազատ են ընթերցողին, որոնք գալիս են դասական պոեզիայի ակունքներից եւ «հողոտ են, հողածին»»:           

Թեգեր: բանաստեղծԷռնեստ Բեգլարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հորդորակ

Հորդորակ

Ipse dixit

«Անառակ կնկա գլխին հարիր լաչակ կա»

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist