Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ազատամարտիկների պուրակում թանգարան կհիմնվի

Սերունդներին կտակելով անփոխարինելի արժեքներ

Հուլիսի 1, 2021
Սոցիում
Ազատամարտիկների պուրակում թանգարան կհիմնվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած 44-օրյա պատերազմից ութ ամիս է անցել, Արցախում ցավալիորեն շարունակում է աճել ռազմագործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաեւ անհետ կորած զինծառայողների թիվը: Այդ տխուր իրողության մասին են վկայում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակին հարող տարածքում տեղադրված հայորդիների նկարները, որոնց հետ առավոտից մինչ երեկո հաղորդակցվում, զրուցում են նրանց հարազատներն ու մարտական ընկերները, Արցախ ժամանած հյուրերը, բոլոր անցորդները, ովքեր անկախ իրենց կարգավիճակից, մի պահ կանգ են առնում, զգաստանում, խոնարհվում տղաների հիշատակի առաջ, խորհում երկա՜ր-երկար՝ ցավի եւ ափսոսանքի ծանր զգացումով: Թվում է, թե ոմանք հրաշքով տուն կվերադառնան մի օր եւ կամոքեն հարազատների վիշտը, մինչդեռ անհայտության ճամփան երկարում է…

Վահանակներին ամրացված նկարները, երկար ժամանակ մնալով արեւի եւ անձրեւի տակ, բնականաբար, վնասվել, գունաթափվել են, աղավաղվել: Ինչ անել, որպեսզի փրկվեն եւ չխաթարվեն «դաժան պատերազմի խոսուն վկաները»: Առաջարկներ քիչ չեղան: Բայց հասարակության կողմից առավել ընդունելի էր արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջարկը: Որոշվեց ազատամարտիկների նորակառույց, ծաղկուն պուրակում հատուկ անկյուն ստեղծել եւ լուսանկարների հետ միասին տղաների անձնական իրերն ու մյուս նյութերը տեղադրել այնտեղ՝ դնելով ապագա հուշ-թանգարանի հիմքերը…

Ուխտատեղի դարձած Ազատամարտիկների պուրակում «հաստատված» լայնածավալ հուշատախտակը՝ պաստառների հետ, ազդարարում է մեր հերոս տղաների առաքելության մասին՝ սերունդներին ուղղորդելով սերտել հայրենասիրության դասերը: Պաշտպանության բանակի զինվորներն ու սպաները, կամավորականներն ու աշխարհազորայինները հանուն հայրենիքի մահուկենաց մարտեր են մղել թշնամու դեմ եւ դաժան պատերազմում նահատակվել: Կորստի ցավից մխում են հարազատների սրտերը: Ովքեր չեն վերադարձել մարտադաշտից, ծնողների, հարազատների համար որոշակի «հույսի եւ լույսի նշույլ են թողել»: Ավաղ, հակառակորդի կողմից օկուպացված տարածքներից գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները որոնման արդյունքում նոր աճյուններ են հայտնաբերում: Եվ այսպես աճում է 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների թիվը՝ «հուսախաբ անելով» սպասող սրտերին…

«Բոլորիս վիշտն էլ խորն է: Մեկը՝ զավակ, մյուսը՝ եղբայր կամ ամուսին է կորցրել, եւ դժվարանում ենք հաշտվել այդ իրողության հետ: Այս ձեռնարկումը փորձ է՝ մի փոքր մեղմելու հարազատների ցավը եւ վերարժեւորելու նահատակված հայորդիների սխրանքը,- ասում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների միության նախագահ Արմեն Նասիբյանը:- Մենք խնդրանքով դիմեցինք բոլոր հարազատներին համապատասխան նկարներ, նյութեր, մասունքներ ու իրեր տրամադրել ապագա թանգարանի համար, եւ մեր ակնկալիքներն արդարացան: Տեսնել է պետք, թե նրանք ինչպիսի ոգեւորությամբ եւ հուզմունքով են հավաքում այդ ամենը ու հանձնում մեր կազմակերպությանը»: Ապա նա հավելում է, որ ավելի քան 350 կամավորականներ են այցելում զոհվածների ընտանիքներին եւ այդ նպատակով նյութեր հավաքում: Նրանք գիտակցում են, որ պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ սերունդներին կտակելով անփոխարինելի արժեքներ…

Ի դեպ, նախօրեին հանրապետությունում նշվել է Արցախյան ազատամարտում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ կապակցությամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը՝ անվտանգության խորհրդի անդամների եւ ՊԲ ղեկավարության ու բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ տեղադրել խաչքար-հուշարձանին:                                

Թեգեր: Արայիկ ՀարությունյանԱրցախզինծառայողներհուշարձանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Լավ ընթերցողը ձեւավորվում է մանուկ հասակից

Լավ ընթերցողը ձեւավորվում է մանուկ հասակից

Ipse dixit

Ipse Dixit.ԿՈՆՖՈՒՑԻՈՍ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist