Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր

Հայաստանն ու Իրանը մշակութային կապերն ամրապնդեցին հուշագրի ստորագրմամբ

Հուլիսի 2, 2021
Սոցիում
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
194
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջեւ հուշագիր կնքվեց՝ բարձրագույն կրթության զարգացման եւ միջազգայնացման ուղղությամբ աշխատելու, ակադեմիական, մշակութային եւ գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում ընդլայնելու նպատակով:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ Գեղարվեստի պետական ակադեմիայում: Հայկական կողմից այն ստորագրեց ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, իսկ իրանական կողմից՝ ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Ավելի ուշ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին կմեկնի Իրան, որտեղ ՀՀ դեսպանատանը դեսպանի ներկայությամբ փաստաթուղթը կստորագրի նաեւ Իրանի արվեստների ակադեմիայի ներկայացուցիչը:

«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են: Մենք գիտենք այս տարածաշրջանում ձեր դիրքորոշումը, ինչը կարեւոր  է մեր երկրի համար: Պատերազմից հետո այս պայմաններում մեզ նման համաձայնագրի առաջարկ անելը շատ է ուրախացնում: Սա նոր բարեկամության սկիզբ է նաեւ արվեստի, մշակույթի բնագավառում»,- ասաց ռեկտորն ու հավելեց, որ Իսպահանում լինելու առիթ է ունեցել. հիացած է մշակույթով, գեղեցկությամբ, մաքրությամբ:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին էլ շեշտեց, որ այլ քաղաքների բնակիչները եւս շատ լավ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ: Դեսպանն ասաց՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմամշակութային կապերը խորն են, ընդլայնված եւ վաղեմի: «Իրանը գիտության, տնտեսության եւ շատ այլ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունի, եւ նկատելի են մշակույթի բնագավառի հաջողությունները: Իրանում երբեք չեն մոռանում այն մշակութային արժեքները, որոնք ստեղծել են հայերն ու փոխանցել Իրանի ժողովրդին: Խորհրդային Միության տարիներին մշակութային փոխհարաբերություններում բացեր են եղել, որոնք լրացնելու համար պետք է  մեծ ջանքեր գործադրել, եւ նմանատիպ հանդիպումները, միջոցառումները կնպաստեն հարաբերությունների սերտացմանը»,- նշեց դեսպանը:

Աբաս Բադախշան Զոհուրին հավելեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ու Իրանը  մշակույթի հիման վրա պետք է առավել զարգացնեն տարբեր ոլորտներում կապերն ու համագործակցությունը: «Մենք  վերջերս նկատում ենք նաեւ պատմական որոշ խեղաթյուրումներ, ինչը պահանջում է մեր զգոնությունն ու  ուշադրությունը տարբեր հարցերի նկատմամբ: Խոսքը մեզանից ոչ հեռու երկրների մասին է: Մենք պետք է հստակ փորձենք պահպանել այն, ինչ ունենք ու թույլ չտանք, որ մեր պատմամշակութային արժեքներն ու կոթողները խեղաթյուրվեն»,- ընդգծեց դեսպանը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը հույս հայտնեց, որ համագործակցություններ կլինեն ոչ միայն մշակույթի, այլեւ կրթության եւ գիտության բնագավառում, եւ դասախոսների, ուսանողների փոխանակման արդյունքում կապերն առավել կամրապնդվեն ու կմոտեցնեն երկու ժողովուրդներին:

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ասաց, որ երկուստեք ջանքեր են գործադրվել, եւ նման փաստաթղթի ստորագրումը իրականություն է դարձել, ուստի քայլեր է պետք ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրեց, որ, համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ, արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետներ: Առաջիկայում կընտրվեն հաղթողներն ու Հայաստանում ցուցահանդես կբացվի: Լիահույս են, որ մրցույթն ամենամյա կդառնա:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը եւ այլք:

Թեգեր: ԻրանՀայաստանմշակույթՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պահպանել է դիրքը

Պահպանել է դիրքը

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist