Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նիկոլ Դումանն ու Նժդեհը նրա ուսուցիչներն էին

«Իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի եմ պետք …»

Հուլիսի 3, 2021
Սոցիում
Նիկոլ Դումանն ու Նժդեհը նրա ուսուցիչներն էին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
280
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ…  Ես զինվորն եմ իմ երկրի: Կոչնչանան բոլոր այն մարդիկ եւ կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին:

Հայն իրավունք չունի հնոցապան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք. դարավոր թշնամի ունենք…»:

Դուշման Վարդան

Դարավոր թշնամի ունենալու գիտակցությունն ի սկզբանե էր նրա մեջ: Եվ այդ գիտակցությամբ էր պայմանավորված նրա կամավոր զինվորագրումով մեկնումը պատերազմական բոցերում հայտնված Աֆղանստան: Եվ սա այն դեպքում, երբ շատերը սոսկում էին՝ լսելով, որ դատապարտված են մահվան այդ հովտում ծառայելու: Իսկ Վարդան Ստեփանյանի համար դա ասես պատեհ առիթ էր մարտարվեստի գաղտնիքներին տիրապետելու, փորձառություն ձեռք բերելու, վառոդի ծուխ շնչելով առնականանալու համար: Նրա սիրտն ասես վկայում էր Արցախյան ազատագրական պատերազմի անխուսափելիությունը: Իսկ աֆղանական Կանդահարի զորամասում հրամանատարների համար բացահայտելու էր իր էության ռազմաշունչ հատկանիշները, ցանկությունը՝ ամեն ինչ իմանալու, զգալու, մարտի մեջ առաջինը լինելու:

Արցախյան շարժման բռնկմանը դեռ երկու տարի կար, երբ աֆղանական կռվից տուն դարձած երիտասարդը դառնում է մայր բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանող: Չափազանց կարճ է տեւում ուսանողական ուրախ ու անհոգ կյանքը՝ ընդամենը երկու տարի, երբ փոթորկվում է համազգային շարժման հուժկու ալիքը: Վարդանն անմիջապես կողմնորոշվում է դեպի զինված պայքար՝ դառնալով շարժման ակտիվ մասնակից: Սկսում է զբաղվել ժայռամագլցումով՝ պետք կգա մի օր: Սպիտակի բնավեր երկրաշարժի օրերին շտապում է Լենինական, փլատակներից փրկում մեկ տասնյակից ավելի կյանքեր: Այնուհետեւ ճակատագրի բերումով ծանոթանում է «Հայ դատի» նվիրյալներին եւ նրանց հետ Գորիսից ոտքով զենք ու զինամթերք տեղափոխում Բերդաձոր: Իրադարձությունների ընթացքը պարզ էր, եւ ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծում է «Ասպետ» ռազմականացված դպրոցը, որտեղ պարապում ու մարզվում էին Արցախ մեկնող տղաներ: Հետագայում նույնպիսի դպրոց է ստեղծում նաեւ Արցախում: Իսկ պատերազմն արդեն ծավալվել էր՝ ընթանում էին Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանն իր տարերքի մեջ էր: Այդ օրերին են մարտական ընկերները նրան մկրտում Դուշման անունով: Այդ նրան էր վիճակված առաջինը փորձել «Ալազան» ահազդու զենքը: Նրան էր վստահված մի քանի ամսով մեկնել Ռուսաստան՝ զենք, զինամթերք հայթայթելու: Վստահում, հավատում էին նրա այն համոզմունքին, որ հայոց բերդաքաղաք Շուշին շատ շուտով ազատագրվելու է: Ժամանակի ընթացքում լեգենդներ էին հյուսվում Դուշման քաջազնի անվան շուրջ: Այդպես էր, քանի որ, հիրավի, հերոսական էին նրա մտահղացումներն ու դրանց իրագործումները, ակհայտ էր ռազմարվեստին տիրապետելու նրա անուրանալի շնորհը: Շահումյանի հետախուզության պետ եղած ժամանակ, թշնամու շորեր հագած, անցնում է թշնամական սահմանն ու իր գործն արած՝ վերադառնում: Իսկ հաղթարշավով նվաճվելիք մարտերում նա կրկին առաջինների մեջ էր՝ Կրկժան, Մալիբեյլի, Լեսնոյ, Խոջալու, Շուշի, Զառիսլու, Բերդաձոր, Լաչին… Այս հաղթանակներին նախորդել էր Քարին տակի հաղթանակը, երբ Դուշմանն իր 40 զինակիցներով հարձակվել էին թիկունքից եւ անակնկալի բերել ազերի ոսոխին…

Նիկոլ Դումանին ու Նժդեհին իր աստվածներն համարող ազատամարտիկը անտարբեր է եղել փողի, հարստության, շահի, եկամտաբեր գործի հանդեպ: Երբ մի անգամ պաշտոն են առաջարկել, հրաժարվել է՝ ասելով. «Աթոռի ժամանակ չէ, ես զինվոր եմ, ազգս պատերազմի մեջ է, իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի եմ պետք…»:

Իսկ քանի՛-քանի անգամ է վիրավորվել հերոս ֆիդային եւ տառապել ոչ թե ստացած վերքերից, այլ որ մարտադաշտում չէ, ընկերներին թեւութիկունք չէ, որ զենքը չէ ձեռքին: «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի…»: Իր խոսքերն են, իր կանխազգացումը: Մինչդեռ գնդակը հենց քաջերին է գտնում: Այս անգամ՝ դավադիր ականը՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում ընկերների հետ մարտական առաջադրանք կատարելիս,1992-ի այս օրը: «Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ…»: Հնչում է որպես պատվիրան: Դուշման Վարդան քաջորդու պատվիրան, ով օժտված էր շռայլ հատկանիշներով՝ բանաստեղծ ու հետախույզ, ուսուցիչ, զինվոր ու հրամանատար, երգիչ ու քանդակագործ…

Իսկ նա ընդամենը 26 տարեկան էր: Փառք ու պատիվ նահատակ Ասպետին…

Թեգեր: ԱրցախԳարեգին ՆժդեհԴուշման ՎարդանհերոսՆիկոլ Դումանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին. Ստանիսլավ Զաս

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist