Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` schengenvisainfo-ն տեղեկացնում է, որ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար:
Սահմանափակումները հանվել են նաեւ Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Քաթարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ադրբեջանի եւ Բրունեյի քաղաքացիների համար:
Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել: