Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Քսան տարի անց Հայաստանում կրկին ելույթ ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին

Հուլիսի 5, 2021
Սոցիում
Քսան տարի անց Հայաստանում կրկին ելույթ ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 «Ռավեննա» փառատոնի շրջանակում  հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո, որը երաժշտասերները դեռ երկար կհիշեն: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել  մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:

Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մենակատարներ  սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը եւ երգեհոնահար Դավիդե Կավալին: Համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյին հնչեցին Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» գործը՝ գրված Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգերիի 700-ամյա տարելիցի կապակցությամբ:

2021 թվականին Իտալիայում  նշվում է Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցը, եւ «Ռավեննա» փառատոնի միջոցառումները նվիրվում են այդ իրադարձությանը: Երեւանում տեղի ունեցած համերգից ընդամենը երեք օր առաջ՝ հուլիսի մեկին, նույն համերգը  նույն ծրագրով ներկայացվել էր Ռավեննայում: Մի քանի օրվա ընթացքում  երկու հայ-իտալական խոշոր համերգային երեկո է անցկացվել, որոնց չկարողացավ խոչընդոտել ո՛չ տարածությունը, ո՛չ սահմանափակումները՝ պայմանավորված համավարակով:

«Ռավեննա» փառատոնի կարեւորագույն  բաղադրիչներից մեկն այն է, որ խոշորագույն երաժշտական իրադարձության շրջանակում անցկացվող «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգները հյուրընկալվում են պատերազմը հաղթահարած քաղաքներում,  վերականգնում կապերը տվյալ պատմական միջավայրի հետ եւ «եղբայրական կապեր» հաստատում: Այդ քաղաքներում  համերգներ են անցկացվում հանուն խաղաղության: Առաջին նման համերգը տեղի է ունեցել 1997 թվականին պատերազմի հետեւանքով ավերված Սարաեւոյում:

Դեռ հեռավոր 2001 թվականին, երբ Հայաստանը տոնում  էր քրիստոնեության որպես պետական կրոնի ճանաչման 1700-ամյակը, Մուտին հանդես էր եկել Երեւանում: Դիրիժորին այնքան շատ էր դուր եկել Հայաստանը, իտալացի հյուրերին Հայաստանում այնքան ջերմ էին հյուրընկալել, որ նրանք կրկին ցանկացել են վերադառնալ:

«Ռավեննա» փառատոնի կազմակերպիչներին հուլիսի 1-ին շատ է տպավորել  Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ Ռավեննայում կայացած համերգի բարձր մակարդակը: Եվ հենց մաեստրո Ռիկարդո Մուտին բարձր է գնահատել երգչախմբի հետ համատեղ աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Ռոբերտ Մլքեյանին: Մուտին երգչախմբի հետ հետագա համագործակցության հույս է հայտնել եւ զրույցներից մեկի ընթացքում խոսել է հայերի եւ իտալացիների նմանության մասին:

«Դուք գիտեք, որ հայերն ու իտալացիները լավ բարեկամներ են, եւ մենք հրաշալի համագործակցում ենք ինչպես երաժշտական, այնպես էլ հումանիտար բնագավառներում»,-նշել է Մուտիին:

Անդրադառնալով սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ Մուտին նշել է, որ նա մեր ժամանակների հզորագույն կոմպոզիտորներից է, եւ ինքը սիրով է ընտրել Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը համերգին ներկայացնելու համար:

Թեգեր: դիրիժորմշակույթՌիկարդո Մուտի
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մահացել է հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Մահացել է հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist