Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

Հուլիսի 9, 2021
Սոցիում
Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
876
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես երջանիկ եմ, որովհետեւ եղել է գործի պաշտամունք, որ հայրենիքի համար օգտակար գործ եմ անում։ Այդ համոզմունքն էն գլխից էլ եղել է…»:

Սամվել Կարապետյան

Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր գործունեությամբ անմրցակից է ոլորտում։ Մեծ էր նրա նվիրումը դեպի հայ ճարտարապետական, պատմական հուշարձանները, եւ հուշարձանագետը մեզ է ժառանգել մեծ հարստություն, որով տեղյակ ենք Հայոց երկրում եւ աշխարհով մեկ սփռված հայկական պատմամշակութային հուշարձանների մասին։

Նախօրեին Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախաձեռնությամբ, բացվեց հուշարձանագետի հիշատակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը Սամվել Կարապետյան մարդու մասին է պատմում։ Լուսանկարներում Սամվելն է՝ պատանեկություն, երիտասարդություն, հասուն տարիք։ Եվ բոլոր տարիքներում Սամվել Կարապետյանը հայոց հուշարձաններն է ուսումնասիրում։ Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հուլիսի 14-ը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (ՀՃՈՒՀ) հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1982 թ.՝ դոկտոր-պրոֆեսոր Արմեն Հախնազարյանի կողմից։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը, որը մինչ վախճանվելը տնօրինում էր Սամվել Կարապետյանը, իսկ այժմ նրա կինը՝ Էմմա Աբրահամյանը, հիմնադրվել է 1998 թ. եւ գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, 2010-ից գործում է որպես հիմնադրամ։ Կազմակերպությունն այդ տարիների ընթացքում եւ այսօր ուսումնասիրում եւ վավերագրում է պատմական Հայաստանում, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային, ճարտարապետական հուշարձանները։

Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործող հայաստանյան մասնաճյուղն իրականացնում էր ուսումնասիրական գործունեություն, որի արդյունքում հրատարակվել են գրքեր, գրքույկներ, «Վարձք» հանդեսը, ինչպես նաեւ պատրաստվում էին փաստավավերագրական ֆիլմեր։ Այսօր էլ մեծ աշխատանքներ է կատարում ՀՃՈՒ հիմնադրամը՝ արդեն Էմմա Աբրահամյանի տնօրինությամբ։  Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՃՈՒՀ աշխատակիցներ, արվեստասերներ, Սամվել Կարապետյանի ընկերները, բարեկամները, պատմաբաններ, այլք։ Սամվելի ընկերը՝ գեղանկարիչ Արթուր Անդրանիկյանը, բացելով միջոցառումը, անդրադարձավ հուշարձանագետի գործունեությանը, կենսագրությանը։ «Նրա ուսումնասիրության ոլորտը բանասիրությունն է, ճարտարապետությունը, պատմությունը, հնագիտությունը, մշակույթը եւ այլն,- ասաց Ա. Անդրանիկյանը եւ շարունակեց,-Սամվելը կյանքը նվիրեց մեր ժողովրդի վերհուշներին եւ սերունդներին թողեց մեծ հարստություն»։

Հուշարձանագետի մասին արտահայտվեց նաեւ մշակութաբան Արտեմ Վիրաբյանը՝ ասելով՝ 2014 թվականից ճանաչել է նրան, աշխատել հետը, եւ նրա հետ շփվելը շատ բան է տվել իրեն։ Սամվելի հորաքրոջ դուստրը՝ Անահիտը, ով բնակվում է ԱՄՆ-ում, ասաց՝ ընդամենը 1 ժամը բավարար էր, որ Սամվելի հետ զրուցողը շատ բան սովորեր։ Զինվորական է Սամվելի ընկերներից Արմենակ Աբրահամյանը։ Կարեւորեց հուշարձանագետի դերը նաեւ Արցախի տարածքների ճանաչման գործում։ Ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում է Սամվել Կարապետյանի մասին, որում հանդես է գալիս հուշարձանագետը, կարեւորում հայրենաճանաչությունը։ «Եթե դու անհող ես, արդեն հետաքրքրված չես եւ ցանկություն չունես ճանաչելու ինքդ քեզ, քո երկիրը».- Սամվելի խոսքերն են, որ հնչում են տեսաֆիլմում։ Ընթացքում զրուցեցի Էմմա Աբրահամյանի հետ, ով երկար տարիներ ապրել է Սամվելի հետ, աշխատել են միասին։ Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը։ Ցույց է տալիս Հնդկաստանում միասին եղած ժամանակ արված լուսանկարները եւ հուզված պատմում՝ ինչ նվիրումով էր աշխատում ամուսինը, ով այսօր ներկա էր իր երկնային ու ապրած կյանքով, թողած ժառանգությամբ։

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին Երեւանում։ 1978 թ. ավարտել է Երեւանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975-ից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով՝ բնությունն ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978-ից սկսած լուսանկարում, չափում եւ նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողն է, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչն է, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը։ Հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչն է։ Իր երիտասարդության տարիներին հետազոտության առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել հայկական պատմական հուշարձանները։ 1978-2019 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան եւ լուսանկարել։ ՀՀ տարածքում իր կատարած հետազոտությունների հիման վրա հանդես է եկել հարյուրավոր հոդվածներով, հրապարակել բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները»։ Հեղինակել է մի շարք քարտեզներ, այդ թվում՝ ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցները։ 1978-2018 թթ. սկզբում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու հարակից շրջանների (1978-1991), հետագայում Արցախի Հանրապետության (1991-2018) տարածքում չափագրել է ավելի քան 200 հուշարձան եւ լուսանկարել մոտ 24000 պատկեր։

1978-ից Սամվել Կարապետյանը մեծածավալ աշխատանքներ է կատարել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի եւ Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում։ Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլեւ դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող եւ երբեւէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը։ Իր հետազոտություններին զուգահեռ իրականացրել է նաեւ բանահավաքչություն եւ տեղացիներից հավաքագրել է ավելի քան 4000 մանրատեղանուն։ Արցախի տարածքների հայ մշակույթի ու պատմաճարտարապետական հուշարձանների ճանաչման համար կարեւոր աշխատություն է նրա «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գիրքը՝ տպագրված 1999 թ. Երեւանում։ Նույն գիրքը եղավ ուղեկից, որ ես էլ սկսեցի ուսումնասիրել Քաշաթաղի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանները։

Սամվել Կարապետյանը վախճանվեց 2020 թ. փետրվարի 27-ին Երեւանում՝ կիսատ թողնելով բազում ծրագրեր։

Թեգեր: թանգարանմշակույթՍամվել ԿարապետյանՑուցահանդես
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայկական պարարվեստի Կոմիտասը

Հայկական պարարվեստի Կոմիտասը

«Մտաւորականութեան Պարտականութիւնն Է Պաշտպանել Արեւելահայերէնի Եւ Արեւմտահայերէնի Զուգընթաց Ճանապարհը» Կ՛ըսէ Փրոֆ. Սուրէն Դանիէլեան

«Մտաւորականութեան Պարտականութիւնն Է Պաշտպանել Արեւելահայերէնի Եւ Արեւմտահայերէնի Զուգընթաց Ճանապարհը» Կ՛ըսէ Փրոֆ. Սուրէն Դանիէլեան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist