Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայկական պարարվեստի Կոմիտասը

Պարային շարժումների գրառման գյուտարարը

Հուլիսի 9, 2021
Սոցիում
Հայկական պարարվեստի Կոմիտասը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
199
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բազմադարյա ու բազմաշերտ հայ մշակույթը, որ եղել է մեր գոյատեւման ու ազգային ինքնության ամենախոսուն վկայագիրը, մշտապես ունեցել է նաեւ այնպիսի նվիրյալ մշակներ, ովքեր սրբել են ժամանակների փոշին՝ փրկելով մեր ոգեղեն գանձերը մոռացության անթափանց մշուշից: Մի Գարեգին Սրվանձտյան «Սասնա Ծռեր» սքանչելի վիպասքն էր գրառելու, հանճարեղ Կոմիտասը՝ հայոց երգը, իսկ մի Սրբուհի Լիսիցյան իր ողջ կյանքն էր նվիրաբերելու հայոց էթնիկ պարին, ճիշտ այնպես, ինչպես հայ երգի վեհափառը՝ հայկական երգերի պարագայում…

Նրա ճակատագիրը թերեւս բոլորովին այլ ընթացք ունենար, եթե թբիլիսաբնակ ծնողները քամահրանքով նայեին ուսման կարեւորությանը, եթե չապրեին ու ներծծված չլինեին մշակութային կյանքով. հայրը հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ եւ ազգագրագետ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, նույնպես մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր: Նրանք հրատարակում էին «Հասկեր» մանկական հանդեսը, խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը՝ գործակցելով հայ մշակույթի երեւելիների հետ՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Ղազարոս Աղայան, Լեւոն Շանթ, Փանոս Թերլեմեզյան, Եղիշե Թադեւոսյան, այլք: Ահա այս միջավայրում էր հասակ առել հետագայում պարային շարժումների գյուտի հեղինակ դառնալու կոչված Սրբուհի Լիսիցյանը:

Ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի իրենց դուստրը մեկնի Մոսկվա օտար լեզուներ, բանահյուսություն ուսանելու եւ վերադառնա ու շարունակի իրենց հրատարակչական գործը: Գուցեեւ աղջկա կյանքն այդպես էլ ընթանար, եթե իր սովորելու տարիներին այդքան նորաձեւ չլինեին աշխարհահռչակ ամերիկուհի Այսեդորա Դունկանն ու նրա պարարվեստը: Այս հրապուրանքն էլ նրան տանում է Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիա: Բոկոտն, հունական թեթեւ զգեստով պարերը հիացնում էին Սրբուհուն, միայն թե ինքը համոզված էր, որ յուրաքանչյուր շարժում պետք է մտածված եւ հստակ լինի:

Քսան տարեկանում՝ 1917-ին, վերադառնում է ծննդավայր եւ նույն թվականին հիմնում ասմունքի, ռիթմի եւ պլաստիկայի ստուդիան: Կարճ ժամանակ անց ստուդիայի համբավը տարածվում է ամենուր, հասնում անգամ իրեն՝ Այսեդորային, ով, սակայն, ոչ միայն չի հավանում Սրբուհու ոճը, այլեւ չարախնդում է. ամերիկուհու համար անընկալելի էր, թե ինչու պետք է պարը ոչ թե հոգու պոռթկում լինի, այլ հստակ գրված շարժումների հաջորդականություն: Մինչդեռ Լիսիցյանի ստուդիան, որն ուներ 100 սան, հիրավի մեծ համբավ էր վայելում, նրանց ելույթները դիտելու էր գալիս նաեւ ինքը՝ Իոսիֆ Ստալինը: 1924 թ. հայուհու հիմնադրած ստուդիան վերածվում է Թբիլիսիի ռիթմի եւ պլաստիկայի ինստիտուտի:

1930 թ. Սրբուհի Լիսիցյանը տեղափոխվում է մայր հայրենիք: Նույն թվականին նրա ջանքերի շնորհիվ Երեւանում բացվում է ռիթմի, պլաստիկայի եւ ֆիզկուլտուրայի ուսումնարանը: Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը եւ ստուդիան: Վեց տարի անց բացվում է պարարվեստի ուսումնարանը, որի առաջին տնօրենը դառնում է ինքը: Այդ նույն շրջանում սկսում է գրի առնել ժողովրդական պարեր եւ թատերախաղեր: Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլեւ ունեին հիմնարար նշանակություն:

Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ նվաճումը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցող գրառման համակարգերը, նա վեր է հանում եւ հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: 1940 թ. Մոսկվայում լույս է տեսնում նրա «Շարժման գրառումը» աշխատությունը: Լիսիցյանական գրառման նորագույն սկզբունքի շնորհիվ երեւան են բերվում շարժողական, բառային, երաժշտական, պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը: Պարարվեստի պատմության մեջ այս ամենն առաջինը կյանքի են կոչվում վաստակաբեռն հայուհու հայտնագործությամբ:

Մեղվաջան պարարվեստագետը գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, բեմադրել դրանք, հավաքել ազգագրական եւ բանահյուսական մեժաքանակ նյութեր, Մ. Բարխուդարյանի համահեղինակությամբ գրել «Նարինե» բալետը, ռուսերեն թարգմանել Լեւոն Շանթի, Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի դասական գործերից: Իսկ նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան եւ համանման կրթօջախներում:

Թեգեր: ԿոմիտասմշակույթպարՍրբուհի Լիսիցյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մտաւորականութեան Պարտականութիւնն Է Պաշտպանել Արեւելահայերէնի Եւ Արեւմտահայերէնի Զուգընթաց Ճանապարհը» Կ՛ըսէ Փրոֆ. Սուրէն Դանիէլեան

«Մտաւորականութեան Պարտականութիւնն Է Պաշտպանել Արեւելահայերէնի Եւ Արեւմտահայերէնի Զուգընթաց Ճանապարհը» Կ՛ըսէ Փրոֆ. Սուրէն Դանիէլեան

Լոնդոնն ուսումնասիրում է ԼՂ-ի ականազերծման հարցում Ադրբեջանին աջակցելու տարբերակները. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Լոնդոնն ուսումնասիրում է ԼՂ-ի ականազերծման հարցում Ադրբեջանին աջակցելու տարբերակները. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist