Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Թեժ քննաշրջանն ավարտվեց

Հուլիսի 10, 2021
Սոցիում
Թեժ քննաշրջանն ավարտվեց
18
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան. բարձրագույն ուսումնական այս հաստատությունը գործում է Երեւանում։ Ստեղծվել է 1989 թ.՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական եւ տրանսպորտի ֆակուլտետների հիմքի վրա։ Մինչեւ 2000 թ.՝ Երեւանի ճարտարապետաշինական ինստիտուտ, 2000-2014 թթ.՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան։ 2014 թ. հունվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի»։ Ունի ճարտարապետության, արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության, շինարարության տեխնոլոգիայի, ջրաշինարարության եւ քաղաքային տնտեսության, տրանսպորտային շինարարության ֆակուլտետներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն։ Հրատարակում է «Ինժեներ» (2006-ից) ամսաթերթը։ Ճարտարապետության ֆակուլտետին կից գործում է ճարտարապետական նախագծման կաբինետ՝ մասնագիտական գրադարանով։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հուլիսի 8-ին անցկացվեցին ներբուհական քննություններ: Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդները վերջին քննությունը հանձնեցին «Գծանկար» առարկայից։ Համալսարանի «Դիզայն» մասնագիտությամբ ընդունվելու համար քննություն է հանձնել 234 դիմորդ, իսկ «Ճարտարապետություն» մասնագիտության համար՝ 173: Առավոտյան ժամը 8-ին, դեռ ավելի վաղ համալսարանի բակը մարդաշատ էր։ Դիմորդներից շատերի հետ էին նաեւ ծնողները, այլ ուղեկիցներ։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանը հուլիսի սկզբից՝ յուրաքանչյուր քննության օր ողջունում է դիմորդներին, նրանց ուղեկցողներին եւ ներկայացնում օրվա քննության հետ կապված կանոնակարգը։ Ճարտարապետության ֆակուլտետի ընդունելության համար «Գծանկարի» քննությանը մասնակցեցին անցած «Գծագրություն» եւ «Կոմպոզիցիա» առարկաներից դրական գնահատական ստացած դիմորդները։ Մինչ դիմորդների անունների ընթերցումը եւ քննության հրավիրելը, Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ «Գծանկարի» քննության համար ներկայացված 3 կիսանդրիից վիճակահանությամբ պետք է ընտրվի մեկը, որն էլ նկարելու են դիմորդները։ Բոլորի ներկայությամբ, ծնողների եւ դիմորդների մասնակցությամբ կայացավ վիճակահանությունը, որի արդյունքում քննության թեման էր «Սոկրատես»-ը։ Դիմորդներն ուրախ էին, բարձր տրամադրությամբ էլ ներկայանում էին եւ անցնում քննասենյակ՝ մինչ այդ ենթարկվելով ջերմաչափման։ Հայտարարվեց՝ քննությունը տեւելու է 8 ժամ, անցած առարկաներից 2 անգամ ավելի։ Քննության արդյունքները հրապարակվում են հաջորդ օրը, ժամը 16.00-ից հետո։

Ընթացքում զրուցեցինք ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանի հետ։ Տեղեկացրեց, որ իրենց համալսարանում միայն «Ճարտարապետություն» եւ «Դիզայն» մասնագիտությունների քննություններն են կազմակերպվում ներբուհական կարգով, իսկ մնացածում ընդունելությունը կատարվում է ԳԹԿ-ի կազմակերպած միասնական քննությունների արդյունքում։ Նշեց նաեւ՝ «Ճարտարապետություն» մասնագիտության համար նախատեսվածից ավելի շատ դիմորդ է հայտ ներկայացրել, իսկ «Դիզայնի» դեպքում մրցույթ չի լինելու. դրական գնահատական ստացողները կընդունվեն համալսարան։ Ի տարբերություն «Ճարտարապետության»՝ «Դիզայն» մասնագիտություն ընտրողները հանձնել են 2 քննություն՝ գծագրություն եւ գծանկար, իսկ ապագա  ճարտարապետները հուլիսի 3-ին հանձնել են քննություն գծագրությունից, հուլիսի 5-ին՝ կոմպոզիցիայից եւ վերջինը՝ գծանկարից։ Քննությունների մեկնարկն սկսել են «Դիզայն» մասնագիտության դիմորդները հուլիսի 2-ին՝ գծագրություն առարկայից։ Այս տարի նշված 2 մասնագիտություններով ընդունված 12 դիմորդ համալսարանում կուսանեն անվճար, մնացածը՝ վճարովի։ Նշենք, որ ուսման տարեկան վճարը «Դիզայն» մասնագիտության ուսանողների համար 504 000 հազար դրամ է, իսկ ճարտարապետների համար՝ 660 հազար։

Ինչպես գիտենք, մեր հանրակրթական դպրոցներում գծագրություն չի դասավանդվում, այդ առթիվ Հ․ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երեւանի Մանուկ Աբեղյանի անվան եւ որոշ այլ հանրակրթական դպրոցներում դասավանդվում է այդ առարկան, իսկ մնացածներում տեխնոլոգիայի ընթացքում է ուսումնասիրվում գծագրությունը։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց նաեւ՝ բուհի կողմից արվել է հնարավորը, որ դիմորդները կարողանան հանգիստ հանձնել քննությունները։ Հավելեց նաեւ, որ քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին: ՃՇՀԱՀ-ի կայքէջից տեղեկանում ենք. «Ընդունելության քննությունների ավարտից եւ ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը «dimord.am» կայքում առցանց լրացնելու տարբերակով»:

Թեգեր: ԲՈՒՀդպրոցկրթությունՃարտարապետության եւ շինարարության ազգային համալսարան
Կիսվել7Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեր վարդագույն բարեկամը-1

Մեր վարդագույն բարեկամը-1

Microsoft-ը կհատկացնի ամբողջ աշխարհում աշխատակիցներին 1,5 հազարական դոլար համավարակի պատճառով

Microsoft-ը կհատկացնի ամբողջ աշխարհում աշխատակիցներին 1,5 հազարական դոլար համավարակի պատճառով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist