Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Թուրքական պար… հայկական եկեղեցու պատին

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են մշակութային ցեղասպանությունը

Հուլիսի 13, 2021
Սոցիում
Թուրքական պար… հայկական եկեղեցու պատին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համացանցում կիրակի օրը տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես երեք հոգի բարձրացել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա եւ բարձր երաժշտության ներքո պարել խաչի շուրջը։

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայկական եկեղեցու պղծման փաստին։ «Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ, եւ նրանց, ովքեր դա թույլ են տվել»,-գրել է հայ պատգամավորը՝ պահանջելով, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված եւ անգործության մատնված ոստիկանների դեմ:

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը «Twitter»-ում արձագանքել է հայկական եկեղեցու պղծմանը՝ դատապարտելով այն. «Նման գործողությունները, որոնք ուղղված են մզկիթներին, եկեղեցիներին, սինագոգերին, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է նա: Քաղաքի ադմինիստրացիան երեկ արդեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ վերոհիշյալ անձինք արդեն ձերբակալվել են իրենց տանը։ Նկատենք, որ թուրքական իշխանությունները բավականին արագ են արձագանքել՝ թույլ չտալով, որ այս ուղղությամբ կրքեր բորբոքվեն, սակայն թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը, եւ արդյո՞ք մեղավորները կենթարկվեն պատժի, դժվար չէ գուշակել։ Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն կամ էլ՝ լավագույն դեպքում կենթարկվեն մեղմ պատժի։

Մշակութային վանդալիզմը խորթ չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին։ Այս երկու պետությունները բավական մեծ «հաջողություններ» են գրանցել այդ ուղղությամբ։ Մինչ թուրքական իշխանությունները դարեր շարունակ հղկել եւ կատարելագործել են իրենց տիրապետության տակ անցած տարածքներում հայկական, հունական եւ մյուս ժողովուրդների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու կամ սեփականացնելու փորձը, Ադրբեջանն այդ «վարպետությանը» հասել է մեկ հարյուրամյակի ընթացքում եւ այսօր էլ շարունակում է անպատիժ ու անարգել իրականացնել մշակութային ցեղասպանությունը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հետեւողակնորեն «անհետանում» է հայկական հետքը կամ ձեւախեղվում։ Արցախյան երկրորդ պատերազմի օրերից սկսած մինչ օրս ոչնչացվում եւ վանդալիզմի այլ դրսեւորումների են ենթարկվում Արցախի օկուպացված շրջանների մեր հոգեւոր-մշակութային, պատմամշակութային հուշարձանները։ Մասամբ ավերված է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, իսկ վերջերս էլ հանվեց եկեղեցու խաչը, գրեթե ամբողջությամբ ավերված են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը, հողին է հավասարեցված Ջրականի Սբ Աստվածածին եկեղեցին, որն արձանագրվել էր ԲիԲիՍի-ի թղթակցի կողմից։ Այդ ամենն Ադրբեջանն իրականացրել է թուրքական հովանավորությամբ եւ աջակցությամբ, վերջինիս տրամադրած զենքի միջոցով։

Արցախում հայկական հետքը ոչնչացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում պատկանելիությունը վիճարկող քաղաքականությունն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով. մինչ Ստամբուլում պղծվում էր հայկական եկեղեցին, նույն օրը՝ բռնազավթած Շուշի էին այցելել Ադրբեջանի այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչները՝ Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ։ Հայկական այն եկեղեցիները, որոնք հայտնիության պատճառով հնարավոր չէ հողին հավասարեցնել, ներկայացվում են որպես այսպես կոչված՝ «ալբանական-ուդիական տաճարներ»։ Իսկ կրոնական ներկայացուցիչների հետ այցով փորձում են ցույց տալ, թե իբր Ադրբեջանում տարբեր դավանանքների ներկայացուցիչները հավասար դիրքում են։

Մշակույթը, պատմամշակութային ժառանգությունը հզոր զենք են, եւ այն Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործում են իրենց քաղաքական նկատակներն առաջ տանելու համար։ Եթե թշնամուն հաջողվի Արցախի հողից վերացնել հայկական հետքը, ապա դրանով նա կկարողանա ավելի հեշտությամբ լուծել պատմական պատկանելիության հարցը։ Մշտապես եւ հետեւողականորեն պատմական իրողությունների խեղաթյուրումն ի վերջո տալիս է արդյունք, եթե ճշմարտությունը չի ներկայացվում։ Իսկ այդ ճշմարտությունը ներկայացնելու պարտականությունը եւ հնարավորությունը ունենք միայն մենք, օտարները չեն կարող նույնքան տեղեկացված եւ սրտացավ լինել հայկական քաղաքակրթության պաշտպանության եւ պահպանման մեջ, որքան մենք։ Այո՛, կան օտարազգի գիտնականներ, մշակութային, քաղաքական եւ այլ ոլորտների հայտնի գործիչներ, որոնք մեր կողքին, մեզ հետ հավասար, երբեմն՝ առավել պայքարում են թուրք-ադրբեջանական խեղաթյուրումների, նենգափոխումների դեմ, սակայն, ամեն դեպքում, բոլոր այդ մշակութային զենքերը պետք է տրամադրենք մենք ինքներս։ Եվ պարտադիր չէ գործել միայն հակազդման սկզբունքով, Հայաստանը եւ յուրաքանչյուր հայ, հայկական կազմակերպություն կարող են ներկայացնել եւ պաշտպանել մեր մշակույթը, համամարդկային ձեռքբերումներն ու նվաճումները, նախքան դրանք կփորձեն խլել մեզանից։

Թեգեր: ԹուրքիաՀայ առաքելական եկեղեցիՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին

Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին

Պարգեւատրվել է ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը

Պարգեւատրվել է ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist