Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեկ աճյուն էլ հանձնվեց մայր հողին

Հուլիսի 13, 2021
Սոցիում
Մեկ աճյուն էլ հանձնվեց մայր հողին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
684
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 8-ին Եռաբլուրում հերթական համազարկով հուղարկավորվեց քաշաթաղցի Հրաչյա Գալուստի  Մարտիրոսյանի աճյունը, որը վերջերս հաստատվեց ԴՆԹ փորձաքննությամբ։

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը, որը կայացավ 1993 թ. վերջերին եւ տարիներ շարունակ շենանում էր, հայանում, դեպի իրեն էր ձգում շատ նվիրյալների, ովքեր գիտեին ազատագրված հայրենիքի վերաբնակեցման արժեքը։ Այդ նվիրյալներից էին ամուսիններ Գալուստ եւ Գոհար Մարտիրոսյանները, ովքեր 2 դստեր ու որդու հետ 1997 թ. Արթիկից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջան եւ բնակություն հաստատեցին Արվական գյուղում։ Պատմական անցյալ ունեցող այս բնակավայրի մասին հիշատակվում է դեռեւս 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում։ Գյուղը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք (պատմիչի օրոք՝ արդեն Քաշաթաղ) գավառի կազմում է եւ 1300 միավոր հարկ է վճարել Տաթեւի վանքին։ Նրանց երկրորդ զավակը՝ որդին, ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 22-ին։ 1985-1995 թթ. ընդունվել ու ավարտել է Արթիկի թիվ 5  միջնակարգ դպրոցը։ 2 տարի՝ 1997-99 թթ. ծառայել է հայոց բանակում՝ Արցախի Մատաղիս գյուղի տարածքում։ Զորացրվել է 99-ի հոկտեմբերին՝ պատվոգրերով, եւ կյանքը շարունակել արդեն նոր հայրենիքում՝ Արվականում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Աստղիկ Սամվելի Նազարյանի հետ, ով բնակվում էր հարեւան Մշենի գյուղում։ Ամուսնացել են 2007 թ. հոկտեմբերի 27-ին, ունեն 3 զավակ՝ Հովհաննեսը՝ 12 տարեկան, Գրիգորը՝ 11, եւ Գոհարը՝ 4 (կրում է տատի անունը)։ Մոտ 11 տարի տարածքում անտառապահ էր աշխատել Հրաչյան, լավ էր ճանաչում հայրենի եզերքը, սիրած զբաղմունքներից ձկնորսությունն էր։   

Անցած տարի, այս օրերին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ այցելեցինք Քաշաթաղի շրջանի Հոչանց գետի աջափնյա Մշենիի գյուղական համայնք, որի կազմում է նաեւ Արվական գյուղը։ Այստեղ գործում էր հիմնական դպրոց, որը տնօրինում էր Հրաչյայի կինը՝ Աստղիկը։ Դպրոցի շենքը ոչ բարվոք վիճակում էր, ուներ նորոգման խնդիր։ Այստեղ էր նաեւ Հրաչյան, ով պատրաստակամություն հայտնեց մասնակցել դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, միայն թե հատկացվեր շինանյութ։ Հատկացվեց շինանյութ, սկսվեցին նորոգման աշխատանքները, սակայն եղավ պատերազմ…

2016 թ., երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, ապրիլի 2-ին առաջնագիծ մեկնողներից մեկը Հրաչյան էր, ով մինչեւ մայիսի վերջը մասնակցեց մարտական գործողություններին, տուն եկավ։ Իր պարտքը հայրենիքի հանդեպ նվիրված կատարելու համար պարգեւատրվեց պատվոգրերով եւ «Մարտական ծառայություն» մեդալով։ Նշեմ՝ 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին Քաշաթաղից մասնակցեցին 1200-ից ավելի կամավոր եւ 200-ից ավելի ժամկետային զինծառայող։ Այդ կռվում Քաշաթաղից նահատակվեց Աղավնատուն գյուղական համայնքի Խաչգետիկ գյուղի բնակիչ Համլետ Հաջոյանը՝ ծնված 1970 թ. հուլիսի 8-ին՝ երեւանաբնակ ավանդապաշտ եզդիների ընտանիքում։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ քաշաթաղցիների ոտքի հանեց, ու հարյուրավոր պահեստազորայինների կազմում պատերազմի առաջին օրը մարտադաշտ մեկնեց Հրաչյան։

Մարտնչում էր Ջրական-Ջաբրայիլ հատվածում։ Կինը՝ Աստղիկը, ցավով է տեղեկացնում, որ վերջին զանգը ամուսնու հետ եղել է օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին։ Երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, կար հույս՝ միգուցե ողջ է, գերեվարված է։ Երկար ամիսների սպասումներն իզուր էին. հազարավոր հայորդիների նման հավերժի ճամփան բռնեց նաեւ Հրաչյան։ Նույն պատերազմի պատճառով թշնամուն մնաց նաեւ Արվականը, որտեղ ծնվել էին Հրաչյայի զավակները։ Կիսատ մնաց դպրոցի շենքի նորոգումը, անտեր մնացին հայրենի անտառներն ու Հոչանց գետը, Կատոսավանքն ու մոտակա խաչքարերը։

Նույն Արվական գյուղից էր Համլետ Հանիբալի Հովհաննիսյանը՝ ծնված 1993 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Արթիկ քաղաքում, մտավորականի ընտանիքում։ 1997-ից բնակվում էր Արվականում։ Ավարտել է նույն գյուղի դպրոցը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը։ Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործել է անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում (Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա) անմահության ճամփան բռնեց նաեւ Համլետը։ Հուղարկավորված է Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում՝ իր նման հազարավոր քաջորդիների շարքում։ Այսպես է հայի ճակատագիրը՝ փոքր գյուղակը հայրենիքի փրկության համար պատերազմ ուղարկեց մոտ 10 հայորդու, որոնցից երկու Անմահ հերոս մնացին հավերժ երիտասարդ։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱրցախհերոսպատերազմՔաշաթաղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ո՞վ էր նա` Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտորը…

Ո՞վ էր նա` Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտորը…

Մեր վարդագույն բարեկամը-2

Մեր վարդագույն բարեկամը-2

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist