Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ամենաուժեղ զենքը զինվորի ոգին է

«Ասպետ» ռազմամարզական ճամբարը՝ հայրենիքի ապագա պաշտպաններին

Հուլիսի 14, 2021
Սոցիում
Ամենաուժեղ զենքը զինվորի ոգին է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 20 տարի է, ինչ Այգեստանի գեղատեսիլ բնության գրկում գործում է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը, որտեղ երեք հերթով ընդգրկվում, զինվորական կարգուկանոնին եւ զենքի օգտագործման հմտություններին ծանոթանում ու ստացած գիտելիքներն ամրապնդում են հանրապետության շրջանների կրթօջախների ավագ դասարանների աշակերտները:

Չնայած թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմի պատճառով բազում խնդիրներ են ծագել երկրում, եւ ոչ քիչ ջանքեր են պահանջվում դրանք հաղթահարելու համար, ավանդույթը չի խախտվել, եւ պատանիների առաջ վերստին իր դռներն է բացել ճամբարը: Իսկ մտահղացումը կյանքի է կոչվել Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, պաշտպանության բանակի հրամանատարության ջանքերով:

«Ամենաուժեղ զենքը զինվորի ոգին է». այս կարգախոսով է մեկնարկել 2021-ի ռազմամարզականը, որի առաջին հյուրերն են Ստեփանակերտի, ինչպես նաեւ Շուշիից տեղահանված ավագ դպրոցների աշակերտները: Երկրորդ փուլին կներգրավվեն Մարտունու եւ Մարտակերտի, իսկ երրորդ փուլին՝ Ասկերանի ու Հադրութից տեղահանված ավագ դպրոցների սաները: Ինչպես տեղեկացրեց ճամբարի պետ, մայոր Արսեն Հարությունյանը, ում 10-րդ տարին է, ինչ վստահվում է ապագա զինվորների դաստիարակության եւ մարտական պատրաստության բարդ ու պատվաբեր գործը, տղաներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ ժամանակակից սպառազինություններին, կկրակեն ինքնաձիգներից, կանցնեն շարային պատրաստություն, կզբաղվեն տարբեր մարզաձեւերով, կմասնակցեն մրցույթների, էքսկուրսիաների, հանդիպումներ կունենան պաշտպանության բանակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասել է թե՝ բավական հագեցած են օրվա կարգացուցակն ու միջոցառումների ծրագիրը, որոնք համապատասխանում են զինծառայողների համար սահմանված նորմերին:

Եթե ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի կարծիքով՝ «ռազմամարզական ճամբարները հայրենիքի ապագա պաշտպանին ոգեւորելու, կամք եւ տոկունություն ներարկելու, անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու կրթարաններ են, որոնց միջոցով երեխաները միմյանց հետ շփվում, ընկերասիրության եւ հայրենասիրության դասեր են սերտում», ապա ՊԲ գնդապետ, արցախյան երեք պատերազմների մասնակից Մխիթար Ավշարյանի համոզմամբ, ճամբարում տղաներն իրար ընկերանում են եւ այդ առաքելությունն արժանապատվորեն շարունակում բանակում, մարտի դաշտում, որտեղ, բնականաբար, ամենածանր, ճակատագրական պահերին նրանք միմյանց երբեք չեն լքում…

Ըստ ճամբարի ղեկավար Արսեն Հարությունյանի՝ 44-օրյա պատերազմը, որի ժամանակ անդառնալի կորուստներ ունեցանք, պարտավորեցնում է կոփված եւ ֆիզիկապես ուժեղ լինել, տիրապետել զինվորական գործին, պատրաստ լինել ցանկացած բարդ իրավիճակում դիմագրավելու թշնամուն եւ անառիկ պահելու հայրենիքի սահմանները:

Թեգեր: ԱսպետԱրցախԿԳՄՍ նախարարությունՇուշիպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երեւան

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երեւան

Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում արձանագրված կրակոցների դեպքից

Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում արձանագրված կրակոցների դեպքից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist