Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Զբոսաշրջիկների համար կգործեն նոր երթուղիներ

Ծրագրից կարող են օգտվել նաեւ արտերկրից ժամանած հյուրերը

Հուլիսի 14, 2021
Սոցիում
Զբոսաշրջիկների համար կգործեն նոր երթուղիներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
238
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարության զբոսաշրջության վարչությունը հուլիսի 18-ից տուրիստական նոր ծրագիր է առաջարկում զբոսաշրջիկների համար:

Հաշվի առնելով հանրային պահանջը եւ արտերկրից ստացվող առաջարկությունները՝ երթուղային ծրագրում ընդգրկվել են այցեր պատմամշակութային հուշարձաններ եւ համալիրներ, որոնց մասին հրատարակված բուկլետներից բացի, զբոսաշրջային կենտրոնի մասնագետները (էքսկուրսավարներ) լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն, երկիր ժամանած հյուրերին կբաժանվեն խորհրդանշական հուշանվերներ:

Վստահեցնելով, որ երկրի տարածքում ազատ շարժվելու տեսանկյունից չկան խոչընդոտող հանգամանքներ եւ ռուս խաղաղապահների ու ՊԲ ստորաբաժանումների կողմից ապահովված է սահմանների անվտանգությունը, վարչության պետ Գեւորգ Առաքելյանն Արցախ ժամանողներին հորդորում է «չտրվել ասեկոսեներին, գալ ու սեփական աչքով տեսնել ամեն ինչ, համոզվել անվտանգության իրական երաշխիքների մեջ եւ հստակ որոշում կայացնել»: Նրա խոսքերով՝ ըստ ծրագրի, զբոսաշրջիկների համար առայժմ «բաց ընթացակարգով» կգործեն Ստեփանակերտ-Գանձասար, Ստեփանակերտ-Դադիվանք, Ստեփանակերտ-Ամարասի համալիր երթուղիները:

44-օրյա պատերազմի պատճառով հակառակորդի կողմից օկուպացված մի շարք տարածքներ, ցավոք, «գոցված կմնան»: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ստեփանակերտ-Դիզակ-Տողի մելիքական ապարանք եւ Ստեփանակերտ-Հունոտի կիրճ երթուղիներին:

Համոզմունք հայտնելով, թե առաջվա պես պատմական Արցախով հետաքրքրվող արտասահմանցի զբոսաշրջիկները գոհ կմնան ծրագրից եւ տուն կվերադառնան անմոռանալի հիշողություններով, կառույցի պատասխանատուները չեն բացառում, որ «Արցախի բարեկամների շրջանակը կընդլայնվի»: Ի պատասխան այն հարցի, թե արտերկրից ժամանողների համար արգելքներ չե՞ն լինի, Գ. Առաքելյանը պարզաբանման կարգով հիշեցրեց, թե այդ մասին վաղուց պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ «մուտքի համար արտասահմանյան զբոսաշրջիկները իրավունք կարող են ձեռք բերել Հայաստանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում»: Նրա խոսքերով. «Հետպատերազմյան շրջանում որպես պոտենցիալ զբոսաշրջավայրեր ընտրվել են այն բնական կամ պատմամշակութային գրավչություն ունեցող վայրերը, որոնք ընդգրկված են հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված ցանկում՝ անվտանգ վայրերի վերաբերյալ»։ Ըստ կառույցի պատասխանատուի՝ զբոսաշրջության ոլորտում տեղաշարժը նկատելի է։ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան մեծ խմբով վերջերս ճանաչողական այց է կատարել՝ «Արի Արցախ» կարգախոսով։ Մինչ այդ զբոսաշրջության զարգացման գործակալության եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպվել էր զբոսաշրջային օպերատորների այցելություն դեպի Արցախ: Ընդ որում՝ բոլոր այցելողները փաստում են, որ Արցախում անվտանգ կարող են երթեւեկել։

2021 թ. առաջին կիսամյակում Արցախ է այցելել 1447 օտարերկրյա զբոսաշրջիկ, որը 30 տոկոսով քիչ է, քան 2020 թ. (համավարակի պայմաններում) նույն ժամանակահատվածում: Այցելողների առաջին հնգյակում Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իսպանիայի քաղաքացիներն են։

Գ. Առաքելյանի հավաստմամբ՝ լուրջ խնդիր է համարվում «հիմնական զբոսաշրջավայրերի մեծ մասի օկուպացիան, պոտենցիալ զբոսաշրջիկների վստահության պակասն անվտանգության հարցում։ Ու անհրաժեշտություն է ծագում ստեղծել նոր զբոսաշրջային պրոդուկտ: Իսկ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ թե՛ մասնավոր հատվածի կողմից եւ թե՛ պետության, սակայն այդ միջոցները դեռեւս բավարար չեն»:

Զբոսաշրջության վարչությունն ակտիվ աշխատանք է տանում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ այցելած օտարերկրացիների շրջանում։ Կատարվել է այլընտրանքային պոտենցիալ զբոսաշրջավայրերի մոնիթորինգ, ընտրվել են նոր վայրեր եւ ուղղություններ։ «Մասնակցել ենք ցուցահանդեսների («Արցախի բարիքներ» եւ «In Tour Expo»), որտեղ Արցախը ներկայացված էր որպես տարվա նախընտրելի ուղղություն։ Թարմացվել են բուկլետները՝ ավելացնելով նոր զբոսաշրջավայրեր, ինչպես նաեւ տարվում են աշխատանքներ նորերի ստեղծման ուղղությամբ։ Նախատեսում ենք նկարահանել նոր զբոսաշրջային թեմատիկայով գովազդային տեսահոլովակ։ Այն շուտով պատրաստ կլինի եւ կշրջանառվի տարբեր հարթակներում։ Ավարտին են հասցվել զբոսավարների պատրաստման դասընթացները։ Հուլիսի 17-ից վերսկսվելու է «Tourist Bus» ծրագիրը (Ամարաս եւ Նիկոլ Դուման, Գանձասար ուղղություններով)։ Ինչպես նաեւ կատարվում են ճանաչողական այցի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ հանրային անձանց եւ զբոսաշրջային օպերատորների ներգրավմամբ»,- հավելում է վարչության պետը:

Թեգեր: ԱրցախԶբոսաշրջությունպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կդառնար 21 տարեկան…

Կդառնար 21 տարեկան...

Ipse dixit

«Ուշ լինի, նո՛ւշ լինի»

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist