Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Աշխարհի ամենաչքնաղ տեսարանը»՝ բեմում

Հուլիսի 16, 2021
Սոցիում
«Աշխարհի ամենաչքնաղ տեսարանը»՝ բեմում
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 11-ին Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Փիրումյան» պարային ստուդիայի 2021 թ. հաշվետու համերգը։

Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի (տնօրեն՝ Նաիրա Ներսիսյան) «Փիրումյան» ստուդիան հիմնադրվել է 2010 թ.` Ռուզաննա Փիրումյանի կողմից, ով նաեւ ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամ։ Ռ. Փիրումյանն ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժինը, որտեղ եւ դասավանդել է ավարտելուց հետո: Այժմ նա դասավանդում է Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական եւ Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցներում: Ստուդիայում ներգրավել է երիտասարդ արհեստավարժ պարուսույցների՝ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա-պարուհի Սյուզաննա Փիրումյանին, Ռուբեն Փիրումյանին եւ Լիլիթ Պետրոսյանին: Նրանք սովորել եւ ավարտել են պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժինը: Եվ արհեստավարժ այս պարուսույցների սաները՝ 66 երեխա (3-15 տարեկան), հանդես եկան պարային կատարումներով։

Համերգի հաղորդավար, դերասան Սարգիս Նաջարյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին, եւ նրա առաջարկով եղավ լռության րոպե։ Դահլիճում հիմնականում ստուդիայի սաների ծնողներն էին, հարազատ-բարեկամներ, հյուրեր։ Անդրադառնալով հայ պարարվեստի պատմությանը՝ Ս. Նաջարյանը կարեւորեց նման ստուդիաների դերը, որոնց շնորհիվ պահպանվում է հայ մշակույթի այս տեսակը։ Կարեւորեց նաեւ այն, որ նույն պարերի միջոցով հնարավոր է ճանաչել հայկական տարազը, առանց որի պարը չի դիտվելու։ Ներկայացնելով «Փիրումյան» ստուդիան՝ Ս. Նաջարյանն ասաց, որ մշակութային այս ստուդիան իր առաջ խնդիր է դրել գործուն մասնակցությունն ու ներդրումը բերել պարարվեստի պահպանման ու զարգացման դժվարին, բայց շնորհակալ գործին: «Փիրումյան» ստուդիայի հիմնական ուղղվածությունը դասական է՝ տարբեր ժողովուրդների հոգեկերտվածքներին բնորոշ պարերով։

Համերգին մասնակից երեխաների կեսից ավելին Արարատի մարզի Մասիս քաղաքի «Էդեմ» մարզաառողջարարական համալիրի (տնօրեն՝ Ժաննա Ենգիբարյան) տարածքում գործող «Փիրումյան» ստուդիայի մասնաճյուղից էին, մնացածը՝ Երեւանից։ Երեխաները հիմնականում հանդես եկան 3՝ կրտսեր, միջին եւ ավագ խմբերով։ Որոշ պարեր 2 մասնաճյուղերի սաները կատարեցին միասնական, որոշները՝ առանձին։ Երեխաներն իրենց կատարումներով մեծ հաճույք էին պարգեւում հանդիսատեսին, եւ ծափողջույնները նրանց ու պարուսույցներին էին նվիրված։ Գեղեցիկ տարազ ու գեղեցիկ կատարում, մանկական քաղցր ժպիտ ու նազանք, մոտ 2 ժամ նման տեսարան էր թատրոնի բեմում, իսկ դահլիճում՝ գոհ հանդիսատես։ Ներկաներն ականատես եղան երեխաների պարերի՝ հայկական ու աշխարհի ժողովուրդների, ժամանակակից ու դասական, եւ այլն։ Երբեմն բեմն այնքան էր գեղեցկանում փոքրիկների ներկայությամբ, որ տարեց մի պապիկ ասաց. «Աշխարհի ամենաչքնաղ տեսարանն է»։ Սա է ստուդիայի առաքելությունը՝ համատեղ ջանքերով պահպանել դասականն ու ավանդականը, մշտապես թարմացնել ու նորացնել պարային բեմադրությունները՝ հաղորդելով արդիական շունչ ու ոգի:

Արդեն 11 տարվա պատմություն ունեցող ստուդիան հարյուրավոր երեխաների է ճանապարհել, շատերն ընտրել են պարարվեստի ճանապարհը։ Ստուդիայի սաները բազմիցս մասնակցել են փառատոների, համերգների եւ բարձր պահել իրենց գեղարվեստական ղեկավարի, պարուսույցների անունը եւ արժանացրել պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի, մեդալների, հուշանվերների, այլ պարգեւների։ Հիմնադրվելուց ընդամենը 2 տարի անց՝ 2012 թ., Պարարվեստի միջազգային օրվա առիթով, պարարվեստին մատուցած ծառայությունների համար Ռուզաննա Փիրումյանն արժանացավ Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության պատվոգրին, եւ այսպես շարունակ: Երեխաների գեղագիտական դաստիարակությանը պրոֆեսիոնալ մոտեցման, հմուտ եւ բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի «DocanDo» ֆեդերացիայի «Կենտրոն» մասնաճյուղի կողմից ստացած պատվոգիրը կարեւորվում է։ 2013 թ. ստուդիան պարգեւատրվել է մեդալով՝ Վրաստանում կայացած «Օրանժովի Կոբուլետի» երգի, պարի միջազգային փառատոնում 2-րդ պատվավոր տեղը գրավելու համար։

Համերգից հետո Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամ Նաիրա Զատիկյանը շնորհակալություն  հայտնեց «Փիրումյան» ստուդիայի գեղարվեստական ղեկավարին, պարուսույցներին՝ նման պարեր բեմադրելու համար եւ իրենց միության կողմից հուշանվեր հանձնեց Ռ. Փիրումյանին։ Հույս հայտնեց, որ այսպես կշարունակվի ստուդիայի ճանապարհը, եւ շատ երեխաներ կճանաչեն պարարվեստի նրբությունները։ Ռ. Փիրումյանը ողջունեց ներկաներին, հայտնեց շնորհակալություն, որ միասին են…

Թեգեր: Արցախբեմմշակույթպար
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist