Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Հուլիսի 16, 2021
Սոցիում
Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները:  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` ընդունելության քննությունները կազմակերպվել են երկու փուլով` ընդունելության  կարգում ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի կատարված փոփոխությունները հաշվի առնելով: Համաձայն կատարված փոփոխությունների` նախապատվությունը տրված էր մասնագիտական կողմնորոշմանը: Ըստ այդմ` դիմորդն առաջին փուլում պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Անվճար համակարգ ընդունվելու անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած, հավասար միավորներ ունեցող բոլոր դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել անվճար համակարգ: Նույն սկզբունքը հաշվի առնելով` տեղեր են ավելացվել նաեւ վճարովի համակարգում:

Ընդունող  հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները, որտեղ ներառված են միջազգային առարկայական օլիմպիադաներում, մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված դիմորդները, ինչպես նաեւ բանակից զորացրված եւ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված դիմորդները (արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների եւ ազատամարտիկների երեխաներ, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ):

Ընդունող հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հատկացված անվճար տեղերի վերաբաշխման հարցը: Հաշվի առնելով կոնսերվատորիայի ընդունելության առանձնահատկությունները` որոշվել է վերաբաշխման հաշվին հավելյալ 12 անվճար տեղ հատկացնել կատարողական արվեստի մասնագիտություններին:  

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բուհերում թափուր մնացած տեղերի խնդրին: Որպես մտահոգություն նշվել է, որ բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:

Նիստի ընթացքում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը` նշելով, որ կան համակարգային խնդիրներ, որոնք միասնական կարգավորում են պահանջում:  

«Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ նույն մասնագիտությամբ կրթություն կազմակերպող եւ նույն որակավորումը տվող տարբեր բուհեր սահմանում են տարբեր ընդունելության քննություններ: Սա անընդունելի մոտեցում է. նույն մասնագիտությունը ստանալու համար դիմորդը պետք է նույն քննությունները հանձնի` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նա նաեւ խնդրահարույց է համարել այն իրողությունը, որ մի շարք մասնագիտությունների համար նվազագույն շեմի միավորով (որոշ դեպքերում մեկ քննությամբ) կարելի է բուհ ընդունվել:

«Այնպիսի տպավորություն է, որ բուհերն ամեն կերպ փորձում են ուսանող հավաքագրել` չկարեւորելով նրանց ակադեմիական մակարդակը: Այս մոտեցումը վարկաբեկում է բուհական համակարգը, եւ մենք քայլեր ենք ձեռնարկելու նման մոտեցումից հրաժարվելու ուղղությամբ»,- նշել է Վահրամ Դումանյանը: 

Նախարարությունը հավելում է, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:

Թեգեր: ԲՈՒՀԿԳՄՍ նախարարությունՀՀ ԿԳՄՍմշակույթՎահրամ Դումանյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Եվրոպական արժեհամակարգը խո՞րթ է Ադրբեջանին

Եվրոպական արժեհամակարգը խո՞րթ է Ադրբեջանին

Յուրահատուկ, աննախադեպ, նորարար որոշման սպասումով

Յուրահատուկ, աննախադեպ, նորարար որոշման սպասումով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist