Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը

Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական հրատարակության եւս երկու հատոր

Հուլիսի 17, 2021
Սոցիում
Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում երեկ տեղի ունեցավ Վարպետի Երկերի լիակատար ժողովածու տասնչորս հատորով ակադեմական հրատարակության 13-րդ եւ 14-րդ հատորների շնորհանդեսը։ Նորընծա հատորներում ամփոփված են Ավետիք Իսահակյանի նամակները։

ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով՝ նամականին ամփոփող հատորներն ուշագրավ են նրանով, որ ներկայացնում են Իսահակյանի կյանքի բոլոր իրադարձությունները, նրա շփումները հարազատների, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, նրա արձագանքը հասարակական-քաղաքական իրադարձություններին, գեղարվեստական խնդիրներին։ Հենց դրանով էլ նամակներն առավել կարեւոր նշանակություն են ստանում։ «Իսահակյանի նամակներում զգացվում է նաեւ, թե որքան մարդկայնորեն է վերաբերվում իր շրջապատին։ Նրա նամակները ոչ միայն բարձր գեղարվեստական, սոցիալական, քաղաքական, տնտեսական խնդիրներ են արծարծում, այլեւ առնչվում են սովորական մարդկային հարաբերություններին»,- ասաց ակադեմիկոսը։

Նամակներից մեկում Իսահակյանը խոսել է մարդկային էգոիզմի եւ դրա պատճառով մեր՝ հայերիս շատ դժբախտությունների մասին, որոնց տարիներ շարունակ բախվում ենք, սակայն չենք կարողանում լուծել։ Դրա պատճառը՝ ըստ Վարպետի, այն է, որ մենք չենք դիտարկում պետական, ազգային, համամարդկային խնդիրները մեր անձնական խնդիրներից ավելի բարձր։ Ի դեպ, նամակներում այնպիսի կարեւոր հարցեր են արծարծվում, որոնք արդիական են նաեւ մեր օրերում։

Ոչ միայն գրականության, այլեւ հայ իրականության մեջ, մասնավորապես 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի առաջին տասնամյակներին բացարձակ առումով երկու դեպք կա, որոնք իրենց ապրած կյանքով ներկայացնում են հայ ժողովրդի պատմության ընթացքը. այդպիսիք են Իսահականն ու Թումանյանը։ Դրանում համոզված է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ով նաեւ հատորների խմբագիրն է։ «Նրանցից յուրաքանչյուրի մասին գրել եւ ներկայացնել նամակներն իրենց պատմական զարգացման ընթացքի մեջ, նշանակում է ներկայացնել հայ ժողովրդի տվյալ ժամանակահատվածը, որն ամենախռովահույզ, հույսերի, ակնկալիքների եւ պատրանքների խորտակման շրջանն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ ծանոթագրությունները նույնպես այնպես են կազմված, որ դրանք ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ կարմիր թելի պես անցնում է տվյալ տասնամյակների հայ ժողովրդի պատմության ընթացքը։ Այդպիսով նամակներում արծարծվում են թե՛ ստեղծագործական բնույթի տարբեր հարցեր, թե՛ Իսահակյանի գործերի ստեղծագործական պատմությունն է բացահայտվում, թե անձնական կյանքի ըմբռնումներն ու գեղարվեստական մտածողությունը։ Նամակներն այն ժանրն է՝ ամենաանկեղծը, որտեղ բացահայտվում է մարդու էությունը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ափսոսանք հայտնեց, որ նամականու ժանրն այսօր չկա, քանի որ նոր տեխնոլոգիաների միջոցով այսօր դրան փոխարինելու է եղել կարճ նամակագրությունների դարը։ Նամականին թեեւ անձնական գրվածք է, սակայն այն մի ուղղություն է, որն ամփոփում է իր մեջ անձնականն ու ժողովրդականը, մասնավորն ու ընդհանուրը։ Իսահակյանի նամականին ներառում է բոլոր մտածումները՝ սիրայինից սկսած մինչեւ հասարակական-քաղաքական մտորումները, տարագիր կյանքը, քաղաքական հոսանքներին տրվելը, մերժելն ու վերլուծելը եւ այն ամենը, որի միջով անցել է հանճարեղ հայորդին։

Վարպետի քաղաքական գնահատականները, վերլուծություններն այսօր մեզ համար ամենակարեւոր դասագրքային արժեքն ունեն, լիովին բացահայտում են նաեւ այսօրվա իրողությունների տրամաբանությունը։ Միլիտոնյանի խոսքով՝ մեր մեծերի խոսքերը, դիտարկումները, վերլուծություններն անպայմանորեն պետք է հաշվի առնենք հայոց ճակատագրի, Հայաստանի տարածաշրջանային հարաբերությունների կամ ընդհանրապես աշխարհի մեջ ունեցած մեր հարաբերությունների, Հայաստանի տեղի եւ նշանակության, ինքնության շուրջ այսօրվա վերլուծությունները կատարելու համար:

Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը նկատեց, որ հանճարները գալիս են, բայց չեն գնում, ինչպես եկավ եւ մնաց մեզ հետ Ավետիք Իսահակյանը։ «Հանճարեղ մարդը հանճարեղ է իր բոլոր ստեղծագործական ոլորտներում։ Դա մեկ անգամ եւս հաստատվեց, երբ ծանոթացա այս ժողովածուին եւ մեծագույն բավականություն ստացա ընթերցելիս։ Իսահակյանի հանճարը փայլել է նաեւ նամակի ժանրում, որը նույնպես գեղարվեստական ժանր է։ Նրա նամակներում տեսնում ենք ե՛ւ ժամանակը, ե՛ւ ժամանակի բնութագրումը, ե՛ւ Իսահակյանի աշխարհը, ե՛ւ այդ ժամանակների աշխարհը, նրա ամբողջ կայնքը օր առ օր։ Տարբեր տեսակի ուսումնասիրությունների կարելի է ենթարկել նամականին՝ սկսած ժամանակագրականից մինչեւ գրականագիտական եւ լեզվաբանական»,- ընդգծեց Կատվալյանը։

Ակադեմիական հրատարակության հատորների խմբագիր, գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ավ. Իսահակյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը նորովի բացահայտեց թե՛ Իսահակյանին, թե՛ նամականին։ Նա տեղեկացրեց, որ մնացել է տպագրեն Իսահակյանի հոդվածների եւ ելույթների ժողովածուն, նույն այդ հատորում կընդգրկվեն նաեւ աֆորիզմները։ Երկերի լիակատար ժողովածուն կամփոփվի Իսահակյանի հիշատակարանի տպագրությամբ։ Նշենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը գրականության ինսիտուտի հետ միասին վերջին տասնամյակում զբաղված է Ավետիք Իսահակյանի հատորների տպագրությամբ։

Ներկաները բարձր գնահատեցին Ավիկ Իսահակյանի կատարած աշխատանքը, որի շնորհիվ Վարպետի գործերի ակադեմիական հրատարակությունը բարձր որակով է իրականացվում ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնիկական առումով՝ սկսած թղթի որակից, գրքերի ձեւավորումից, մինչեւ տպագրության որակը եւ այլն։ Այդ ամենը համապատասխանում է Իսահակյանի պոեզիայի, արձակի բարձրարժեք բովանդակությանը։ Այս հրատարակությունները կարող են դառնալ յուրաքանչյուրիս սեղանի գիրքը՝ հնարավորություն տալով հաղորդակից դառնալ Վարպետի աշխարհին եւ մեզ ժառանգած հարստությանը։ 

Թեգեր: Ավետիք Իսահակյանգիրքմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի

«Ես եւ շրջակա աշխարհը»

«Ես եւ շրջակա աշխարհը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist