Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

Զորավար Անդրանիկի թիկնապահ-թարգմանիչը

Հուլիսի 17, 2021
Սոցիում
Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
870
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այդ տարիներին Երեւանում իմ մտերիմն ու մխիթարանքը Թոթովենցն էր: Հազիվ մի երկու տարի առաջ հանդիպել էի Վահանին՝ իր շնորհալի կնոջ հետ, Պոլսո փողոցներից մեկում՝ ամռան մի գեղեցիկ օր, եւ մի երկու բաժակ գարեջրի շուրջ սեղանակցել Շիշլիի ամառային պարտեզում: Այդ կապուտաչյա տղեկին, ինչպես ինքն է անվանում իրեն իր այնքա՛ն գեղեցիկ գրքում, սիրում էի ես, եւ ճանաչողը նրան չէր կարող չսիրել: Հաճախ էր լինում մեր կուլիսներում, եւ նրա տունը միակն էր այդ ժամանակներում, որտեղ անդորր ու խաղաղ ժամեր էի գտնում ես՝ իմ թանկագին Թինայի հետ, որին նույնպես դուր էր գալիս Վահանը՝ իր կոտրտված ռուսերենով:

Կապուտաչյա բարեկամս հմուտ անգլիագետ էր եւ շեքսպիրյան մասնագետ: Ահա թե ինչու մեր հանդիպումները երբեմն երկարում էին մինչեւ ուշ գիշեր՝ իմ սիրած հեղինակի շուրջ, երբեմն հասնում անհաշտ վիճաբանության, երբեմն էլ երկուստեք՝ համաձայնության: Եվ պատահում էր շատ հաճախ, որ Վահանը գիշերում էր ինձ մոտ՝ թատրոնի կուլիսների հետեւում՝ իմ խղճուկ սենյակում, կամ ես նրա մոտ՝ իր համեստ տանը՝ առանց վերմակի կամ առանց բարձի, որովհետեւ այդ կապուտաչյա, սիրուն մարդն ավելորդ վերմակ կամ բարձ իսկ չուներ:

Մեր ազգային վերածննդի, մեր արվեստի, ինչպես եւ մեր նոր ժամանակների բոցաշունչ հռետորն էր Վահանը՝ անբասիր մի սիրտ, թեւավոր մի հոգի, եւ Պոլսից իմ Երեւան գալու հարցում նա մեծ դեր ուներ: Եվ, իրոք, վա՛յ ինձ, որ այս տողերում ինձ վիճակված է սգալ ողբը իմ բարեկամի…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

Որքան թերի պիտի լիներ մեր կինոարվեստն առանց «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» մշտապես փայփայելի կինոնկարների, մեր գրականության կտավային էջերից մեկը՝ առանց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպի, առանց նրա սքանչելի պատմվածքների, պիեսների, վիպակների, ֆելիետոնների… Եվ դեռ որքան նոր արարումներ պիտի լինեին, եթե ստալինյան արնածարավ երախը հազարավորների հետ չհոշոտեր նաեւ նրան՝ հայ արձակի բանաստեղծ Վահան Թոթովենցին: Նրան, որ 1908 թ. թուրքական սահմանադրության ընդունումից հետո անցել էր Եվրոպա՝ Փարիզ, ապա՝ Ամերիկա, ընդունվել Վիսքոնսինի համալսարան, ունկնդրել գրականության, փիլիսոփայության, պատմության դասընթացներ, յուրացրել անգլերենն ու ֆրանսերենը, ծանոթացել համաշխարհային դասական գրականությանը եւ 1915-ին վերադարձել Անդրկովկաս,  400 կամավորների հետ մեկնել ռազմաճակատ, կռվել Վանում, Էրզրումում, դարձել թուրքաց սարսափ Անդրանիկ փաշայի մտերիմներից մեկն ու նրա անփոխարինելի թիկնապահ-թարգմանիչը: Սակայն Արեւմտյան Հայաստանի կեսից ավելին գրավելուց հետո, երբ ռուսական կառավարության որոշումով դավադրաբար ցրվելու էին հայկական գնդերը, գրող-կամավորականը մի քանի ամիս ուսուցչություն էր անելու փախստականների շրջանում:

1917-1918 թվականներ: Թիֆլիսում Վահան Թոթովենցը խմբագրում է պաշտելի զորավարի խմբագրած «Հայաստան» թերթը, տեղի մշակութային կյանքի մասնակիցը դառնում: 1920 թ. մայիսին թողնում է Անդրկովկասը, մեկնում Կ.Պոլիս: «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս եւ ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»,- տարիներ անց կենսագրականում վերհիշելու էր գրողը:

Երկու տարի Ամերիկայում մնալուց հետո կրկին վերադառնում է Կ. Պոլիս, այստեղ տպագրում «Փոթորիկին մեջ» վեպը, որից հետո հանգրվանում մայր հայրենիքում, խմբագրում Երեւանում լույս տեսնող «Շեշտ» երգիծական ամսագիրը, դասախոսում պետական համալսարանում, աշխատում «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: Այս շրջանում էլ հրատարակվում են Թոթովենցի «Մահվան բատալիոն», «Պողպատե ճաշ», «Նոր Բյուզանդիոն», «Սասնա ծռեր», «Հրդեհ» դրամատիկական ստեղծագործությունները, վիպակները, ակնարկներն ու պատմվածքները: «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանանում է համամիութենական մրցանակի, թարգմանվում, բեմադրվում անգամ Փարիզում:

1929-36 թվականները գրողի ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանն են նշանավորում. լույս են տեսնում «Ամերիկա» պատմվածաշարը, «Աղավնիներ», «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքները, այլ գործեր: Այս երկու պատմվածքներն էին, որ հետագայում էկրանավորվելու եւ դասվելու էին հայկական կինոյի բացառիկ նվաճումների շարքը: Թե որ ֆիլմերի մասին է խոսքը, կարծում եմ, հիշեցման կարիք չկա… Սակայն տեղին է նշել գրողի մեծարժեք գործերից մի քանիսը եւս՝ եռահատոր «Բաքու» վեպը, «Հրկիզված թղթեր», «Հովնաթան՝ որդի Երեմիայի» վիպակները, «Երկու սուր», «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» պիեսները: Հիրավի, բեղուն գրիչ եւ տաղանդի ծաղկուն շրջան, քանզի  ընդամենը 43 տարեկան էր տերը այս ամեն հունձքի, երբ 1936-ին մահվան սեւ ձեռքը շղթայում է նրան եւ երկու տարի անց կայացնում գնդակահարության վճիռը: Վարագույրն իջնում է անժամանակ: Ահա այս ողբն է, որ ողբացել է մեծն դերասանը՝ հառաչելով. «Վա՛յ ինձ, որ սգալու եմ…»:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: Զորավար ԱնդրանիկմշակույթՎահան Թոթովենց
Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse dixit. ԷՊԻԿՈՒՐ

Ինչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները Վրաստան այցելելիս

Ինչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները Վրաստան այցելելիս

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist