Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում

Ծրագրի մեկնարկը տրված է

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության խնդիրը, ի թիվս պատերազմի պատճառով տուժած այլ հարցերի, կառավարության կողմից լուծում պահանջող առաջնահերթությունների շարքում է հայտնվել՝ դառնալով քննարկումների առարկա: Առավել «խոցելի» վիճակում են այն բնակավայրերը, որոնք տուժել են ռազմագործողությունների հետեւանքով, եւ մարդկանց արոտավայրերը, դաշտերն ու այգիները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ: Այլ կերպ ասած, բռնազավթվել են ազերիների կողմից, եւ բնակիչները զրկվել են ավանդական զբաղմունքից: Մասնավորապես, մեծ հարված է հասցվել անասնապահությանը եւ հացագործությանը, երբեմնի բերրի հողերի 90 տոկոսին տեր ու տիրակալ է դարձել թշնամին:

Ինչպես վարվել նման պարագայում, որպեսզի մարդիկ չլքեն համայնքը եւ ընտանիքները կերակրելու հնարավորություն ունեն, կարողանան գումար վաստակել: Սահմանամերձ Մաճկալաշենում, որը արցախյան երկու պատերազմների ժամանակ ավերածությունների է ենթարկվել եւ բազում կորուստներ կրել, երկար են խորհել զբաղվածության տարբերակների շուրջ: Եվ ունկնդրելով բնակչության առաջարկությունները, գործադիրն ընդառաջել է նրանց՝ «միջնորդ» դառնալով գործատուների ու մաճկալաշենցիների միջեւ: Վերջիններս ծանոթանալով «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերության կողմից մշակվող ծրագրին, սիրով համաձայնել են աշխատել գյուղում կառուցվող ժամանակակից նոր թռչնաֆաբրիկայում:

Ընկերության հիմնադիր Գարիկ Նավասարդյանի հավաստմամբ, ֆաբրիկայում, ուր կբացվի 50-60 աշխատատեղ, բացառապես «կբուծվեն տեղական թռչուններ, եւ արտադրված էկոլոգիապես մաքուր միսն ու ձուն կսպառվեն ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին շուկայում»: Նրա խոսքով, յուրաքանչյուր ընտանիք մինչեւ 3 հազար թեւ թռչուն կարող է խնամել եւ, ամսվա կտրվածքով, 130-150 հազար դրամ վաստակել: Ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանն էլ հավելում է, թե թռչնաբուծությամբ զբաղվելը նրանց հիմնական բիզնեսն է, եւ շահառուներն օգտվելու են սոցիալական տարբեր ծրագրերից: Իսկ ինչ մնում է արտադրանքի իրացմանը, այդ խնդրով զբաղվելու է ընկերությունը, որն արդեն սպառման հարցերով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել գոծընկերների հետ:

 «Նավասարդ ԱԳՐՈ»-ի նախաձեռնությունը ողջունում է նաեւ Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Հովհաննիսյանը, ում կարծիքով, «ծրագիրն ամբողջովին իրատեսական է եւ խանդավառությամբ է ընդունվել բնակչության կողմից»: Հատկանշական է, որ ֆերմերային տնտեսության տեսադաշտում է հայտնվել նաեւ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, ուր ուսումնասիրվում է «բարձր մթերատու թռչունների բուծման հնարավորությունների շրջանակը»:

Նախագահ Ա. Հարությունյանը շահավետ որակելով ծրագիրը, համոզմունք է հայտնել, որ «այն կնպաստի գյուղացիների զբաղվածության եւ եկամտի աղբյուրների ապահովմանը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցության մշակույթի կայացմանը»: Հատկանշական է, որ աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, ծրագրի լիարժեք իրագործման նպատակով հուշագիր է ստորագրվել ԱՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի ու Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջեւ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, թռչնաֆաբրիկայի կառուցման եւ թռչունների ձեռք բերման պարտավորությունը ստանձնել է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը:

Թեգեր: ԱրցախթռչնաֆաբրիկաՄաճկալաշեն
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից

Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից

Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը

Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist