Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ երեք տասնամյակ առաջ էր, երբ առիթ ունեցա ծանոթանալու Կարո Առաքելյան սկսնակ բանաստեղծին, բայց երբ սկսեցի խորանալ նրա ստեղծագործությունների մեջ, տպավորությունս հեղինակի հանդեպ բոլորովին էլ որպես սկսնակի չէր՝ խորը, հասուն, ժամանակի շնչով տրոփող լուրջ արարումներ էին դրանք, որոնցից մի փունջ էլ՝ ուղեկցող համառոտ խոսքով, ներկայացրի մամուլում: Տասնամյակներ են անցել այդ ժամանակներից, Սիսական լեռնաշխարհի Սեւաքար գյուղում ծնված բանաստեղծն առաջին՝ «Մենախոսություն» գրքից հետո  ընթերցողին է ներկայացել երկու տասնյակ գրքերով, որոնցից հինգը՝ մանկական: Եվ ահա իմ գրասեղանին է հերթական՝ «Վստահեք ինձ» ընդգրկուն ու բազմաթեմատիկ ժողովածուն.

Եվ բազում անգամ, եւ ոչ միայն դու,

Միտե՞լ ես հարց մի, որ տեղին տրվի,

Թե այս շղթայի ո՞ր օղակն է, որ

Ինչ-որ ժամանակ պիտի կտրվի…

Ծանր ու դժվարին նոր ժամանակների հեւքն ապրող ու արհավիրքների ականատես բանաստեղծը, որ իր բաժին կռիվն է տվել Արցախյան առաջին պատերազմում, խրամատներում զգացել վառոդի հոտը, այսօր էլ տագնապի ձայն է հնչեցնում՝ դիմելով հայոց զորավոր ոգու խորհրդանիշ-ապավեններին.

Ձենս քեզ հասնի, Սասունցի Դավիթ,

Ձենս քեզ հասնի, հայոց Անդրանիկ,

Ձենս քեզ հասնի, Նժդեհ հայորդի,

Զոհված հայորդիք, ձենս ձեզ հասնի…

Ու թեեւ տարիներ առաջ բանաստեղծը հեղինակել է «Պատերազմ է» խորագրով ամբողջական մի գիրք, այդուհանդերձ, նաեւ այս ժողովածուն անմասն չէ նշյալ թեմայից: Որդեկորույս հայ մորը ձոնված նրբակերտ տողեր կան, որոնցով ասես կամենում է ամոքիչ սպեղանի դնել մայրական կարեվեր սրտերին.

Գիշերալամպդ  միշտ վառ թող բարի հոգիների համար,

Որ գան, եւ դու մենակ չես լինի,

Գան ու ձայնակցեն քեզ,

Քնքուշ շոյեն ալեխառն մազերդ,

Խաղաղ նինջը իջնի աչքերիդ,

Եվ երազիդ որդիդ կգա,

Լույսով կիջնի հոգուդ տանիքին՝ որպես խաղաղ մի առավոտ…

Ներանձնական խորը ապրումներ, մահվան հետ մշտապես առճակատող հերոսական ժողովրդի անընկճելի ոգի ու ճակատագիր, խոհափիլիսոփայական մտորումներ կյանքի ու անդենականի առեղծվածի շուրջ, սիրերգություն, հեռավոր հայրենի եզերքի անանց կարոտ, չարի խարանում, որդիական խնկելի սեր՝ առ աստվածային մայրն ու մայր բնությունը. այսպիսին է Կարո Առաքելյանի բանաստեղծական ոգորումների շրջանակը հերթական իր գրքում: Բազմալար մի քնար, որ հնչեցնում է Սյունյաց լեռներից իջած բանաստեղծը եւ դեռ երկար կհնչեցնի, զի լիքն է հոգին ներաշխարհի ոգեղեն զանգերի ղողանջներով… Իսկ իմ այս սեղմ խոսքը թող չընկալվի որպես գրախոսություն: Դա արդեն գրականագետների անելիքն է:  

Թեգեր: բանաստեղծԿարո Առաքելյանմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը

Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը

Ipse dixit

«Լավ սկիզբը գործի կեսն է»

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist