Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը

«Ես ուզում եմ ապրել, դրա համար էլ այդքան երկար եմ ապրում…»

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Ջրաղացներ կառուցողի՝ 99 տարի ապրած նկարիչ աղջիկը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը: Իսկ մեզ մոտ ծնվում էին միայն աղջիկներ, եւ, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը: Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը եւ ջրաղացներում, դժվար է նկարագրելը: Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված: Այդպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս…»:

Մարիամ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Իսկ ինչպե՞ս է նշվել ապագա նկարչի ծնունդը, արդյոք նրա ծնողներն ու հարազատները ներքին մի զգացողությամբ չէին կանխագուշակել, որ ժամանակներ անց իրենց Մարիամ դուստրը, նաեւ նրա քույր Երանուհին փառավորելու են Ասլամազյան տոհմի անունը՝ հայ գեղանկարչության գանձարանին մատուցելով ազգային անանց արժեքներ:

Ասենք, որ նրա պապը՝ Սիմոն աղան, ազգությամբ հույն էր, Գյուլիզար տատը՝ հայուհի, որոնք ամուսնացել էին Հայ առաքելական եկեղեցում՝ ընդունելով առաքելական հավատը: Հետո է հունական Ասլամազ (անգին գանձ) ազգանվանը ավելացել հայկական «յանը» եւ դարձել Ասլամազյան: Նրա հայր Արշակն զբաղվել է ջրաղացներ կառուցելով, մտերիմ է եղել Ավետիք Իսահակյանի հետ, Նիկողայոս Մառի հետ մասնակցել հնագիտական պեղումների: Հայտնի ինժեների՝ ջրաղացներ կառուցողի աղջիկը հորից ժառանգել էր ոչ թե ճշգրիտ գիտությունների հանդեպ սերը, այլ հետաքրքրությունն արվեստի նկատմամբ: Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղի ծնունդ պարմանուհին, որ մայրաքաղաք էր եկել՝ ուսանելու գեղարվեստական-արդյունաբերական տեխնիկումում, 17 տարեկանում հիվանդանում է մալարիայի վտանգավոր տեսակով, որից փրկվում է հրաշքով: Փրկվում է, որովհետեւ առաքելություն ուներ: Եվ այդ փրկությունը պարգեւատրվում է նրանով, որ ապրելու էր 99 տարի:

Անվանի արվեստագետներ Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին աշակերտած սանն ուսումը շարունակել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասախոսել են ժամանակի ամենանշանավոր ռուս գեղագետներից շատերը՝ Ի. Գերասիմով, Կ. Իստոմին, այլք: Այնուհետեւ՝ Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտ: Ասել է թե՝ ուսումնառության կատարյալ շրջափուլ, որի արգասիքն ասլամազյանական շքեղ արվեստի ծնունդն էր լինելու: Ազգային գեղանկարչության ավանդներին ի մերձ, նա ստեղծել է արարումների  սեփական գունաշխարհը՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն կտավներ, թատերական ձեւավորումներ, խեցեգործական աշխատանքներ: Նկարչուհու վրձինն առինքնող է մանավանդ դիմանկարներ ստեղծելիս: «Դիմանկարի վրա աշխատելիս ինձ միշտ հետաքրքրում է մարդու ներքին աշխարհը, նրա մտքերն ու հույզերը: Բնավորությունն ինձ միշտ բերում է այս կամ այն գեղանկարչական լուծման»,- գրել է աշխարհով մեկ շրջագայած արվեստագետը: Այդուհանդերձ, նրա կտավները շնչում են հայկականությամբ, հարազատ լեռնաշխարհի գեղեցկություններով՝ Սեւանա լիճ ու Արարատ լեռ, Խնձորեսկ ու Գառնիի ձոր, հինավուրց եկեղեցիներ ու ծերացած թթենի, լեռնային շեներ ու երեւանյան գեղատեսիլ պատկերներ:

Հայտնի է, որ շրջագայությունների սիրահար արվեստագետի պարագայում նման ճամփորդությունները ոչ միայն սեփական ներկապնակը տարբեր զգացողություններով հարստացնելու խորհուրդ են ունեցել, այլեւ մեր ազգային արժեքները ներկայացնելու: Ավելին՝ Մարիամ Ասլամազյանն այդ կերպ նաեւ հասարակական գործունեություն է ծավալել. արվեստաբանների հավաստմամբ՝ երկու անգամ Հնդկաստան կատարած այցերի շնորհիվ էր, որ 1976 թ. Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին այցելել է Հայաստան: Գանդիի հետ հանդիպումը կայացել է նկարչուհու երկրորդ այցի օրերին: «Արեւելքն ինձ զարմացնում է,- գրել է նա,- այնտեղ պահպանվել են ազգային սովորույթները, որոնք հուզում են նկարչին իրենց անկրկնելի գեղեցկությամբ…»:

Մարիամ Ասլամազյանը կյանքի մեծ մասն ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենատարբեր հեղինակավոր ցուցասրահներում, պահվում են Բեռլինի, Վենետիկի, Դելիի, Տոկիոյի, Սանկտ Պետերբուրգի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: Հնդկաստանին նվիրված կտավների շարքի համար նկարչուհին արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի, որն իրեն անձամբ շնորհել է Ինդիրա Գանդի վարչապետը:

Մրցանակը՝ մրցանակ, այսուհանդերձ. «Ամենից լավ նկարում եմ Հայաստանը… Սիրում եմ մեր լեռները, սլացիկ բարդիները, գետակների խոխոջյունը եւ գեղեցիկ մարդկանց: Այդ թեմաներն են ինձ թելադրում նկարներիս գույները: Ուստի նկարում եմ գունագեղ ու վառ… Ես սիրում եմ իմ Հայաստանը, նրա բնությունը, նրա օդը, երաժշտությունը, նրա մարդկանց: Ես իմ երկիրը տեսնում եմ հնչեղ, լուսավոր, բերկրալի…». նրա խոսքերն են՝ իր կտավների նման հարազատ ու մտերմացող: Նաիրյան երկրի վաղվա օրը, հավատանք, այդպիսին է լինելու…

Թեգեր: Մարիամ ԱՍԼԱՄԱԶՅԱՆնկարիչ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Լավ սկիզբը գործի կեսն է»

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist