Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շախմատ՝ հայրենիքի պաշտպանների հետ. մրցեցին ԱԺ պատգամավորներն ու Զինվորի տան հերոսները

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Շախմատ՝ հայրենիքի պաշտպանների հետ. մրցեցին ԱԺ պատգամավորներն ու Զինվորի տան հերոսները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմների ընթացքում վիրավորում ստացած, Զինվորի տան զինվորների ու 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների միջեւ անցկացվեց շախմատի առաջնություն. պարտություն կրած պատգամավորները խոստովանեցին՝ պատիվ էր պարտվել հերոսին, հաղթողները վստահություն հայտնեցին՝ հայրենիքի պաշտպանի պարտությունը միայն խաղատախտակի վրա է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին Զինվորի տան «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում անցկացված մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ:

Սերգեյ Համբարձումյանը նախքան խաղը լրագրողների հետ զրույցում համեստորեն նշեց, թե պրոֆեսիոնալ խաղացող չէ, սակայն արդյունքում պատերազմի մասնակիցը երկու պարտիաներում էլ պարտության մատնեց մրցակցին ու բացահայտեց հաջողության իր բանաձեւը. «Չպետք է քո էմոցիաներով, քայլերով հակառակորդին ցույց տաս, թե ինչ ես մտածում»:

Սերգեյն ավելի պրոֆեսիոնալ խաղացողներից լսել է, որ խաղի ժամանակ պետք չէ կենտրոնանալ զուտ խաղի վրա, մտածել է պետք ամեն ինչի մասին: «Շախմատը կռվի դաշտ է, որտեղ ամեն ինչը կրկին կախված է քո քայլերից, զգում ես քեզ ինչպես հրամանատար: Այսինքն՝ քո որոշումից կախված է քո զինվորի կյանքը: Ես ուզած-չուզած մտածում եմ իմ ընկերների ու իմ կյանքի մասին: Ցավոք, փորձս մեծ է»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը:

Հարցին՝ ինքն իրեն ավելի շատ շախմատի խաղատախտակի մո՞տ է վստահ զգում, թե՞ պատերազմի դաշտում, նա պատասխանեց՝ պատերազմի: «Քանի որ կռվի դաշտում ինձ չեմ զգում հրամանատար, այսինքն՝ չեմ ղեկավարում զորք: Ինձ ավելի հեշտ էր այնտեղ, ես հրաման էի կատարում, ամենաշատը, որ կարող էի անել, հրամանին չենթարկվելն էր: Իսկ այստեղ պետք է դու լինես հրամանատար, ինքդ որոշես քո զինվորի կյանքը»,- ասաց նա:

Սերգեյը կոմայից հետո հիշողությունը որոշ չափով կորցրել է, սակայն նշեց՝ կռվել է Ջաբրայիլում, վիրավորում է ստացել հոկտեմբերի 30-ին «Բայրաքթարից», մեքենայում եղած 25 հոգուց միայն ինքն ու եւս մեկ հոգի են հրաշքով ողջ մնացել: «Ունեմ թոքերի երեք վնասվածք, բեկորներ գլխում, ոտքերի խնդիրներ»,- ասաց նա ու ցույց տվեց նաեւ վիրավոր թեւը:

Սակայն Սերգեյը նշում է՝ հոգեբանորեն ավելի ծանր վիճակում է եղել, քան ֆիզիկապես: «Հավատացեք, այս ամենն անցողիկ է (նկատի ունի իր վնասվածքները-խմբ.), բայց այն, ինչ տեսնում ես այնտեղ, չի մոռացվում»,- նշեց նա:

Սերգեյի առաջնային նպատակն առողջությունն է, ուզում է քայլել, հիմա մեծ դժվարությամբ է քայլում: Հայրենիքի պաշտպանի հաջորդը նպատակն է ՊԵԿ-ում աշխատանքի անցնելը: «Առաջարկ ստացել եմ, բայց առողջական խնդրի պատճառով հրաժարվել եմ: Կսպասեմ մի որոշ ժամանակ, հետո երբ կազդուրվեմ, աշխատանքի կընդունվեմ»,- ասաց Սերգեյը:

Լաերտ Սաղաթելյանը երկու շախմատային պարտիաներում էլ պարտության մատնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին: Թունյանը խոստովանեց՝ Լաերտը շատ ուժեղ մրցակից էր: «Ուժերի ամբողջ լարումով խաղացի եւ հերոսաբար պարտվեցի»,-նշեց պատգամավորը:

Պատգամավոր, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ առաջին պարտիայում պարտվեց Եղիշե Ավագյանին, հիշեց՝ սա արդեն երկրորդ տարին է, որ պարտվում է Եղիշեին, խոստովանեց՝ հատուկ էր պատրաստվել խաղին, սակայն իրեն ոչինչ չօգնեց: Այնուամենայնիվ, Հայրապետյանին հաջողվեց երկրորդ պարտիայում հաջողության հասնել:

Հայրապետյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Զինվորի տան հետ համատեղ Շախմատի ֆեդերացիան նման միջոցառում է անցկացնում: «Արդեն իսկ կարող ենք ասել, որ բարի ավանդույթ է դարձել: Ֆեդերացիան սրանով նախ շախմատի մասսայականացման քաղաքականություն է իրականացնում, մեր նպատակն է, որ ՀՀ-ում շախմատը լինի ավելի ու ավելի հանրահայտ, եւ բոլորը խաղան, եւ երկրորդը՝ այս կերպ փորձում ենք նախ փոխել պատերազմների ժամանակ վիրավորում ստացած մեր հերոս եղբայրների առօրյան, հետաքրքրությամբ լցնել, ինչու ոչ, նաեւ բացահայտել տաղանդների»,- ասաց ֆեդերացիայի նախագահն ու վստահեցրեց, որ նրանց մեջ շատ լուրջ շախմատիստներ կան:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին առաջին պարտիայում հաղթած Ավետիս Զարգարյանը խոստովանեց՝ հեշտ չէր Մուրադյանին հաղթելը: Մուրադյանն էլ հավելեց. «Ավետիսը հանգիստ եւ համբերատար կարողացավ առաջին հերթին ժամանակը սպառել շատ գեղեցիկ կերպով, հետո՝ հնարավորինս տեղադրեց ֆիգուրները դաշտում այնպես, որ ես չկարողացա կենտրոնանալ մի ուղղության վրա, երկու ուղղության վրա գրոհելով՝ կարողացավ եւ´ ժամանակի տեսանկյունից, եւ´ խաղաքարերի տեսանկյունից առավելության հասնել: Ընդունեցի պարտությունը եւ շնորհավորեցի Ավետիսին: Ավետիսի հետ երկար տարիներ է, որ արդեն ընկերներ ենք, բայց սպորտը միշտ հարգում է հաղթողներին, այնպես որ հերոսին պարտվելը, այս պարագայում, պատիվ էր ինձ համար»,- ասաց Մուրադյանը:

Երկրորդ պարտիայում, սակայն Մուրադյանը կարողացավ հաջողության հասնել՝ հավասարեցնելով հաշիվը: Ռեկտորը նկատեց՝ բարի ավանդույթ է դարձել Զինվորի տանը շախմատի առաջնություն կազմակերպելը: «Կարծում եմ՝ տղաները բավարարվածություն ունեն, որ ուշադրության կենտրոնում են, նրանց մի մասն էլ կարողացավ հաղթանակ ապահովել»,- նշեց նա:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խաղում հաջողության հասավ Պետրոս Ֆենջյանի նկատմամբ, որը պատերազմի օրերին կամավորագրվել եւ մեկնել էր Քարվաճառ, վիրավորում ստացել հոկտեմբերի 14-ին: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյան անկեղծացավ. «Պատերազմից հետո ինձ ավելի լավ եմ ճանաչում, կարծում եմ, որ իմ հնարավորություններն ավելի լավ կկարողանամ օգտագործել»:

Բագրատյանն էլ նշեց՝ պատիվ էր հայրենիքի պաշտպանի հետ խաղալը՝ հավելելով, որ Պետրոսը շատ հետաքրքիր խաղաոճ ունի: «Վստահ եմ, որ ինքը միշտ հաղթելու է: Այսօր այս փոքրիկ պարտությունն ընդամենը խաղատախտակի վրա է, բայց իր անցած ճանապարհի շնորհիվ միշտ ինքն է հաղթելու»,- նշեց պատգամավորը:

Թեգեր: զինվորի տունհերոսՀՀ Ազգային ժողովՇախմատ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներով գտնվում է Երասխում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներով գտնվում է Երասխում

«Մտադիր Ենք Քապուլի Օդակայանի Հարցով Բանակցիլ Թալեպաններուն Հետ» Կ՛ըսէ Էրտողան

«Մտադիր Ենք Քապուլի Օդակայանի Հարցով Բանակցիլ Թալեպաններուն Հետ» Կ՛ըսէ Էրտողան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist