Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց բանակի ապագա մարտիկները

Ճամբարային բանակում՝ Սեւանա լճի ափին

Հուլիսի 21, 2021
Սոցիում
Հայոց բանակի ապագա մարտիկները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
317
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս Սարդարապատում մի խումբ նախկին ազատամարտիկներ որոշում են կայացրել ստեղծել «Հայքյան» ռազմամարզական ասոցիացիա, որի նպատակն է միավորել հանրապետության տարածքում գործող ռազմամարզական դպրոցների, հասարակական կազմակերպությունների աշխատանքը։ Արցախյան վերջին պատերազմն ստիպել է նոր հայեցակարգ ընդունել։

Հուլիսի 10-ից «Հայքյան» ասոցիացիան եւ «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանը Սեւանա լճի ափին ձեւավորել էին ռազմամարզական ճամբար-բանակում, որին մասնակից եղան մոտ 40 պատանիներ՝ ՀՀ տարբեր մարզերից եւ Արցախից։ Այդ օրերին պատանիները, նաեւ՝ աղջիկներ, սովորեցին ռազմական մի շարք կարեւոր գործողություններ։ Նրանց հետ աշխատում էին արհեստավարժ հրահանգիչներ, նախկին զինվորականներ, երիտասարդ մասնագետներ։ Ճամբարի փակման օրը ներկա եղանք պատանիների մարզումներին։ Կատարվեցին մարտավարական-ֆիզիկական վարժանքներ. քողարկված տեղաշարժ մարտի դաշտում, հրաձգության կայուն դրությունների ընդունում, սեկտորների փոխում տարբեր հարթություններում։ Ընթացքում մեկը մյուսին փոխարինում են մարտական խմբերը, եւ բոլորն էլ ցուցաբերում են բավարար գիտելիքներ ու կարողություններ։

Զրուցեցինք ճամբարի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ, Երեւանի համար 50 հիմնական դպրոցի զինղեկ Իվան Պողոսյանի հետ։ Ասաց՝ մի խումբ զինղեկներ, ելնելով արցախյան վերջին պատերազմի ելքից, ՆԶՊ առարկայի համար նոր հայեցակարգ են մշակել եւ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որ այն ընդունվի, եւ այս առարկայի համար ծրագրային փոփոխություններ կատարվեն։ Կարեւորեց այն, որ դպրոցում պետք է արդեն կրթել հայ զինվորին։ Ուստի շատ է կարեւորում նաեւ նման ճամբար-բանակումների անցկացումը։ Այս օրերին պատանիները սովորել էին կառավարել հետախուզական դրոններ, անցել հատուկ մարտավարական-ֆիզիկական վարժանքներ, սրընթաց մարտ վարել բաց տեղանքում՝ կրակոց-գլորումով տեղաշարժ-կրակոցով։ Իհարկե դժվար է սովորելը, բայց այսօր, քան երբեւէ, պարտավոր ենք մեր պատանիներին ուսուցանել ռազմական արվեստը։ Եվ այդ օրերի ընթացքում ճամբարականները բավականին հմտացել էին ռազմական գործում։ Պատերազմի ընթացքում, եւ առհասարակ, շատ է կարեւորվում նաեւ սակրավորական գործը, եւ ընթացքում պատանիները հմտացել են նաեւ «Ինժեներասակրավորային պատրաստություն»-ում՝ սովորել էին տեղադրել ПМН-2 տիպի հակահետեւակային ականներ։

Մարզվելով «Գիշերային դետք-ճամբարային պահակախմբի գործողություններ» վարժությունում՝ պատանիները հմտորեն կարողանում են «մթությունը լսել» մի քանի սխեմաներով, անշշուկ տեղաշարժվել, կազմակերպել գիշերային դարան, օգտագործել գիշերային դիտարկման սարքեր։ «Այս մարզումը նաեւ  հոգեբանական պատրաստության հզոր գործոն է»,- ասում է ճամբարի պետը։

Ճամբարի կազմակերպիչ Արա Պողոսյանի խոսքով՝ նման ճամբարները նպաստում են երեխաների ռազմահայրենասիրական եւ մարտական պատրաստությանը։ Սա նաեւ կօգնի նոր սերնդին՝ ինչպես աշխատել ձեւավորված կամավորական ջոկատներում։ Ճամբարի թիկունքի պատասխանատու Արամ Մխիթարյանը նշեց՝ 8-րդ օրն է, ինչ գործում է ճամբարը, եւ այս օրերի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից, Արցախից եկած մեր երեխաները հարազատացել են, ընկերացել, միմյանց հետ փոխանակել իրենց փորձը։ Կարեւորեց այն, որ բոլոր մարզումներն ու վարժանքները, որքան էլ դժվար լինեն ու անկանխատեսելի, երեխաները սիրով են կատարում։ Արձակուրդի օրերին ՀՀ ՊՆ լեյտենանտ Վադիմ Լյավինը նույնպես մասնակցում էր ճամբարի աշխատանքներին եւ իր փորձն էր հաղորդում մատաղ սերնդին։ Ճամբարի փակման օրը Սեւանի ափ էին եկել նաեւ Արցախյան գոյամարտի մասնակից հրամանատարներ Արկադի Կարապետյանը եւ Մանվել Եղիազարյանը՝ «Արաբո»-ի Մանվելը։ Նրանք բարձր գնահատեցին ճամբարի աշխատանքները։ Մ. Եղիազարյանի կարծիքով՝ մենք պետք է հայ-ազգային արժեհամակարգով դաստիարակված զինվորներ պատրաստենք։ «Ունենալով նման թշնամի-հարեւաններ՝ մենք պարտավոր ենք լինել ուժեղ, ունենալ հայրենասեր զինվոր-սպաներով հագեցած բանակ։ Նման ճամբարները, որ կարող են դառնալ ցանկալի բանակի հիմք, պետք է կազմակերպվեն կառավարության կողմից։ Մեր թշնամին երբեք չի հրաժարվի մեզ ոչնչացնելուց՝ մեր երկիրը խլելու նպատակով։ Տեսել ենք Մեծ եղեռն, Շուշիի հայության կոտորած, Սումգայիթի, Բաքվի ջարդեր եւ այլն։ Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն խաղաղության հասնելու համար պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց «Արաբո»-ի Մանվելը։

Ճամբարականների հետ մարզվում էին նաեւ 2020 թ. դեկտեմբերի վերջին ստեղծված «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպության ճամբարի սաները, ովքեր կես տարուց ավելի է՝ մարզվում են։ ՀԿ նախագահ Գոռ Մանուկյանը գոհ է աշխատանքներից եւ կարեւորեց նորաստեղծ ասոցիացիայի դերը։ Ճամբարի շեֆ-խոհարարը Վլադիմիր Նիկողոսյանն է՝ մի հրաշալի անձնավորություն, ով «Նավասարդ» խոհանոցով այդ օրերին սպասարկել է ճամբարականներին։  Ճամբարի վերջին օրը շատ հյուրերի թվում նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էր, ով օգնում էր շեֆ-խոհարարին։ Օրվա ընթացքում ճամբարականները զբոսանավով շրջեցին Սեւանա լճում՝ թերակղզու հարեւանությամբ։ Այս հաճելի զբաղմունքը եւ տարածքի տրամադրումը ճամբարականներին իրականացվել է ՀՀ ԵԿՄ Սեւանի տարածքային բաժանմունքի կողմից։

Օրվա վերջին ճամբարի ղեկավարությունը եւ հյուրերն անցկացրին խորհրդակցություն՝ «Հայքյան» ասոցիացիայի եւ ռազմամարզական պատանեկան կառույցների աշխատանքները համակարգելու հետ կապված։ Ներկա հյուրերից շատերը հայտնեցին ցանկություն՝ աջակցել նորաստեղծ ասոցիացիային։ ՀՀ ԵԿՄ Գեղարքունիքի մարզի «Պատանի երկրապահի» ընդհանուր նախագահ, պահեստազորի գնդապետ, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» նվիրյալների ռազմամարզական ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, ով աջակցել էր ճամբարին տարածքի տրամադրմամբ եւ այլ հարցերով, կարեւորեց մեր ժողովրդի միասնությունը։ Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան, 2020 թ. պատերազմներին։ Գիտակցում է նման ճամբարների դերը եւ պատրաստ է մշտապես աջակցելու հնարավորությունների չափով։

8-օրյա ռազմամարզական ճամբարը Սեւանա լճի ափին փակվեց վերջին խարույկով։ Մինչ այդ աչքի ընկած աշխատակիցները, մարտիկները պարգեւատրվեցին ճամբարի ղեկավարության կողմից։ 8 օրվա ընթացքում միմյանց հետ մրցած եւ համատեղ մարզված պատանիներն արդեն ողջագուրվելով էին հրաժեշտ տալիս միմյանց՝ հավատով, որ էլի են հանդիպելու։

Թեգեր: բանակճամբարռազմամարզական դպրոց
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչու է անհետանում արցախյան ազնվացեղ նժույգը

Ինչու է անհետանում արցախյան ազնվացեղ նժույգը

Պատմական Ջավախքից սերված անվանի պատմաբանը

Պատմական Ջավախքից սերված անվանի պատմաբանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist