Թուրքիայում հասարակական կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ կրթությունը գտնվում են պետության վերահսկողության տակ։ Նրանց պատմության դպրոցական դասագրքերում չի կարող արտացոլված լինել որևէ միտք կամ գաղափար, որը կհակասի այդ պետության պաշտոնական գծին կամ չի համընկնի պետական քարոզչության հետ։
Ընդ որում, պատմության դասագրքերի հեղինակները հիմնականում ազգայնամոլական դիրքերից են անդրադառնում Հայկական հարցին և Հայոց ցեղասպանության թեմային։
Մասնավորապես նշում են, որ հայերը և հրեաները չեն դիմադրել օսմանյան արշավանքներին, այլ որպես փրկիչ են ընդունել իրենց տարածաշրջանում հայտնված թուրքերին։ Իններորդ դասարանի դասագրքում գրված է, որ Կենտրոնական Ասիայից մինչև Փոքր Ասիա քաղաքակրթության ձևավորման գործում բավականին կարևոր ու մեծ դեր ունեն թուրքերը։
Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմայի անդրադարձը թուրքական դասագրքերում»՝ մաս 1-ին։