Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Որտեղ է ծնվել հայրենիքդ

Ամենագլխավոր դասը, որ երեխային պիտի օգնեն հասկանալ ծնողն ու ուսուցիչը

Հուլիսի 24, 2021
Սոցիում
Որտեղ է ծնվել հայրենիքդ
30
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1968 թ. ֆիլմի համար գրված «Ինչից է սկսվում հայրենիքը» երգի բառերը խորհրդային սերնդից շատերն անգիր գիտեն։ Ես ճամփաբաժան սերնդից եմ՝ դպրոցական տարիներիս կեսը՝ խորհրդային համակարգի «բաժինն» էր, կեսը՝ անկախ Հայաստանի։ Բայց երկու համակարգերի դպրոցներում էլ ուսուցիչները դասաժամերին, արտադասարանական պարապմունքներին, էքսկուրսիաների ընթացքում հաճախ էին մեզ հետ խոսում այս թեմայով՝ ինչ է հայրենիքը, ինչու ենք սիրում, հայրենիք ասելիս ինչ զգացողություն ենք ամենաառաջինն ունենում… Պատասխանները տարբեր տարիքում տարբեր էին. ճանաչողական ու ինքնաճանաչողական դրսեւորումներից ելնելով՝ ավելի հստակ, գիտելիքի հետ՝ ավելի խորքային։

Բայց անփոփոխ են մնում առաջին զգացողությունները։ Այդ ժամանակ, իհարկե, չես  հասկանում, որ ա՛յն առաջին թրթիռը, որ ունենում ես հայրենիքի հանդեպ, հենց ա՛յն պատասխանատու հիմնաքարն է, որի վրա նախ կառուցում ես քո հոգու, քո ներսի հայրենիքը։ Հետո… հետո տեսնում ես, որ չկա ներսի ու դրսի հայրենիք, այն մեկն է։ Ու առանց հայրենիքի հոգիդ էլ չկա։

Մի ժամանակ հաճախ էի մեկնում արտերկիր՝ գործողումների։ Լինում էր՝ մեկ ամսում երեքից չորս անգամ։ Ու աշխատանքային արագընթաց՝ բառիս բուն իմաստով վազքի ընթացքում առաջին բանը, որ ուզում էի, «Զվարթնոց» վայրէջքից անմիջապես հետո մեր գյուղ գնալն էր։ Հաճախ այդպես էլ անում էի։ Խմբագիրը գիտեր՝ գիշերն աշխատելու եմ եւ հաջորդ օրը գործի չեմ գալու։ Մեկ օր հետո վերադառնում էի, ծիծաղում էր. «Լիցքավորվեցի՞ր, դե անցիր գործի»։ 

Իհարկե, լիցքավորվել էի։ Որովհետեւ գնացել էի իմ այն առաջին՝ ամենասկզբի թրթիռի հետեւից։ Բարեկամներս հաճախ չէին էլ իմանում, որ գյուղ եմ գնացել։ Գիտեին մանկությանս ընկերները միայն, որ ինձ պիտի ուղեկցեին ու հետո ճիշտ պահին մենակ թողնեին իմ սարի ու քարի հետ։ Օձի նման պիտի փարվեի քարին ու քնեի վառող արեւի տակ։ Իրիկունը պիտի մածնապատվեի ու լայնաբերան ժպտայի։ Լիցքավորվել էի։

Թե բախտս բերեր, դիմացը շաբաթ-կիրակի լիներ, գիշերն անպայման պիտի սարից Սեւան իջնեի։ Ընկերներս պիտի հեռվից հսկեին, որ չխեղդվեմ։ Որովհետեւ չնայած վազելով ինձ տալիս էի Սեւանի սեւ թվացող ջրերին, մանավանդ երբ լուսին չէր լինում, բայց լողալ չգիտեի։ Միայն 1-2 րոպե ջրի վրա պիտի պառկեի, հետո ափամերձ չոփչոփս տայի, ցրտից ու վախից սրթսրթայի ու լայնաբերան ժպտայի։ Լիցքավորվել էի։

Առավոտյան ընկերներս ինձ պիտի ափին ման գային ու չգտնեին, որովհետեւ  ծեգին որեւէ մեքենայով էլի սար էի հասնելու։ Ընկերներս պիտի վազեին գյուղ, ճշտեին՝ առավոտն ով է սար քաղի գնացել ու գային իմ հետեւից՝ մինչեւ սարեսար արձագանքելով քաղվորների ու հովիվների հետ, գտնեին էդ օրվա պուճախս։ Ո՜նց էի սիրում էդ երգեցիկ արձագանքները, բջջային հեռախոսները դեռ չկային։ Ինձ կգտնեին, կզայրանային ու կտանեին սարում ապրողների հետ թել պանիր գցելու, քաղ անելու, սովետական մեխանիկական «Զենիթով» լուսանկարելու ու ամեն դեպքում վրան խփելու։

Արեւը մայր մտնելուն պես ինձ էլի մենակ կթողնեին։ Գիտեին՝ սիրում եմ, բայց ամաչում եմ բարձրաձայն երգել, նույնիսկ երբ ինքս ինձ հետ եմ։ Մարխը փայտին փաթաթած կրակը ձեռքս կտային, մի գավաթ սառը գինի ու կգնային խարույկ վառելու։ Իմ երգի ժամն էր։ Գինին գլուխս կքաշեի, ոտքերս կդնեի սառցաջուր առվի մեջ ու կծորար «Քելե լաոն»։ Հետո մի պահի հեռվից կլսեի սարվորների զուսպ ձայնակցումը ու արցունքներս թաքցնելու համար կգոռայի. «Սովա՜ծ եմ, գալի՜ս եմ, հաց կա՞»։

Իհարկե, կար։ Նախ, եթե սեզոնն էր, բալասութից (կրակի վրա թեթեւ խանձված ցորեն) կսկսեի։ Եթե սեզոնը չէր, աթարի փռան կարտոֆիլն ու աղը բավական էր։ Առանց լվացվելու կքնեի, արեւի ծագելուն պես մրոտ դեմքս արեւի առաջին շողին կտայի ու լայնաբերան կժպտայի։ Լիցքավորվել էի։

Հետո կիջնեի պապիս սարը, որտեղ խորհրդային տարիներին ջրագծեր քաշողներին էր ղեկավարում ու զայրանում էր, երբ առվում բուրդ լվացող ու չփխող կանայք շեղում էին բանվորների ուշադրությունը։ Էն առվում, որտեղ ես, փոքրահասակ մի աղջնակ, լվացի իմ առաջին բուրդը, ու որտեղ առուն քշեց-տարավ իմ գեղեցիկ վարդագույն կոշիկները։ Կոշիկներս փրկել, իհարկե, չկարողացա, մի քիչ թնկթնկացի, բայց ոտաբոբիկ այս ու այն կողմ վազվզելու խինդը մոռացրեց ամեն ինչ։ Սնձաշատ ու ուրցով լի էդ սարում ես միշտ եմ ոտաբոբիկ քայլել, հանկարծ ինչո՞ւ էի որոշել լեհական կոշիկներս ի ցույց դնել։ Առուն քշեց իմ թիթիզությունն ու ինձ իմ բնական վիճակին վերադարձրեց։ Հենց էդ առուն ու իմ առաջին բուրդլվան էին իմ նախաթրթիռը։ Իմ հայրենիքն էստեղից  պիտի սկսվեր։ Առաջին անգամ էստեղ պիտի զգայի, որ առանց էդ առվի ու առանց էդ լիաուրց սարի չեմ կարող։ Առաջին անգամ լայնաբերան ժպիտս էստեղ պիտի ծնվեր ու առաջին լիցքավորումս՝ էստեղ։

Եվ ապագայում էլ պիտի չփոխվեին այս զգացողությունները։ Թրթիռ, որ պիտի տար կյանքի համար ամենակարեւոր հարցի պատասխանը՝ որտե՛ղ է ծնվել հայրենիքդ, որտե՛ղ է դրվել այն հիմնաքարը, որ քեզ պատմել է՝ ով ես դու։ Որ կառուցել է քեզ, եւ որ իրեն կառուցել ես դու։ Ահա՛ ամենագլխավոր դասը, որ երեխային պիտի օգնեն հասկանալ ծնողն ու ուսուցիչը…

Թեգեր: Հայրենիք
Կիսվել12Tweet8Կիսվել2
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում

Տոհմատների երկրի նկարիչ բանաստեղծը

Տոհմատների երկրի նկարիչ բանաստեղծը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist