Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սալես» հրատարակչությունը կնպաստի Իրանում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանրահռչակմանը

Հուլիսի 26, 2021
Սոցիում
«Սալես» հրատարակչությունը կնպաստի Իրանում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանրահռչակմանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-իրանական գրական կապերն ամրապնդելու, երկու երկրների ժամանակակից գրողներին թարգմանելու, հրատարակելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի «Սալես» հրատարակչության տնօրեն Մոհամմադ Ալի Ջաֆարիյեն: Նա կարծում է, որ հայերն ու իրանցիները բազմաթիվ ընդհանրություններ ունեն և արվեստի, գրչի ժողովուրդներ են, ուստի անհարժեշտ է համագործակցել, զարգացնել դարավոր գրական կապերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մոհամմադ Ալի Ջաֆարիյեն հիշեցրեց, որ իրենց երկրում մեծ է իրանահայ համայնքը, և հայ գրականությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Համագործակցությունը ձևավորվել է դեռ յոթ կամ ութ տարի առաջ, սակայն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի շնորհիվ այն նոր թափ է ստացել:

«Մենք մտադիր ենք զարգացնել գրական ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Նախատեսում ենք թարգմանել, Իրանի ընթերցասեր հասարակությանը ներկայացնել հայ ժամանակակից գրողներին: Նույն սկզբունքով էլ Հայաստանում կհանրահռչակենք Իրանի ժամանակակիցներին: Այցի շրջանակում ձգտում ենք նոր ծանոթություններ, կապեր հաստատել և համաձայնություններ ձեռք բերել: Փորձում ենք ծանոթանալ ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել բոլորի առաջարկությունները»,-պատմեց նա ու տեղեկացրեց, որ Հայաստանի գրողների միությունում արդեն իսկ հանդիպել է ժամանակակից գրողների, հրատարակիչների:

Զրուցել են «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների հետ և պարզել, որ «Անտարեսը» հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների շարք է լույս ընծայում. նախատեսում են ընտրել տասը լավագույն աշխատանք՝ Իրանում հրատարակելու նպատակով:

Մոհամմադ Ալի Ջաֆարիյեի խոսքով՝ Իրանում լայն տարածում ունեն հայտնի իրանահայերի, մեծահարուստների հիշողությունների հիման վրա գրված գրքերը, պատմավեպերն ու սիրավեպերը: Պահանջված են նաև ժամանակակից հայ պոետների ժողովածուները, սիրված են  արտերկրում ստեղծագործող հայ գրողների գրքերը: Թարգմանել և հրատարակել են գրքեր, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: Դրանցից մեկն ամբողջությամբ հիմնված է պարսկական աղբյուրների փաստաթղթերի վրա:

«Մենք գրախանութների մեծ ցանց ունենք ամբողջ երկրով մեկ և ցանկանում ենք, որ մեզ մոտ հայկական տարբեր հրատարակչությունների անկյուններ լինեն, քանի որ հրատարակչության խանութներից մեկն Իրանի հայաբնակ թաղամասում է, կարծում եմ, որ հայերեն գրքերը ևս մեծ ընդունելության կարժանանան»,-նշեց հրատարակիչը:

Նա  խոստովանեց, որ իր համար սա նոր գործընթաց է: Իրանում կան  մասնագետներ, որոնք ուսումնասիրում են հայ հեղինակներին, որոշում, թե որ գործերն է պետք թարգմանել, սակայն ինքը դեռ չի ընթերցել հայ ժամանակակիցներին: Խոստանում է անպայման կարդալ:

Մոհամմադ Ալի Ջաֆարիյեն ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ գրքի իրանական շուկան բավականին մեծ է, ընթերցասերների համայնքը՝ ևս: «Գիրքը հատուկ տեղ ունի, և այդ պոտենցիալը լավ ճանաչված ու բացահայտված չէ Հայաստանում: Այն ներուժն էլ, որ առկա է համագործակցության առումով, հնարավորինս լավ օգտագործված չէ, և այդ բացը լրացնելուն է ուղղված մեր քաղաքականությունը: Մենք դարավոր բարեկամական կապեր ունեցող ժողովուրդներ ենք, որոնք մշակույթի, արվեստի բոլոր բնագավառներում ընդհանրություններ ունեն: Իրանում մեծ համայնք կա, որում շատ են գրչի մարդիկ, արվեստագետները: Եթե լուրջ ուսումնասիրենք արվեստի բոլոր ճյուղերը, կտեսնենք, որ դրանց ակունքներում իրանահայերն են: Մենք պետք է կարողանանք լավ զարացնել Հայաստան, իրանահայեր և Իրանի արվեստագետների համայնք եռանկյունին և ճիշտ օգտագործել այն ներուժը, որը լավ բացահայտված չէ»,-եզրափակեց «Սալես» հրատարակչության տնօրենը:

Անժելա Համբարձումյան

Թեգեր: գրողԻրանհրատարակչություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայկական ծանրամարտի առեղծվածային հուլիսի 26-ը

Հայկական ծանրամարտի առեղծվածային հուլիսի 26-ը

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Մարտակերտ քաղաքում

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Մարտակերտ քաղաքում

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist