Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո

Հայկական պետականության հիմքում միշտ էլ եղել է զինվորի արժեւորումը

Հուլիսի 27, 2021
Սոցիում
Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
88
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի անկախացման գործընթացը մեկնարկեց Արցախյան շարժմամբ եւ ընթացավ Արցախի ազատագրական պայքարին զուգահեռ: Նորանկախ Հայաստանի կայացումը մեկնարկեց Զինված ուժերի, իսկ Արցախի Հանրապետությանը՝ պաշտպանության բանակի ստեղծման հիմքի վրա: Լիովին օրինաչափ է, որ աշխարհաքաղաքական մեր բարդ տարածաշրջանում հայկական պետականությունների խորհրդանիշը պետք է լիներ հայ զինվորը: Կայացած եւ ուժեղ զինված ուժերն են բոլոր ժամանակներում եղել հայկական պետականության պահպանման թիվ մեկ երաշխիքը: 44-օրյա պատերազմը մեկ ավելորդ անգամ հաստատեց այդ ճշմարտությունը եւ ընդգծեց հայ զինվորի անչափելի արժեքը:

Հայաստանի անվտանգությունն ապահովող յուրաքանչյուր ոք պետք է գտնվի պետության առաջնային ուշադրության ներքո, ինչը ենթադրում է պետության կողմից վերջինիս առաքելության ճիշտ գնահատում: Փաստ է, որ մեր անկախության 30 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողներն իրենց առաքելությունն իրականացրել են մշտապես բարձր պատրաստության մակարդակում՝ շփման գծում եւ թիկունքում գործելով ռազմական դրության ու չավարտված պատերազմի պայմաններում: Նման իրավիճակներում պետությունը պետք է առաջնային ուշադրության տակ պահի եւ գնահատի նրանց աշխատանքը, բայց պարզվում է, որ նույնիսկ մայր օրենքներում կան դրույթներ, որոնք ոչ միայն նպատակաուղղված չեն այդ կարեւորագույն առաքելության իրականացմանը, այլեւ էականորեն  խաթարում են ծանր ծառայություն իրականացնող զինծառայողի իրավունքները:

Մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» մայր օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում շարադրված է. «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով»: Օրենքում նման կարգավորում, կա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ ՀՀ ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական եւ պայմանագրային զինծառայողների համար արտաժամյա եւ հանգստյան օրերին ծառայություն տանելը, հաճախ նաեւ հասանելիք արձակուրդից չօգտվելը հիմնականում մշտական բնույթ են կրում, ինչը թելադրված է չավարտված պատերազմով:

Պատահական չէ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2018 թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ այդ դրույթը համարվել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ եւ 82-րդ հոդվածներին հակասող ու անվավեր: Հիմնահարցը կարգավորելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել համապատասխան օրենքի նախագիծը, որով կարգավորվում են զինծառայողին հանգստյան ու տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձեւով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում տրամադրելու եւ դրա հաշվարկի հետ կապված հարաբերությունները: «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաեւ այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի դիմաց, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով»,- ասված է օրենքի նախագծում:

Արտաժամյա եւ հանգստյան օրերին աշխատելու դեպքերը կարգավորվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, որում ասվում է, որ հանգստյան եւ տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տեւողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը: Այդ նույն հոդվածում ամրագրված է, որ սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ու կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տեւողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու եւ այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ու զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձեւով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին: Սակայն այդ ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձեւով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու գործընթացն ապահովելու համար օրենքով կարգավորված չէ դրանց տրման, ինչպես նաեւ տրված չլինելու դեպքում՝ զինծառայությունից արձակվելիս զինծառայողին նաեւ այդ օրերի դիմաց հատուցման հաշվարկման ընթացակարգը, ինչի լուծումը տրվում է օրենքի նախագծում:

Գործող օրենքում կա մեկ այլ հիմնարար բաց, ըստ որի՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված եւ այդ ընթացքում զինվորական հաստիքը քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ զինվորական հաստիքի կրճատման հիմքով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը կասեցվում է, եւ այդ հիմքով շատ հաշվառված զինծառայողներ զրկվում էին երկար տարիներ սպասված բնակարանից, ինչն առաջացնում էր նրանց արդարացի վրդովմունքը:

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված այն հիմքերի շարքում, որոնց դեպքում պահպանվում է հաշվառված զինծառայողի՝ բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը, լրացնել նաեւ հաշվառված զինծառայողի զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ հաստիքների կրճատմամբ զինվորական ծառայությունից արձակելու հիմքը:

Օրենքի նախագծի ընդունմամբ էականորեն կպաշտպանվեն զինծառայողների իրավունքները, պետությունն ավելի լիարժեք կկատարի իր պարտավորությունները հայրենիքի պաշտպանի հանդեպ: Այսօր, առավել քան երբեւէ, մենք խնդիր ունենք համարժեք գնահատելու հայոց բանակի ներկայացուցչի առաքելությունը:

Թեգեր: զինվորՀՀ Պաշտպանության նախարարությունՀՀ ՊՆպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Համբերության բաժակը լցվել է

Համբերության բաժակը լցվել է

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist