Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

Փաստաթղթերը՝ ուստարվա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում եւ հարկայինի սպասարկման ցանկացած բաժանմունքում

Հուլիսի 27, 2021
Սոցիում
Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է
23
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով: Այս մասին նախորդ աշխատանքային շաբաթվա վերջին տեղեկացրել էր Պետական եկամուտների կոմիտեն։ «ՀՀ»-ն փորձեց մանրամասներ ճշտել՝ ովքեր կարող են այս իրավունքից օգտվել, ուսանողը ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ՊԵԿ, որ դեպքերում կարող է մերժվել եկամտային հարկի վերադարձը եւ այլն։

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է, հաստատված է կառավարության 2020 թ. հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ:

Տեղեկացնենք, որ մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկում, օրինակ, ներառված են հատուկ մանկավարժությունը, դիզայնը, սոցիոլոգիան, շրջակա միջավայրի գիտությունները, ֆիզիկան, ռադիոֆիզիկան, վիճակագրությունը, ֆինանսական մաթեմատիկան, ծրագրային ճարտարագիտությունը, համակարգչային ճարտարագիտությունը, պարենամթերքի տեխնոլոգիան։ Ասպիրանտուրայի «բաժնի» ցանկում են՝ մաթեմատիկական կիբեռնետիկա եւ մաթեմատիկական տրամաբանություն, բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա, հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ եւ համակարգեր, էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ եւ դրանց կառավարումը, միջուկային էներգետիկ կայանքներ… Իսկ օրդինատուրայի մասնագիտություններից են ակնաբանությունը, ընդհանուր վիրաբուժությունը, ընտանեկան բժշկությունը, համաճարակաբանությունը, հոգեբուժությունը, մանկաբարձությունը, գինեկոլոգիան եւ նյարդաբանությունը։

Ինչեւէ, քանի որ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման հարց էլ կա, մեզ հետաքրքրեց՝ ֆիզիկական անձը կարո՞ղ է միաժամանակ երկուսից էլ օգտվել՝ եւ՛ հիփոթեքայինի մասով, եւ՛ ուսման վարձի փոխհատուցման մասով։ Ի պատասխան ՊԵԿ-ից համառոտեցին. «Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման եւ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից»։

Գանք այն հարցին, թե վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Դրանք են՝ 1. ՊԵԿ նախագահի 25.12.2020 թ. N 1240-Լ հրամանով սահմանված ձեւի դիմում, 2. բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, 3. ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը, 4.  հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, 5. ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաեւ տվյալ մասնագիտության համար սահմանված եւ վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։

Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի դիմում, ինչպես նաեւ վճարված տարեկան ուսման վարձի չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք, եթե մինչ այդ ներկայացված մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

Հաստատված հիշյալ մասնագիտությունների ցանկից զատ կա կառավարության մեկ այլ որոշում՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որ սահմանված է դարձյալ 2020 թ., արդեն հուլիսի 3-ի որոշմամբ։ Ինչու՞ է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը հիմա մեկնարկել։ Պարզվեց՝ անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացվեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։ Եվ դիմողը կարող է դա անել հարկայինի սպասարկման ցանկացած բաժանմունքում։

Ծրագրի հավանական շահառուներին կհետաքրքրի նաեւ, թե որ դեպքում կարող է մերժվել իրենց դիմումը։ ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե, օրինակ, ուսանողը տվյալ գործատուի մոտ համարվել է վարձու աշխատող, սակայն եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն։ Կամ եթե ուսանողը նույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ նույն կրթական աստիճանում որեւէ այլ մասնագիտության գծով օգտվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից։ Ամեն դեպքում եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին կծանուցվի ուսանողին:

Իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա կատարվող վերադարձը հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող 8-րդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին: Ընդ որում՝ շահառուն գումարը կարող է ազատ տնօրինել։

Թեգեր: ԲՈՒՀեկամտահարկՀՀ ՊԵԿուսման վարձ
Կիսվել9Tweet6Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կյանքը՝ գիտության ու սիրո ուղեկցությամբ…

Կյանքը՝ գիտության ու սիրո ուղեկցությամբ…

Երբ սիրում ես հողդ նվիրյալ զավակի նման…

Երբ սիրում ես հողդ նվիրյալ զավակի նման…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist