Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու

Հուլիսի 28, 2021
Սոցիում
Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության պետական ծրագրի շահառուների թիվն արդեն անցել է 700-ից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ծրագրի կատարման ընթացքի մասին  մանրամասներ հայտնեցին պատասխանատուները:

«Առաջին փորձն է մեր իրականության մեջ: Պետությունը, ելնելով ժողովրդի ստացած հոգեբանական ազդեցություններից, անկումային տրամադրություններից, նպատակահարմար գտավ կազմակերպել ժողովրդի լայն զանգվածների հոգեբանական առողջության խնդիրը»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար: Հայտարարված մրցույթում շահել է Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Հիմնադրամը փոխադարձ համաձայնության պայմանագրով աշխատում է նաև հոգեբանական այլ կազմակերպությունների հետ: 8 հոգեբանական կազմակերպությունների կողմից մոբիլիզացվել են 60-ից ավելի որակավորված հոգեբաններ: Բուն աշխատանքները սկսվել են դեռ հունիսի 1-ին, պետք է իրականացվեն 6-ամսյա ժամկետում: Մինչև ծրագրի մեկնարկը ԱԻՆ-ի համապատասխան մասնագետները ևս աշխատել են բնակչության հետ, նախարարությունը հարյուրավոր զանգեր է ստացել: «Եվ սեփական վերլուծության արդյունքում նախարարության հոգեբանները հասկացել էին, որ բավականին լայն խոցելի շերտեր ունենք»,- ասաց Հակոբյանը:

ԱԻՆ հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը նշեց, որ ծրագրի համապատասխան թիրախային խմբեր են հանդիսանում անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները, պատերազմին մասնակցած զինծառայողները և կամավորականները, տեղահանվածները: Հոգեբանական աջակցության ընթացքում այդ անձինք ծառայություններ են ստանում մի շարք ուղղություններով՝ անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, մատուցվում են նաև հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Բացի այդ, իրականացվում են նաև առցանց, հեռախոսային հոգեբանական ծառայություններ:

Գրիգորյանը, սակայն հավելեց, թե դեռևս ձևավորված չէ այն գիտակցությունը, որ պետք է դիմել հոգեբանի, նման դեպքում նախաձեռնությունն առավելապես հոգեբանների կողմից է լինում, որոնք փորձում են հայտնաբերել շահառուներին, աշխատել նրանց հետ: Սակայն ցանկացած շահառու կարող է կապ հաստատել հոգեբանական ծառայություններ մատուցող կոնսորցիումի անդամ որևէ կազմակերպության հետ կամ կապվել հատուկ ծրագիրը սպասարկելու համար ստեղծված հոգեբանական ծառայությունների մատուցման թեժ գծով, որն իրականացնում է համապատասխան խորհրդատվություն, ուղղորդում դեպի համապատասխան հոգեբանական ծառայություն:  Թեժ գծի համարն է 060 834 777:

Նախորդ օրվա տվյալներով արդեն 700-ից ավելի շահառուներ ստանում են հոգեբանական ծառայություններ: Ծրագրով նախատեսվում է առավելագույնը մինչև 8 սեանս հոգեբանական ծառայությունների մատուցում: 70-ից ավելին արդեն ավարտել են:

ԵՊԲՀ֊-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ հավելեց, որ ոչ միայն Հայաստանում, նաև եվրոպական շատ զարգացած երկրներում կա այդ խնդիրը, երբ մարդիկ հապաղում են դիմել հոգեբանի: 20-25 տոկոս դեպքերում առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են և աստիճանաբար կարող են խանգարել ոչ միայն անձին, այլև նրա շրջապատի մարդկանց և հասարակությանը: Հիմնադրամի սոցիալական աշխատողը  զանգահարում է շահառուներին և տեղեկացնում, որ ստեղծվել է այդպիսի ծառայություն, կարող են դիմել: 

Թեգեր: ժողովուրդհոգեբանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

Լավ տիրոջը շունը քարշ չի տա

Լավ տիրոջը շունը քարշ չի տա

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist