Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հունոտի ձորը նորից… որբացավ

Այսօր այնտեղ թուրք բարբարոսներն են

Հուլիսի 28, 2021
Սոցիում
Հունոտի ձորը նորից… որբացավ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
300
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին առավել գայթակղող վայրերի շարքում Հունոտի կիրճը, որպես պետական բնապատմական արգելոց, առանձնահատուկ տեղ ուներ, եւ շատերին էր հետաքրքրում բնակավայրի պատմությունը: Տարածքում տեղակայ-ված պատմաճարտարապետական հուշարձանները, «երգող» ջրվեժները, զարմանահրաշ բնությունը՝ անկրկնելի իր զարդերով, կախարդում էին անցորդին, երկար խորհելու առիթ տալիս: Գլխավոր երթուղին ձգվում էր դեպի Մամռոտ քար տանող ջրվեժ, որը պատմու-թյան մեջ հայտնի է Հովանոցներ խորհրդավոր անվամբ: Տեղացիներն այն կիրճի թագուհի էին համարում՝ զուգված քարեղեն փայլուն զարդերով: Իսկ ամռան տապին քանի-քանի ծարավ սրտեր է հագեցրել, զովացրել… Շրջապատում՝ հին, կիսավեր ջրաղացներ են, բնական, մշտահոս աղբյուրներ եւ առվակներ:

Հաջորդ ուղին դեպի «Զույգ աչք» տանող քարանձավ էր ձգվում: Զբոսաշրջիկները գլխավոր ճանապարհից թեքվում էին դեպի պատմական Հունոտ գյուղի տարածք եւ կա-մարաձեւ քարե կամուրջը հաղթահարելով՝ հայտնվում հին բնակավայրի թաղամասերում, որտեղ ցավից «ճչում» են տեղահանված, կիսավեր տները: Իսկ մոտակա գերեզմանոցում Հունոտի ննջեցյալներն են հանգչում՝ գյուղի պատմության մասին ժլատ տեղեկություն-ներն ասես «ամփոփելով» հսկա տապանաքարերին փորագրված տողերում… Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո բազում բնակավայրերի թվում «Հունոտի ձորը» եւս հայտնվել է թշնամու վերահսկողության տակ…

Ըստ պատմական աղբյուրների՝ Հունոտը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբներին, Կար-կառ գետի ափին: Սկզբնական շրջանում գյուղում ընդամենը մի քանի ընտանիք էր բնակ-վում, որոնց կենսապահովման գլխավոր աղբյուրը գործող ջրաղացներն էին: Հետագայում նրանք հիմնադրեցին պտղատու այգիներ, սկսեցին զբաղվել երկրագործությամբ, անաս-նապահությամբ: Ու քանի որ ծաղկուն բնակավայրը, շրջապատող խիտ անտառները հրաշալի պայմաններ էին ստեղծել մեղվաբուծության համար, հետագայում եկամտի հու-սալի աղբյուր դարձավ եւ ավանդական այդ զբաղմունքը, եւ ձորակի մեղրն ամենաանա-րատն էր համարվում շրջակա բնակավայրերում: 19-րդ դարի վերջերին համայնքում շուրջ 150 մարդ էր բնակվում: Ցավոք, տարիների ընթացքում թուրքերի ասպատակությունների, թալանի ու ավերածությունների պատճառով մարդիկ ստիպված եղան լքել գյուղը եւ տե-ղափոխվել հարեւան բնակավայրեր:

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության հետեւանքով վերջին բնակիչները սեփական օջախներից հեռացան անցյալ դարի 30-ական թվականներին՝ թող-նելով իրենց ջրաղացներն ու բերքառատ այգիները: Մինչդեռ Հունոտը, որ բերդաքաղաքի ալյուր մատակարարող հայտնի բնակավայրերից էր, գտնվելով Կարկառի ափին՝ երկար ժամանակ ջրաղացների մեծ մասի սեփականատերն էր: Հատկանշական է, որ գյուղի տա-րածքում գտնվող կամարաձեւ քարե կամուրջը տնտեսական ու ռազմավարական նշանա-կություն է ունեցել բնակչության համար՝ երկար տարիներ հաղորդակից լինելով Շուշիի ու Վարանդայի մի շարք բնակավայրերի հետ: Թեկուզեւ կիսավեր վիճակում, այն միշտ էլ զբոսաշրջիկների հետաքրքրությունն է շարժել: Կամուրջը շուրջ 30 մ երկարություն եւ 4 մ լայնություն ունի (բարձրությունը՝ 8 մ) եւ ծովի մակարդակից 890 մ բարձրության վրա է:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ ազգային արխիվում մի շարք հետաքրքիր փաստաթղթեր են պահպանվում Հունոտի, գյուղի եկեղեցու վերաբերյալ: 1901 թ. թիվ 288 փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ «Հունոտ գյուղի եկեղեցին պատկանում է Ղարաբաղի հոգեւոր թեմին»: 1851 թ. արձանագրված փաստաթղթերից մեկում ներկայաց-ված է թեմի հոգեւորականների ցուցակը: 1896 թ. արձանագրություններից մեկն էլ վկա-յում է, որ Մխիթարաշեն եւ Հունոտ գյուղերում գործում էր մեկ եկեղեցի՝ Գեւորգ քահանա Սարգսյանի առաջնորդությամբ: ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերից մեկի համաձայն էլ 1916 թ. գյուղում սպասավոր չունենալու պատճառով Հունոտի եկեղեցին դադարել է գործել: Նման վկայության, ի դեպ, կարելի է հանդիպել Արցախի հոգեւոր թեմի վավերագ-րերում:

ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության կողմից ամենա-տարբեր ծրագրեր էին մշակվել «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի, տարածքում գտնվող հուշարձանների, հոգեւոր-մշակութային արժեքների վերականգն-ման ու պահպանման վերաբերյալ: Այդ տեսանկյունից անուրանալի է Փրջամալ գյուղի բնակիչ Հովիկ Բեգլարյանի աստվածահաճո առաքելությունը, ով 2005-ից ստանձնել էր հին հուշարձանների, աղբյուրների, եկեղեցու շրջապատի, գյուղի գերեզմանոցի հին տա-պանաքարերի եւ խաչքարերի մաքրման, փորագրված գրությունների վերծանման ու ու-սումնասիրման, դրանց գրառման գործը:

«Դա սկսվեց այն բանից հետո, երբ փոխվեց իմ ապրելակերպը, դարձա Հայ առաքե-լական եկեղեցու զավակ, ինձ նվիրեցի եկեղեցաշինական գործերի, խոնարհված եկեղե-ցիների մաքրման ու պաշտպանման աշխատանքներին,- ասում է Հ. Բեգլարյանը: – Սկզ-բում հայրենի գյուղում բացեցի իմ նախահայրերի տապանաքարերը: Մաքրեցի եւ որոշ տեղեկություններ առնելով՝ փորագրությունները վերականգնեցի: Ապա աշխատանքները շարունակեցի հանրապետության այլ բնակավայրերում գտնվող եկեղեցիներում եւ մա-տուռներում: Օրերից մի օր էլ զբոսաշրջության վարչությունից առաջարկ ստացա «Հունո-տի ձոր» տեղափոխվել եւ տաք շունչ, ջերմություն հաղորդել տարածքում հաշվառված պատմական, հոգեւոր-մշակութային հուշարձաններին, ու ես սիրով եւ ոգեւորությամբ հանձն առա այդ գործը: Անհրաժեշտ էր վեր հանել մեր նախահայրերի պատմությունը, ու-սումնասիրել նրանց անցած ուղին, ապրելակերպը եւ սերունդների մոտ որոշակի պատ-կերացում ձեւավորել ժառանգականության պահպանման ու փոխանցման վերաբերյալ»:

Նրա հաստատմամբ՝ ուսումնասիրությունների արդյունքում վերհանված տապանաքարերի գրությունները հիմնականում համընկնում են արխիվային տվյալներին: Ըստ որում՝ դրանք իրենց վրա մեծամասամբ «կրում» են խաչեր, քրիստոնեական նախշեր: Հովիկ Բեգլարյանը ցավով է նշում, որ գերեզմանոցում որոշ շիրիմներ թուրքերի կողմից ապականվել, պղծվել են՝ «թանկարժեք զարդեր, մասնավորապես՝ ոսկե իրեր հայտնաբե-րելու մոլուցքով արբած»: Հովիկը «Հունոտի ձորում» ընկած բոլոր 63 տապանաքարերը բարձրացրել, վերատեղադրել էր, մաքրել, կարգի բերել շրջապատը՝ իր ձեռնարկումը հա-մարելով աստվածահաճո գործ: Այսօր արգելոցն իրական տիրոջ կողմից «լքված» որբանոցի է վերածվել, որտեղ թշնամին մոլագարի պես վերացնում է հայկական հետքը:

Թեգեր: ԱրցախՀունոտի ձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Պատանի երկրապահի» հետաքրքիր ու ուսանելի առօրյան

«Պատանի երկրապահի» հետաքրքիր ու ուսանելի առօրյան

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist