Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ ջազային երաժշտության մաեստրոն

Իսկ նրա երգերը երբեք չեն «ծերանում»

Հուլիսի 29, 2021
Սոցիում
Հայ ջազային երաժշտության մաեստրոն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այդ նրանց՝ մեծերին է վերապահված ազգն ու երկիրն օտարներին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու պատիվն ու առաքելությունը, հարստացնելու ազգային արժեքների գանձարանը: Այդ նրանք են գալիս ճառագելու իրենց շռայլ տաղանդով եւ թողնելու սեփական հետագիծը հայ ոգեղեն երկնի տարածքներում: Նրանց շարքում է Կոնստանդին Օրբելյանը՝ զավակը Աղապարոն հոր եւ Սառա մոր, ովքեր հիմնավորվել, զավակներ էին ունեցել ռուսական Արմավիր քաղաքում, այնուհետեւ տեղափոխվել հայաշեն ու… հայակեր Բաքու:

Տակավին հինգ տարեկան էր, երբ առաջինը զարմացնում է երաժշտությամբ զբաղվող եղբորը՝ Գարեգինին, երբ լսողությամբ վերարտադրում է նրա հնչեցրած՝ այն ժամանակներում արդիական համարվող երգերի մեղեդիները: Ի ծնե երաժշտական ընդունակություններով օժտված փոքրիկին անհրաժեշտ էր տալ համապատասխան կրթօջախ: Եվ նրան ընդունում են Բաքվի կոնսերվատորիային կից գործող շնորհալի երեխաների դպրոց, որտեղ, սակայն, Կոնստանդինին բախտ չէր վիճակված երկար սովորել. 1936-ից երկրում տիրող արյունալի հալածանքները հարվածում են նաեւ նրանց ընտանիքին՝ ձերբակալվում, այնուհետեւ գնդակահարվում է հայրը, երկու տարի անց ձերբակալվում եւ հինգ տարով ստալինյան ճամբարներում տառապում է մայրը: Ավագ եղբայրը եւ ինքը մնում են միայնակ՝ միաժամանակ հարազատ միջավայրում դառնալով «աքսորյալներ հասարակությունից»՝ որպես ազգի թշնամիների զավակներ: Շնորհառատ փոքրիկին անմիջապես հեռացնում են դպրոցից, եղբորը տանում բանակ: Սկսվում է Մեծ հայրենականը: 1942 թ. Կոնստանդինին, որպես դաշնակահար եւ ակորդիոնիստ, ընդունում են ութերորդ օդաչուական կորպուսի ջազային բաժին, որտեղ ստեղծվում է երաժշտական խումբ: 14-ամյա պատանին դառնում է քիչ-քիչ անուն հանող երաժշտախմբի անդամ: Եվ մի օր էլ խումբը համերգային ծրագրով գալիս է Երեւան: Այդ ժամանումը ճակատագրական էր լինելու ապագա արվեստագետի համար. այստեղ նրան նկատում են երեւանյան ճանաչված երաժիշտները, անձամբ ինքը՝ Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադիր եւ ղեկավար, վաստակաշատ Արտեմի Այվազյանը: Նկատում եւ հրավիրում է իր նվագախումբ: Այնուհետեւ շուրջ երեքուկես տասնամյակ նա էր ղեկավարելու Հայաստանի թիվ մեկ էստրադային նվագախումբը՝ շարունակելով իր երեւելի նախորդի ավանդներն ու գործը՝ օր-օրի բարձրացնելով նրա համբավն ու հեղինակությունը: Կարճ ժամանակ անց, որպես ջազի լավագույն կատարող, խմբի համբավը դուրս է գալիս հանրապետության սահմաններից: 1956 թ. արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ ծանոթանում է հանրահայտ Միշել Լեգրանի հետ, առաջարկ է ստանում նախկին Միությունում մեծ հեղինակություն վաստակած Ուտեսովի ջազային նվագախմբում ընդգրկվելու, որը, սակայն, մերժում է: Հաջորդ տարում, իր ծննդան օրը Կոնստանդինին սպասվում էր ամենաթանկ նվերը՝ գտնվում է եղբայր Գարեգինը, որին համարում էին պատերազմում զոհված…

Անցյալ դարի 70-ականներից ի վեր Հայաստանի ջազային նվագախումբը հռչակ է ձեռք բերում նաեւ արտասահմանում, ելույթներ է ունենում աշխարհի լավագույն բեմերում՝ հանրահայտ ջազ նվագախմբերի հետ համատեղ: Պատահական չէր, որ խումբը բնութագրում էին որպես «տաղանդների գանձարան»:

Ասենք, որ անվանի կոմպոզիտորն ու դիրիժորն իր ուժերը փորձել է նաեւ երգաստեղծման ասպարեզում եւ բավական լուրջ հաջողություններ գրանցել: Նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ստեղծել նոր մեղեդիներ, գրել «Օրորոցայինը»: Նա է հեղինակը «Սիրտը երգում է», «Ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմերի երաժշտության: Հիշատակման է արժանի կոմպոզիտորի լարային կվարտետը: Մեծ ճանաչում են գտել սիմֆոնիան, «Անմահություն» բալետը, «Հուշարձան», «Դեպի թռիչք» խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը», «Զանգեզուր» պոեմը, «Երեւանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արեւիկ», «Սերը չի ծերանում» եւ սիրված այլ երգեր:

Ամփոփենք. Կոսնտանդին Օրբելյանը հայ ջազային էստրադային երաժշտությունը եւ նրա կատարողական արվեստը բարձրացրել է իր ժամանակի համար ամենաբարձր մակարդակի: Նա ստեղծել է դպրոց՝ լավ երաժշտական նյութն ընկալելու եւ գնահատելու, էստրադային նվագարանն իր տոնական հնչեղության, բեմական ճշգրիտ եւ ճաշակավոր պահվածքի դպրոց: Եվ այդ ամենն ստեղծել է առանց ավելորդ քաղաքավարության. նա հայտնի էր նաեւ իր առասպելական խստապահանջությամբ: Նաեւ դա էր օրբելյանական նվաճումների նախապայմաններց մեկը:

Թեգեր: դիրիժորերաժշտությունԿոնստանդին Օրբելյանջազ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին

Իրաքում հինգ մարդ է զովել ուղղաթիռն ընկնելու հետեւանքով

Իրաքում հինգ մարդ է զովել ուղղաթիռն ընկնելու հետեւանքով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist