Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եղեգնու ձորի սրբատունը

Հուլիսի 30, 2021
Սոցիում
Եղեգնու ձորի սրբատունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի միջին մասում, թե՛ աջ եւ թե՛ ձախ կողմերում կան ժայռակերտ ձորակներ, որոնցում շատ են բնական քարանձավները: Դրանք բազում դարեր առաջ ծառայել են հայ մարդուն՝ որպես բնակարան ու որպես հոգեւոր շինություն: Շրջանում ավեր ու կիսավեր, ամբողջությամբ պահպանվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ, որոնց մի մասը ժայռափոր է:

Ծաղկաբերդ համայնքի տարածքում՝ գյուղից մոտ 3 կմ հարավ, պահպանվել է Քրոնքի վանք-ժայռափոր եկեղեցին: Իսկ 8,2 կմ հյուսիս-արեւմուտք՝ նախկին Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք, ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից 2.3 կմ հարավ-արեւելք՝ կտրտված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները ,Եղեգնու ձորե (Ղամիշ դարա) անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի: Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի, հատակապատում տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ եւ ամբողջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N.  46 33 10,2 E.  Alt.1000 մ: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո կտրուկ զառիթափ է: Եկեղեցու արեւմտյան եւ արեւելյան կողմերի բռեկչայի ուղղահայաց մերկացումների եւ նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական, ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չեն նկատվում: Այսօր ձորում նաեւ աղբյուր եւ առվակ չկա:

Եկեղեցին հորինվածքում միանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչեւ 3.28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձեւ խորանն առանձնանում էր սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով: Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ եւ այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է եւ այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սակայն չկա մկրտության ավազան, որը հուշում է՝ մատուռ-եկեղեցին եղել է աղոթարան տարածքի ճգնավորների համար: Այդ է վկայում նաեւ այն, որ տարածքում գերեզմանոցի հետք չկա, այսինքն՝ ժայռափորը որեւէ բնակավայրի չի պատկանել: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված են եղել հունցած կավի սեւացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է: Ուշագրավ է եկեղեցու լուսավորության կազմակերպումը: Ամենայն հավանականությամբ, մուտքի վրա՝ հարավային ճակատից, բացված է եղել հիմնական լուսավորությունն ապահովող պատուհանը, որը ներկայումս փլուզված է:

Եկեղեցաշինության կանոնիկ պահանջներից են արեւմտյան ճակատի լուսամուտը եւ խորանի արեւելահայաց պատուհանի առկայությունը: Այս պարագայում, երբ եկեղեցին արեւելքից եւ արեւմուտքից, առանցքով ամբողջ ծավալով ընկղմված է կավաշերտի մեջ, խորանին արեւելքից պատուհան բացելը գործնականում անհնարին է: Ուստի խորանի հարավային պատի վերնամասից փորված-բացված է 3 մ երկարությամբ, 0,7 մ տրամագծով կլոր օդանցք-պատուհան, որը, մասամբ ուղղված լինելով դեպի արեւելք, կրում էր արեւելյան պատուհանի իմաստը: Մոտավորապես նման սկզբունքով լուծված է նաեւ արեւմտյան պատուհանի խնդիրը: Արեւմտյան պատի կենտրոնի վերնամասից մի կոր, դեպի դուրս լայնացող սողանցք-պատուհանը՝ մոտավորապես Զ շրջագծով, շրջանցելով մուտքի եզրագիծը, դուրս է գալիս հարավային ճակատ: Այսպիսով՝ լուծվում է երկու պարտադիր պատուհանների խնդիրը, որոնք, ճիշտ է, բավարար  լուսավորություն չեն տալիս, բայց ելքը դեպի արեւելք ու արեւմուտք ապահովում են:

Եկեղեցում որեւէ արձանագրություն կամ զարդարանք չկա: Նրա կառուցման ու գոյատեւման մասին լռում են նաեւ սկզբնաղբյուրները: Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերով: Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգեւորականները: Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի եւ հայագիտական ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ:

Թեգեր: ԱրցախԵղեգնու ձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ամենաազնիվ արժեքի՝ հայրենիքի նվիրյալը

Ամենաազնիվ արժեքի՝ հայրենիքի նվիրյալը

Ինչ տեսակի ԱԹՍ են խոցել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Ինչ տեսակի ԱԹՍ են խոցել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist