Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենի բնաշխարհի անխոս վկաները

Քրոնքի ժայռափոր եկեղեցի կամ ՔՐՕՆԻՑ ՎԱՆՔ

Հուլիսի 31, 2021
Սոցիում
Հայրենի բնաշխարհի անխոս վկաները
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
647
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղը փռված է Հակարի գետի աջ ափին: Ադրբեջանական բռնատիրության տարիներին բնակավայրը կոչվում էր Գյուլիբերդ եւ Լաչինի շրջանի հարավային վերջին գյուղն էր՝ սահմանակից Գորիսի շրջանին: Գյուղից մոտ 2-3 կմ հարավ, բարձրաբերձ ժայռերով պատված ձորակում պահպանվել է հայոց միջնադարյան մի սրբավայր՝ ժայռափոր եկեղեցի: 

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» (Երեւան, 1986 թ.) գրքում «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները եւ նրանց քանակը» գլխում հեղինակը հիշատակում է նաեւ Քրօնից վանքի մասին: Իսկ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակը՝ ըստ հին սահմանվածի» գլխում Հաբանդ 7-րդ  գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթեւի վանքին տրվող)։ Կարելի է ենթադրել, որ Քրօնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաեւ Խնձորեսկ, Տեղ,  Վանոցա գյուղերը: Վերջինս հայտնի է նաեւ Ջիջիմլի անվամբ եւ գտնվում է Ծաղկաբերդից արեւմուտք:

Այստեղ պահպանվել է 14-15-րդ դարերի 2 մահմեդական դամբարան, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում: Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրոնից վանքն է։ Ժայռակերտ մի ձորակում դարեր առաջ մեր պապերն Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ Սուրբ խորանի կեսը, հարակից եւ դիմացի պատերը, որոնք բլրի շարունակությունն են: Սրբավայրը ժամանակին, բացի պահպանվածից, ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում արդեն փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոսերը: Բացի դրանից, պահպանվել է նաեւ նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, եւ ցած մտնելը դժվարացել:

Սրբատեղին, ըստ պահպանվող բանավոր տեղեկությունների, խորհրդային տարիներին, միգուցե նաեւ դրանից առաջ, երբ տարածքը հայաթափվեց ու բնակեցվեց մահմեդականներով, անվանվել է Գյավուրլու: Սա եւս վկայում է, որ ժայռափորը հայկական-քրիստոնեական է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան, 1999 թ.) Անապատիկ գյուղի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է գրված, ըստ որի՝ այն հիշատակվում է 1361 թ. ստեղծված  «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում. «…Արդ գրեցավ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղայի ի Ձորս Հայքարա ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանա Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնեից… Թվ. ՊԺ-1361 գրեցավ…»:

Կարելի է նաեւ երկրորդ վարկածն առաջ քաշել՝ որ սրբավայրը կարող է լինել հենց նշված Անապատիկը: Ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ: Եկեղեցու դիմաց՝ 30-40 մետր հեռավորությամբ, բարձրաբերձ ժայռեր են, որոնք ունեն քարանձավներ: Կարեւոր է նաեւ «Ձորս Հայքարա» անվանումը:   Ժամանակին այս քարանձավները եղել են ապաստարաններ: Այդ են վկայում ներսում գոյություն ունեցող փոսերը, որոնք, հավանաբար, շտեմարանի դեր են կատարել: Բացի այդ, մեկի միջով կարելի է մտնել մյուսը, բարձրանալ վեր: Այսօր այդ քարայրներից որոշները դարձել են արծվաբույն: Պահպանված եկեղեցին վթարային վիճակում է. ամեն պահի հնարավոր է՝ պատը փուլ գա: Արդեն փլվել են մուտքը եւ 2 պատուհաններից մեկը հյուսիսարեւելյան կողմում: Շինությունն ունի 12 մ երկարություն,  8 մ լայնություն, 5 մ բարձրություն: Մուտքի պատն ունի 1,5 մետրից ավելի հաստություն, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, իսկ հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փլված է նաեւ բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքերը: Պահպանված պատի վրա կան 2 խորշեր, հավանաբար, խաչեր են եղել, որոնք ոչնչացվել են:

Թեգեր: հուշարձանմշակույթՔաշաթաղ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պետական խնդիրների արդյունավետ լուծման կարեւոր կռվան

Պետական խնդիրների արդյունավետ լուծման կարեւոր կռվան

«Ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը…»

«Ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist